Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասին Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ) Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ) Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ) Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ Գևորգյան Ռուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումը Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելու 

Վիետնամի Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսություն է բացվել

Քաղաքական
Դեկտեմբերի 8-ին Հոշիմին քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը։ Ինչպես տեղեկացնում են Վիետնամում ՀՀ դեսպանությունից՝ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը նշանակալից իրադարձություն է, ինչը վկայում է երկու ժողովուրդների ու պետությունների միջև մշտապես ամրապնդվող, հարատև հարաբերությունների մասին և հետագա զարգացման միտումների մասին։
 
«Հանդիսավոր արարողությանը ներկա էին ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և տիկին Վալյա Կաժոյանը (Valia Gokoyan Kazhoyan), Վիետնամի արտաքին գործերի նախարարության Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը, Հոշիմին քաղաքում նորանշանակ ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը, ինչպես նաև Հոշիմին քաղաքի հյուպատոսական կորպուսի անդամներ, վիետնամցի և օտարերկրացի գործարարներ, Հոշիմինում բնակվող հայեր և լրատվամիջոցների բազմաթիվ ներկայացուցիչներ։
 
Հանդիսավոր արարողության ընթացքում ելույթներով հանդես են եկել Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը և Հոշիմին քաղաքի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Չան Ֆուոկ Անը: Նրանք նախ շնորհավորել են Գրեգորի Օհաննեսյանին նշանակման կապակցությամբ: Այնուհետև անդրադարձել են Հայաստանի և Վիետնամի միջև ընթացիկ հարաբերություններին և ապագայում համագործակցության զարգացմանը: Ելույթ ունեցողներն ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության երկարամյա պատմությունը, որն ընդգրկում է մի շարք ոլորտներ, ներառյալ առևտրատնտեսական, ներդրումային և զբոսաշրջային:
 
Այնուհետև ելույթով հանդես է եկել Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Գրեգորի Օհաննեսյանը։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանին և ՀՀ դեսպանության անձնակազմին Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսի նշանակման հարցում իր թեկնածությանն աջակցություն ցուցաբերելու համար։ Նա ընդգծել է երկու երկրների միջև առկա կապերի հետագա ամրապնդումը և համագործակցության նոր ուղիների ձևավորման կարևորությունը: Գրեգորի Օհաննեսյանը նշել է համատեղ նպատակները և փոխադարձ հարգանքը՝ որպես հիմնական շարժիչ ուժեր՝ երկկողմ հարաբերությունների ավելի մեծ բարձունքների առաջ մղելու համար:
 
ՀՀ պատվավոր հյուպատոսը նաև հավելել է, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը կխթանի հաղորդակցության դյուրացումը, մշակութային փոխանակումը և Հայաստանի և Վիետնամի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վիետնամի գրեթե բոլոր և այլ օտարերկրյա պետությունների խոշոր ընկերությունների կենտրոնակայանները և ներկայացուցչությունները հիմնականում տեղակայված են Հոշիմին քաղաքում: Օհաննեսյանը նշել է նաև, որ Հոշիմին քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոսության բացումը Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերություններում նոր էջ է բացում՝ լի լավատեսությամբ և ապագայի վերաբերյալ երկու ժողովուրդների ընդհանուր տեսլականով:
 
Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է ընդունելությունը, որտեղ ներկայացված էին հայկական խոհանոցը, ինչպես նաև Վիետնամ ներկրվող հայկական «Արարատ» կոնյակներն ու «Ջերմուկ» հանքային ջուրը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ցավում եմ տեղի ունեցածի համար. Գեղամ Նազարյանը` երեկվա միջադեպի մասինԳաղտնի հանդիպումներ Կիրանցում` ԱԱԾ հատուկ ստորաբաժանման հսկողությամբ (տեսանյութ) Ուզում են ապացուցել՝ հասարակությունը ստամոքս է, մեզ ներարկել են խոսել անզորության մասին․ Սրբազան (տեսանյութ)Խուզարկություններ են իրականացվել «Էվրիկա» սուպերմարկետների ցանցումԻրանում Ադրբեջանի դեսպանատունը կվերաբացվի Մենք պատգամ ունենք՝ սուտ չխոսե'ք, ձեռք էլ կկտրեն` սուտ չխոսե'ք, ճշմարտության համար զիջում մի' ունեցեք (տեսանյութ)Նիկոլին փախցնելու է պետություն, որը նրան բերել է․ Ալենն ու Արարատն էլ թռնելու են ՌԴ․ Աբրահամ Գասպարյան (տեսանյութ)Ուզում ենք ողորմություն խնդրողներ դառնա՞նք, թե՞ մեզնից խնդրեն, պիտի մենք բարձրագույն որակ ունենանք (տեսանյութ) Մեր երկիրը աղբանոց է դառնում, թե' քաղաքական, թե էկոլոգիապես, որից պետք է ազատվել. Սրբազան (տեսանյութ)Ավետիք Չալաբյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու հարցն առ այս պահը չի քննարկվել. Բագրատ սրբազան (տեսանյութ)Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Ահաբեկիչ Ալիևը Ղարաբաղում սպանել է տասնյակ հազարավոր քաղաքացիների. ադրբեջանցի բլոգերԲագրատ Սրբազանը ԵՊՀ-ում դասախոսություն է վարում (տեսանյութ)Միանում եմ փաստաբանների կողմից սպասվող գործադուլին. չեմ մասնակցելու դատական նիստերին ու չեմ ներկայանալու որևէ պետական կառույց. փաստաբան Գոռ ԳևորգյանՌուբեն Վարդանյանի ընտանիքը կոչ է անում միջազգային հանրությանը՝ պահանջել նրա անվերապահ ազատ արձակումըԼուկաշենկոն Ալիևի հետ այցելել է օկուպացված Արցախ Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբՀիմար եք դուք… էսպիսի նկարներ ես էլ ցույց կտամ՝ Նոր տարվա խնջույք է, ձեր «տժժացող» նկարները դրեք (տեսանյութ) Իշխանությունը փորձ է անում ողջ պատասխանատվությունը դնել գյուղացիների վրա, ընդ որում՝ պառակտելով (տեսանյութ) Այս տարի 8000 անձի ավանդների փոխհատուցում տրամադրելու համար նախատեսվել է 1 մլրդ 500 մլն դրամՔՊ-ից ոչ մեկի հետ դեռ չեմ հանդիպել, վաղը հավաքվելու են քաղաքական բոլոր ուժերը. Սրբազան (տեսանյութ) «Լադանիվա»-ն ներկայացրել է «Արարատ» հայտնի երգն՝ իր մեկնաբանությամբ (տեսանյութ)ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանը երթով շարժվում է ԵՊՀ, որտեղ բաց դաս է վարելուՈստիկանությունը անցել է հին ու չար մեթոդներին. փաստաբանՊապոյանը հունից դուրս եկավ, հերքում է, որ կինը «անասուն» բառով է բնութագրել Սրբազանի շարժման անձանց (տեսանյութ) Տավուշի մարզպետը փակ գաղտնի հանդիպում է կազմակերպել կիրանցի տղամարդկանց հետՆախօրեին ուժեղ քամուց ծառեր և էլեկտրասյուներ են տապալվել. բազմաթիվ մեքենաներ են վնասվել ԵրևանումԳարնանային տրամադրությու՞ն ա, թե ընդդիմության բացակայությունն ա ակտիվացրել. Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Աղավնոյի Սրբոց Նահատակաց եկեղեցին ոչնչացման վտանգի տակ էԵկել է ժամանակը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ արմատականություն ցուցադրենք մեր գործողություններում. Դավիթ ԱնանյանԱպրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլնՈւՂԻՂ. ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նիստԱրագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված«Mazda» բախվել է էլեկտրասյանը Մյասնիկյան պողոտայում․ վիրավոր կաՄայիսի 17-ի աստղագուշակԱնդրեասյանին հասկացրել են, որ ինքն այդքան չկա, որ իր համար օրենք փոխեն. «Հրապարակ»Օրվա խորհուրդԿիրանցում 50 տուն տուժում է սահմանազատման արդյունքում. «Հրապարակ»Մեզ անհրաժեշտ են շատ մեծ ջանքեր․ իրավապաշտպանը ՀՀ-ԵՄ փոխգործակցության մասինԸմբիշ Եղիշե Մոսեսյանը՝ Եվրոպայի Մ15 առաջնության ոսկե մեդալակիրԿիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ ԴանիելյանՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղումՎարդանյանի գործով նախաքննությունն ավարտվել է. իրար հակասող հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ․ «Հրապարակ»Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ)«Ժողովուրդ». Ժամկետային ծառայողների ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. բեռը չի թեթևացել. Փաշինյանը խաբել է. Մաս 209Բագրատ Սրբազանի առաքելությունը շարունակվում է. Ֆիլմ` Բագրատ Սրբազանի մասին (տեսանյութ)«Ժողովուրդ». ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել«Հրապարակ». Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը
Ամենադիտված