London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

«Զանգեզուրի միջանցք»՝ Արևմուտքի և Փաշինյանի խաղն ընդդեմ ՀՀ շահերի

Analytical

Սյունիքի մարզի տարածքով իրենց փաստացի միջանցք տրամադրելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումը, ինչպես տեսնում ենք, շարունակվում է։ Ակնհայտ է, որ Արցախի վերջնական հանձնումից հետո հաջորդը լինելու է Սյունիքը, քանի որ Բաքվի վարչախումբը չի էլ թաքցնում, որ իր գլխավոր նպատակը Սյունիքի հանդեպ ամբողջական վերահսկողության սահմանումն է և դեպի Նախիջևան այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Փորձենք հասկանալ, թե ովքեր են ի վերջո այս նախագծի իրականացման հիմնական շահառուները: Եվ այսպես՝

Ադրբեջանը «միջանցքի» միջոցով հույս ունի անարգել կապ ունենալ իր էքսկլավ Նախիջևանի հետ և շարունակել կառուցել իր նավթամուղներն ու գազամուղները դեպի Թուրքիա և այնտեղից՝ դեպի Արևելյան ու Հարավային Եվրոպա։ «Միջանցքի» միջոցով Ադրբեջանը նաև կձերբազատվի Իրանի «հոգածությունից», կունենա այլընտրանքային ճանապարհ ներկայիս Իրանի տարածքով գործող ճանապարհին, որը կլինի ավելի կարճ ու անվտանգ, և Հայաստանն էլ, ի տարբերություն Իրանի, կլինի ավելի «փափուկ»։ 

Թուրքիան «միջանցքի» միջոցով կկարողանա անխոչընդոտ կապ հաստատել Ադրբեջանի հետ, քանի որ հիմա Ադրբեջան-Նախիջևան կապն իրականացվում է Իրանի տարածքով և վերահսկվում է Իրանի կողմից։ Թուրքիան նույնպես շահագրգռված է ապահովել Իրանի սահմանին իր ռազմաքաղաքական ներկայությունը։ Դրանով իսկ փորձելով խոչընդոտել Իրանի՝ Հայաստանի տարածքով գազի ու նավթի հնարավոր հետագա տարանցումը:

«Զանգեզուրի միջանցքի» թերևս գլխավոր շահառուն Արևմուտքն է: Այս առումով, ամենևին էլ պատահական չէ Հայաստանի Հանրապետություն, հատկապես՝ Սյունիքի մարզ, ամերիկյան տարբեր դիվանագիտական շրջանակների, փորձագիտական ու հասարակական սեկտորի ներկայացուցիչների այցերի ակտիվացումը: Արևմուտքն այս դեպքում հետապնդում է իր էներգետիկ շահերը: Լրացուցիչ ծավալների համար Եվրոպային անհրաժեշտ են նոր երթուղիներ Կասպից ծովի տարածաշրջանից բնական գազի և այլ ածխաջրածինների մատակարարման համար: Եվ այս առումով Հայաստանի  Սյունիքի մարզն սկսում է շատ կարևոր նշանակություն ձեռք բերել արևմուտքի համար։ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը, որը փորձում են իրականացնել մեր հարևանները, պարզապես տրանսպորտային հաղորդակցություն չէ, այլ, ինչպես բազմիցս հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը, Թուրքիա և, այնուհետև, եվրոպական շուկաներ գազ և էլեկտրաէներգիա փոխադրելու հնարավորություն:

Քանի որ Վրաստանի տարածքով անցնող Հարավային գազային միջանցքն ունի խիստ սահմանափակ թողունակություն և չի կարող բավարարել կամ մասամբ դիվերսիֆիկացնել եվրոպական պահանջը, ապա այդ բացը փորձում են լրացնել նոր երթուղիներով՝ «Զանգեզուրի միջանցքով»: Բնականաբար, Արևմուտքը ցանկանում է ինքը վերահսկել այդ ռազմավարական հանգույցը և բացառել սցենար, որի դեպքում այդ վերահսկողությունը կարող է իրականացվել ՌԴ սահմանապահ զորքերի կողմից: Հասկանալի է, որ ռուսական կողմի համար սա բավականաչափ լուրջ ռիսկեր է պարունակում և էլ ավելի է արագացնելու Հարավային Կովկասում ազդեցության լծակների կորուստը: Բացի այդ, եթե այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» վերահսկվի Արևմուտքի կողմից, ապա դա նշանակում է, որ վերջինս ամեն պահի կարող է խաթարել ՌԴ-Իրան կոմունիկացիոն կապը՝ իզոլացնելով ՌԴ-ն հարավից:

Արևմուտքի շահագրգռվածության մասին է վկայում The National Interest ամսագրում ամերիկյան արտաքին քաղաքականության հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Սթիվեն Բլանկի կողմից հրապարակված հոդվածը, որտեղ հեղինակը պնդում է, որ Ուկրաինայի պատերազմի լույսի ներքո այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» շտապ պետք է բացվի։ Հոդվածագիրը նշում է, որ գազի եվրոպական գները սրընթաց աճում են այն բանից հետո, երբ Մոսկվան դադարեցրեց «Հյուսիսային հոսք 1» գազամուղի հասանելիությունը, իսկ արեւմտյան պատժամիջոցները խթանել են ամենաառաջնային պարենային ապրանքների գների աճն ամբողջ աշխարհում: Հենց այս ֆոնին Հայաստանն այլեւս չի կարող հետաձգել Եվրոպայի և Ասիայի միջեւ կարեւորագույն նոր տրանսպորտային երթուղու՝ «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը:

Ի մի բերելով վերոնշյալը՝ կարող ենք եզրակացնել, որ տարածաշրջանի հիմնական խաղացողները, բացառությամբ՝ Իրանի, կողմ են «միջանցքին»։ Ակնհայտ է, որ Իրանից և Հայաստանից բացի, մյուս բոլոր կողմերի համար շահավետ է «միջանցքի» բացումը։ Նախագծի կյանքի կոչման գլխավոր շահառուներից մեկն էլ, ինչպես տեսնում ենք, Արևմուտքն է: Ավելորդ է նշել, թե ինչ ռիսկեր է պարունակում այս սցենարի իրագործումը ՀՀ–ի համար: Հայաստանը դե ֆակտո ստանում է իր տարածքով անցնող, սակայն իր կողմից որևէ կերպ չվերահսկվող կարևոր ռազմավարական ու տնտեսական զարկերակ, որը ցանկացած պահի կարող է օգտագործվել իր դեմ։ «Միջանցքը» կկտրի Իրանի հետ Հայաստանի սահմանը և դամոկլյան սրի պես կկախվի իր տարածքային ամբողջականության և սուվերենության վրա։ Եվ հենց այս հանգամանքը պետք է հաշվի առնեն Արևմուտքի քավորությամբ խաղաղության պայմանագիր ստորագրել պատրաստվող ՀՀ իշխանությունները:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular