Տյումեն-Ադլեր գնացքում մեկ երեխա է մահացել. ավելի քան 100 երեխա դուրս է բերվել գնացքից
РоссияԴեկտեմբերի 20-ի երեկոյան ճամբարում հանգստացող 125 երեխա իջել են Տյումեն-Ադլեր գնացքից, հայտնել է Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը Telegram-ի իր ալիքում։ Ըստ լրատվամիջոցների՝ մեկ երեխա մահացել է։
Ինչպես հայտնել է Բուսարգինը, Տյումեն-Ադլեր գնացքը շարժվում էր Սարատովի մարզով։ Մարզպետի խոսքով՝ բժիշկների օգնության է դիմել մի երեխա, ով բարձր ջերմություն է ունեցել։
«Հանգստացողների խմբին ուղեկցող բժիշկները և ժամանած շտապօգնության խումբը տեղում իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ռոսպոտրեբնադզորը տեղում տեղակայել է շարժական լաբորատորիա: Բոլոր երեխաներին բժիշկները հետազոտել են»,- ասել է Բուսարգինը։
Սարատովի նահանգապետի հայտարարության մեջ նշվում է, որ երեխաներին ավտոբուսով տեղափոխել են տեղի ինֆեկցիոն հիվանդանոց՝ «որևէ հիվանդություն ստուգելու և անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ցուցաբերելու համար»։