Անհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակել «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ «Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում Անահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ» ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ» Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթեր Բուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտին Թբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները Հերոսների հրապարակում են, նրանց բերման են ենթարկում Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է Թուրքիայում 

Հեղափոխական պաշտոնյաների աշխատանքի ՕԳԳ-ն. Անահիտ Մանասյան

Վերլուծական

Շարունակելով ներկայացնել պաշտոնյաների աշխատանքի արդյունավետությունը՝ այսօր կանդրադառնանք ՄԻՊ Անահիտ Մանասյանի գործունեությանը:

Այն, որ Հայաստանում կա ՄԻՊ պաշտոն զբաղեցնող պաշտոնյա, քաղաքացիներն անչափ հազվադեպ են հիշում և դա ունի իր օբյեկտիվ պատճառները: Բանն այն է, որ ՄԻՊ Անահիտ Մանասյանը, թեև, արդեն մեկ տարուց ավել է, ինչ զբաղեցնում է այս բարձր և պատասխանատու պաշտոնը, որևէ կերպ չի նպաստել քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը՝ շատ դեպքերում կամ ընդհանրապես չարձագանքելով, կամ ուշացած արձագանքելով, կամ էլ երկակի ստանդարտներ բանեցնելով:

Օրինակ՝ վերջինս, շնորհավորելով լրագրողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, վերջիններիս նաև հորդորել է պահպանել էթիկայի կանոնները և զերծ մնալ ատելության խոսքի տարածումից: Հետաքրքիր է, թե ինչու է ՄԻՊ-ը նմանատիպ կոչ-պահանջ հնչեցնում լրագրողների հասցեին, մի դեպքում, երբ նմանատիպ վարքագծով աչքի են ընկնում հիմնականում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները: Կամ մեկ այլ օրինակ՝ ՄԻՊ-ը գրեթե բոլոր ռեզոնանսային իրադարձությունների մասին տեղեկանում է համացանցից և սոցցանցերի օգտատերերի գրառումներից: Այդ դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է զբաղված ՄԻՊ աշխատակազմի թեժ գիծը, գուցե այնտեղ պարզապես չեն պատասխանո՞ւմ քաղաքացիների զանգերին կամ պատասխանելուց օպերատիվ չեն գործում: 

 Մանասյանը խորհրդարանի ամբիոնից խոստանում էր լինել ՀՀ բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանը: Սակայն, որքան անցնում է ժամանակը, այնքան ավելի հստակ է դառնում, որ Մանասյանը նախընտրում է հեռու մնալ այսպես կոչված՝ շառոտ թեմաներից և զբաղվել միայն անշառ և ապաքաղաքական հարցերով: Օրինակ՝ վերջինս ավետել է, որ իր ջանքերով վերականգնվել է քաղաքացու նպաստը կամ կրթություն ստանալու իրավունքը: Այս ամենը, անշուշտ, ողջունելի է և որքան ավելի մեծ թվով քաղաքացիների իրավունքներ վերականգնվեն՝ այնքան ավելի լավ: Սակայն, դրա հետ մեկտեղ ակնհայտ է, որ երկրում առկա են շատ ավելի լուրջ և սուր խնդիրներ, որոնց շուրջ ցանկալի կլիներ և նույնիսկ անհրաժեշտ է լսել ՄԻՊ–ի կարծիքն ու գնահատականները:

Ուշագրավ է, որ երբ Անահիտ Մանասյանին խնդրում են դիրքորոշում հայտնել դիցուք՝ այսպես կոչված՝ անկլավների, Արցախի հարցի կարգավորման ընթացքում իշխանությունների որդեգրած քաղաքականության և հնչեցրած հայտարարությունների մասով, ապա նա պնդում է, որ չունի որևէ դիրքորոշում: Այսինքն՝ ստացվում է, որ ՄԻՊ-ն ունի դիրքորոշում միայն այն հարցերում, որոնք ուղղակիորեն չեն հակասում Փաշինյանի և նրա թիմի վարած քաղաքական գծին, օրինակ՝ ինչպես Ստամբուլյան կոնվենցիայի դեպքում: Մյուս բոլոր դեպքերում Մարդու իրավունքների պաշտպանը նախընտրում է անշառ դիրքորոշում որդեգրել, այն է՝ չորդեգրել և ոչ մի դիրքորոշում:

Մամուլը նաև գրել էր այն մասին, որ Մանասյանը պաշտոնը ստանձնելուն պես կադրային ջարդ էր սկսել կառույցում: Նա ՄԻՊ աշխատակիցներին ասել է, որ իր սեփական աշխատակազմն է ձևավորում և լավ կլինի, որ կամովին դիմումներ գրեն ու գնան։ ՄԻՊ աշխատակիցների մի մասը համաձայնել է Մանասյանի առաջարկին՝ համարելով անիմաստ դիմադրելը եւ համաձայնելով, որ ամեն ղեկավար իր ուզած աշխատակազմը պետք է ձեւավորի։ Մենք գրել էինք, որ Մանասյանի պաշտոնավարման առաջին իսկ օրը դիմում է գրել ու աշխատանքից ազատվել աշխատակազմի գլխավոր քարտուղար Անի Մխիթարյանը։

Միևնույն ժամանակ, պետք է փաստենք, որ որոշակի դրական քայլեր, ամեն դեպքում, Մանասյանի կողմից կատարվել են: Օրինակ՝ կալանավորված անձը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը բժշկի կողմից իրեն ցուցված վիրահատական բուժումը՝ սրտի ստենտավորումը, կազմակերպելու հարցում և ստացել է այդ աջակցությունը: Կամ մեկ այլ օրինակ՝ ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր և դստեր անվտանգության ապահովման հարցով:  Հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը՝ Պաշտպանի աշխատակազմը համատեղ աշխատանք է նախաձեռնել Ոստիկանության հետ, ուսումնասիրվել են դեպքի հանգամանքները: Արդյունքում՝ քաղաքացու ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը: Քննարկվել է նաև կնոջը և նրա հաշմանդամություն ունեցող դստերն ապաստարան տեղափոխելու հարցը: Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում կինը և դուստրը տեղափոխվել են ապաստարան:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ի՞նչ է նշանակում՝ եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությանը. Եկեղեցականը քաղաքացի չէ՞. Ստամբոլցյան (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հաջողությունները Եկեղեցունն են , իսկ հնարավոր անհաջողությունները՝ իրենը, անձնապես․ Կ․ ՀովհաննիսյանԱնհնազանդության ակցիաները շարունակվում են. քաղաքացիները փողոցներ են փակելՁեզ կեղեքել են, չեն թողել կրթվեք. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 207. «Ժողովուրդ» ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ» Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա․ «Ժողովուրդ» Այսօր վերջին օրն է․ «Հրապարակ» «Ժողովուրդ». Հայկ Մարությանը հասել է դատարան. հայց քաղաքապետարանի եւ ՆԳՆ-ի դեմ«Հրապարակ»․ Խորհրդարանի պաշարում կլինի՞ արդյոք Բագրատ Սրբազանն այցելել է ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու հետևանքով ոտքի կոտրվածք ստացած Կարեն Գևորգյանին «Հրապարակ». Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանումԱնահիտ Ավանեսյանը պարտվել է դատարանում․ «Հրապարակ»ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»Հայտնի է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը. Հրատապ եթերԲուֆոնը նշել է Եվրո-2024-ի ֆավորիտինԹբիլիսիում իրավիճակը լարված է․ ցուցարարները Հերոսների հրապարակում են, նրանց բերման են ենթարկումԷրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1000 անդամ բուժվում է ԹուրքիայումՍրբազանն այցելել է ոտքի կոտրվածք ստացած Կարեն ԳևորգյանինՊուտինը Կրեմլում շնորհավորել է կառավարության նոր կազմինԲողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել՝ Երևանում առերևույթ խուլիգանություն կատարելու կասկածանքով. ՔԿԼավ կլինի, որ Դավիթ Գյուրջինյանը մտածի իր կատարած հանցանքի` հավաքին ուսանողների մասնակցելուն խոչընդոտելու մասին․ Արմեն ՀարությունյանԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՀակոբ Արշակյանը Սլովակիայի Ազգային խորհրդի հանձնաժողովի նախագահին ներկայացրել է «խաղաղության խաչմերուկը»Երևանի քաղաքապետարանը ներդրել է աշխարհագրական տեղեկատվական GIS համակարգըԱՄՆ-ը Վրաստանին սպառնացել է հիմնովին վերանայել հարաբերություններըԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երգել է Կիևի բարերից մեկում (տեսանյութ)Հայտնաբերվել է աղի ևս մեկ վտանգավոր հատկությունԲագրատ Սրբազանն ուղղակի իր բնույթով, էությամբ ունակ չէ ստվերային գործունեության.Գևորգ ԴանիելյանՄատենադարանից Զորավոր Սբ․ Աստվավածածին է տարվել Ավետարանը՝ ի հիշատակ Մովսես ՏաթևացուԼիտվայի ոստիկանությունը կաջակցի ՀՀ Քրեական ոստիկանության ծառայողների կրթության և վերապատրաստման աշխատանքներինՆուբար Աֆեյանը պատրաստակամություն է հայտնել իր կապերը ներդնել Հայաստանի հզորացման համարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականըՖրանսիան մոտակա օրերին Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն կտրամադրի«Հայաստանի հյուսիսային սահմաններից մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը»․ Ավտոերթ՝ Աշոցքում (տեսանյութ)Վրաստանում ոստիկանները դաժանաբար ծեծել են ընդդիմության առաջնորդ Դավիթ ԿացարավայինԼեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահը կժամանի ՀայաստանԱրմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 20-ամյա վարորդը և 65-ամյա ուղևորը մահացել ենՎաղը ժամը 15:00 հավաքվում ենք հետևյալ չորս կետերում և շարժվում դեպի Օպերա. ՍրբազանԲժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակումԿիրանց գյուղի բնակիչները անհանգիստ սպասում են, որ չափագրողներ գյուղ կգան.Կիրանցի բնակչուհիՔաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBCՀաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանըՆորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել էՁեզ չենք լքելու, հուսախաբ չենք անելու․ Մեր ուժը մեկ երկնքից է, մեկ՝ ձեզանից․ Բագրատ Սրբազանը՝ ժողովրդինՕպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Ֆրանսահայ լրագրողը 22 օր է, ինչ մարդկային արժանապատվությանը հակասող պայմանների մեջ էԲագրատ Սրբազանը կոչ արեց վաղը, ժամը 17։00-ին լինել Օպերային թատրոնի մոտ (տեսանյութ)Գործ կունենանք հանցավոր իշխանության հետ, եթե վաղը սահմանազատման գործողություններ լինեն. Սրբազան (տեսանյութ)Հանդիպել ենք «Պատիվ ունեմ» դաշինքի և «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչների հետ․ Սրբազան
Ամենադիտված