Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Հայաստանի կարտինգի առաջին թիմը Դուբայում առաջին մրցանակն է շահել

Sport

«Ամբողջ տարվա ընթացքում կարտինգը մեր ավտոդրոմում գրեթե չի կանգնել, տղաներն անընդհատ պարապմունքներ և քրտնաջան աշխատանք էին տանում և այսօր ունեցանք այս արդյունքը»,-հրավիրված ասուլիսում հայտնեց Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի նախագահ Արսեն Մանուկյանը ՝անդրադառնալով դեկտեմբերի 9-10-ը Դուբայում տեղի ունեցած կարտինգի 24-ժամյա մրցույթում  «Գորոյան ռեյսինգ թիմ»-ի՝ 3-րդ հորիզոնականը զբաղեցնելու փաստին:

Ֆեդերացիայի նախագահը նաև տեղեկացրեց, որ տարվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են անցկացվել, մասնավորապես՝ դրիֆթի մրցաշար է կազմակերպվել, որին մասնակցել են տարբեր երկրների ներկայացուցիչներ, մրցավազք են անցկացվել ՀՀ Արարատի մարզի Վեդու հարակից տարածում, Աբովյան քաղքում՝ ժամանակի հաղթահարման մրցույթ, Արմավրի մարզում նախատեսված են մի շարք միջոցառումենր, նաև՝ դրիֆթի:

«Կես տարվա մեջ մենք ձևավորեցինք կարտինգի թիմ, համապատասխան հմտություններ զարգացրեցինք և մեկնեցինք Դուբայ մրցման, որտեղ հավաքվել եին ողջ աշխարհից 42 թիմեր և գրավեցինք երրորդ հորիզոնականը»,-ասաց B կատեգորիայի միջազգային արտոնագիր ունեցող, Հայաստանը ներկայացնող մոսկվայաբնակ ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, ով նախաձեռնել էր «Գորոյան ռեյսինգ թիմ»-ի ձևավորումը։

Նրա խոսքով՝ կարճ ժամանակահատվածում, նման էական արդյունքի թիմը հասել է՝ Հայաստանում չունենալով կարտադրոմների մեծ թիվ, կարտինգի չեմպիոններ, պրոֆեսիոնալներ, վարորդներ։

«Նման պայմաններում հասանք այն նպատակին, որը դրել էինք մեր առաջ: Այդ նպատակը դրված է նրա համար, որ մյուս ոլոտրներում նույնպես լինի ընկալում, որ կարելի է հասնել նպատակին: Մենք այն արել ենք կես տարում և կարող ենք անել ավելին՝ նաև այլ ոլորտներում»,-ասաց Գորոյանը և հավելեց. Այս ընթացքում ուսումնասիրել ենք, թե ավտոսպորտի զարգացման համար ինչեր կան Հայաստանում և որոնք են մեր ուժեղ կողմերը: Ուժեղ կողմերից է մարդկային ռեսուրսը։ Մարդիկ, որոնք ցանկանում են և կարող են հասնել իրենց նպատակներին»:
Նա հայտնեց, որ թիմի անդամներն անցել են խիստ ընտրություն, մարզումներ և հասել են իրենց նպատակին:

«Նպատակն արագությունը և հաղթանակը չէր, այլ՝ վերջնագծին հասնելը: Հայաստանում շատ են նման մարդիկ, որոնք ունեն նման ուժեղ կողմեր։ Դրանից է նպատակամղվածությունը, որը բոլոր ոլորտներում է՝ ոչ միայն կարտինգի: Այդ մարդկանց ես տեսել եմ կարտադրոմում աշխատելիս՝ մեզ շրջապատողների մեջ: Եղել են մարդիկ, որոնք աշխատել են անվճար՝ դրոշակներով կարգավորելով: Բոլորով արեցինք այդ գործը»,-հայտարարեց Գորոյանը։

«Մենք ապրելով տարբեր երկրներ փորձում ենք այս սպորտաձևը զարգացնել Հայաստանում: Ավտոսպորտը մեր կյանքի մեծ մասն է , տեսնելով, որ մեր երկրում մեր կարիքը զգում են, փորձում ենք օգնել ամեն ինչով»,-ասաց միջազգային կարգի մրցավար Հայկ Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ Բելառուսի ավտոմոբիլային ֆեդերացիայի երկար տարիների դրիֆտի գծով փոխնախագահն է և այնտեղ է զբաղվում այդ սպորտաձևով:

Նա հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում Հայստանում սպորտաձևի զարգացման և թիմի պատրաստվածության առումով այնպիսի արդյունքների են հասել, որ Հայաստան ժամանած օտարերկրյա մասնագետներն են զարմացել, ինչը թիմի նվիրումով գործելու արդյունք է:
«Կարտինգը ավտոսպորտի այբուբենն է, նույնիսկ ֆորմուլա 1-ի չեմպիոնները սկսում են կարտինգից և Արթուր Գորոյանն արեց այդ ոլորտում շատ մեծ քայլ»,-ասաց նա:

«Գորոյան ռեյսինգ թիմ»-ի անդամ Ռադիոն Կրիլովն էլ հայտնեց, որ ազգությամբ կիսով հայ է մյուս կեսով ռուս և խոսեց սպորտաձևը Հայաստանում զարգացնելու հեռանկարների մասին։
«Մենք հանդիմպեցինք որոշ խնդիրների որոնք հետագայում մեզ խանգարելու են դրանցից մեկն հովանավորների հետ շփումն է, թե ինչքանով է Հայաստանում բիզնեսն ադեկվատ վերաբերվում մեր առաջարկներին»,-ասաց Կրիլովը:

Տեղեկացնելով, որ թիմի անդամները տարբեր տեղեր են եղել, առաջարկներ ներկայացրել և այնպիսի տպավարություն ստացել, որ բոլորը մտածում են, որ իրենցից գումար են ուզում՝ Ռադիոն Կրիլովը դիմեց բոլոր ընկերություններին, որոնք ցանկություն կունենան իրենց աջակցել. «Մենք գումար չենք ուզում, որ գնանք ինչ-որ տեղ  մրցման մասնակցելու, բոլոր հովանավորներին առաջարկում էինք՝ եկեք միասին աշխատենք, մենք ձեր պրոդուկցիան առաջ տանենք արտասահմանում, այս դեպքում՝ Դուբայում, դրա դիմաց հետագայում համագործակցություն ստանանք: Նույնիսկ այդ համատեքստում, երբ մենք պատրաստ էինք առանց գումարի մեր հետ հովանավոր տանել Դուբայ, մարդիկ մեզանից հրաժարվել են: Սա մեծ խնդիրե է և, անկեղծ ասած, մեր համար հասկանալի չէր, թե ինչն է նրանց դրդել հրաժարվել համագործակցությունից»։

Արթուր Գորոյանն էլ նշեց. «Մենք ծրագիրը 0%-ից 100% իրականացրեցինք կես տարում, մեծ դժվարություններ ենք հաղթահարել, բայց դեռ աշխատելու տեղ կա»:

Հայտնելով, որ Հայաստանում կա մեկ կարտադրում, որը գտնվում է բնակելի տների մեջ և մեկօրյա մարաթոններին մասնակցող մարզիկներ, չեն կարող գիշերը մարզվել, ինչը մեծ խնդիր է՝ Գորոյանն ուղերձ հղեց գործարարներին՝ խնդրելով կառուցել կարտադրոմներ՝ հնարավորինս շատ:

«Գորոյան ռեյսինգ թիմ»-ի անդամ Գուրգեն Դարիբալթյանն էլ ասաց.«Սա սպորտի, առողջ ապրելակերպի կուլտուրա է, ճանապարհային երթևեկության կանոններ է, անվտանգություն, նա հայտնեց, որ հասարակությունը պետք է ավելի շատ լսի ավտոսպորտի մասին, որ Հայաստանում կա արդեն լիցենցավորված վեց մարզիչ, թիմի ղեկավար»:

Գուրգենն ասաց, որ երթևեկության ժամանակ անվտանգություն է պետք, իսկ դրա համար՝ մտածողություն, որ փողոցը չէ մեքենաների համար մրցման վայրը։

«Քանի որ մենք չենք հասկանում, թե որն է փողոցը, որը մեքենաների մրցման վայրն, այդ պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարներվ շատ մեծ զոհեր ենք ունենում, եթե չեմ սխալվում, ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի քանակով աշխարհում երրորդն ենք: Դրա համար պետք է մտածողություն փոխենք, իսկ դրա համար էլ պետք է այդ ամեն ինչը զագացնենք, Հայստանում: Այս նպատակներին հասնելու համար անհրաշետ են ավտոդպրոցներ: Մարդիկ պետք է հասկանան, որ Արշակունյանցով մեքենան 300 կմ/ժ չեն վարում, դրա համար այլ տեղեր կան»,-ասաց Դարիբալթյանը՝ շեշտելով որ նման հնարավորություն է ստեղծում ավտոսպորտը:

Panorama.am-ը ասուլիսի մասնակիցներին հարց ուղղեց, թե ինչ է պետք , որպեսզի ավտոսպորտի հանրաճանաչությունն Հայաստանում բարձրանա և արդյոք այդ նպատակով Հայաստանն ունի հնարավորություններ միջազգային մրցաշարեր կազմակերպելու համար։

Արթուր Գորոյանը պատասխանեց. «Այն, ինչ արեցիոնք այս տարի արտասահմանում, ցուցիչն է այն բանի, որ կարող ենք անել այստեղ նույնպես և այն, որ մենք բարձրացնում ենք ճանաչելիությունը այլ երկրներում, դրանով Հայաստանին հնարավորություն ենք տալիս մեր մասնակցած մրցաշարերն անցկացնել նաև այստեղ։ Շատ են մրցաշարերը Հայաստանում անցկացնելու ցանկացողները։

Այստեղ կա բոլոր հնարավորությունները, նույնիսկ հատուկ մայրուղիներ պետք չեն։ Ընդամենը պետք է լավ ասֆալտապատել, նաև՝ բնակիչների համար, փակել ճանապարհը և անցկացնել մրցումներ»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular