Որտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթի Կեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն Այվազյան Ինչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) 

Մեր զինվորներին մաղթեցի լավագույնը, որի գինը շատ լավ գիտեն, դա խաղաղությունն է․ Մաեստրոն դիրքերում է

Հասարակություն

«Hayzinvor.am»-ը գրում է․

«Զանգում եմ մաեստրոյին՝ տեղեկանալու՝ արդյոք կարո՞ղ ենք հանդիպում կազմակերպել զորքերում: Չեմ համարձակվում հեռավոր մի զորամաս կամ, առավել ևս, առաջնագիծ՝ դիրքեր այցելելու առաջարկ անել: Նրա պատկառելի տարիքը, ձմեռվա ցուրտը հաշվի առնելով՝ ասում եմ.

-Մոտակա զորամասերից մեկը կարող ենք այցելել, մաե՛ստրո,- ինչին ի պատասխան լսում եմ.

-Իսկ հնարավո՞ր է դիրքեր այցելել: Կուզենայի հատկապես այնպիսի դիրքերում լինենք, որտեղ ժամկետային զինծառայողներ կան:

Դե, իհարկե, կարելի է, ուրախանում եմ. ուրեմն՝ վստահ է, առողջությունը ներում է, ուրեմն՝ մեզ ջերմ հանդիպում է սպասվում:

Դեպի զորամաս տանող ճանապարհը կարճում են մաեստրոյի հետ հոգեպարար զրույցները: Նրա հետ ցանկացած թեմայով զրույցը թե՛ հաճելի է և թե՛ զորացնող: Ինքը՝ Տիգրան Մանսուրյանը, մանկան պես անմիջական է ու իր ծերունազարդ տարիքին, մարդկային ազնվական ու ազնվագույն տեսակի մեջ անպարագիծ իմաստուն: Պարզվում է՝ մաեստրոյին անձամբ Սպարապետ Վազգեն Սարգսյանը ժամանակին «փոխգնդապետի» կոչում է շնորհել:

-Իհարկե, սիմվոլիկ կոչում է, բայց ինձ համար շատ պարտավորեցնող, ու հաճելի էր սպարապետի նման ուշադրությունը, այնպես որ՝ ես էլ ինչ-որ առումով զինվորական եմ,- իր վարակիչ ժպիտով ասում է մաեստրոն:

-Ի՜նչ լավ է, որ Նոր տարվա շեմին ենք դիրքեր բարձրանալու, մեր տղաներին տեսնելու,- մտորում է մաեստրոն:-Մեր զինվորները պե՛տք է զգան, իմանան, որ սրտով ու մտքերով իրենց հետ ենք:- Մաեստրոն հիշում է իր նախորդ այցելությունները: Հատկապես սահմանը պահող զինվորն է տպավորվել:

-Մեր զինվորն ուրիշ է: Հայ ժողովրդի մեծ կենսափորձը՝ պատմական, ներկայիս իրողությունները, մեր երիտասարդներին իրենց տարիքից մեծ հասունություն են հաղորդում: Հենց այս հատկությունն է, որ առանձնացնում է նրանց: Իհարկե, տարբեր ընտանիքներից են տղաները, տարբեր բնավորություններ ունեն, մեկ գույնով չես կարող ներկայացնել: Բայց հիմնականը, որ բնորոշ է բոլորին, խոհունությունն է, պարկեշտությունը, որ շատ գեղեցիկ բան է: Զինվորի պարկեշտությունը, հրամանին ենթարկվելու ներքին պատրաստվածությունը հայ զինվորի կարևոր առաքինություններն են:

-Մեր լայն հասարակության, զինվորների համար ավելի հոգեհարազատ ու ճանաչված են հատկապես ֆիլմերի համար գրված Ձեր երաժշտությունները՝ «Մենք ենք, մեր սարերը», «Մեր մանկության տանգոն», «Աշնան արևը», «Կտոր մը երկինք»: Ինչպե՞ս ծնվեցին այդ մոտիվները,- հարցնում եմ»:

-Ես ֆիլմի ռեժիսոր Հենրիկ Մալյանի հետ մինչև «Կտոր մը երկնիք»-ը աշխատել էի «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի վրա: Ի դեպ, նույն տարում գրեցի նաև Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը: Այդ ժամանակներից դեռ իմ մեջ տպավորվել է Հենրիկ Մալյանի, եթե կարելի է այսպես ասել, չմիջամտելու աշխատաոճը: Երբ եկավ «Կտոր մը երկինք» ֆիլմի երաժշտությունը գրելու ժամանակը, իսկ ֆիլմը բավականին բազմաշերտ է, սպասում էի, որ ինչ-որ բան ասի՝ ցանկություն, ոճի նախընտրանք: Իսկ նա լռում էր: Հետո պիտի հասկանայի, որ ինձ այդ դրության մեջ դնելը՝ հարցականների տարածք մտցնելը, հատուկ էր արվում՝ ստեղծագործական լիարժեք ազատություն ստանալու համար: Մեկ նախադասություն միայն ասաց ինձ. «Սիմֆոնիկ թող չլինի»: Դրա տակ հասկանում էր որոշակի մի գեղագիտություն. պարզ, հասկանալի մոտիվներ, որոնք կդիպչեին մարդկանց սրտերին: Ֆիլմն արդեն նկարվել էր, մոնտաժը Հենրիկ Մալյանի տիկինն էր անում, և դժգոհ էր ֆինալից:

Հիշո՞ւմ եք այն պատկերը, երբ Թորիկը ֆայտոն է նստեցնում Անժելին և հայտարարում՝ «Կնիկս բաղնի՛ք պիտի երթա»: Նրա կարծիքով՝ չէր ստացվել այդ պատկերը: Նա դժգոհում էր, իսկ մենք զբաղված էինք պատկերի տակ երաժշտությունը տեղադրելով: Մեկ էլ, որ երաժշտությունը դրեց… անմիջապես դժգոհությունը վերացավ,- ուրախ ծիծաղում է մաեստրոն,- ամեն ինչ իր տեղն ընկավ: Շատ անսովոր համընկնումներ եղան այդ ֆիլմի ստեղծման ընթացքում: Շատ արտասովոր համընկնում եղավ Թորիկի դերակատարի՝ Աշոտ Ադամյանի՝ ֆայտոնի մեջ ձեռքերը տարածելու, բերանը բացելու և ճչալու պատկերի հետ: Երաժշտությունը տեղադրելիս այնպես ստացվեց, որ շեփորն իր բարձրակետին հասավ, երբ Թորիկը գոռում էր ձեռքերը տարածած, ու թվում է, թե հենց ինքն է շեփորի ձայնով գոռում: Սկզբում Մալյանը մտածեց, որ արհեստական կարող է հնչել այս համընկումը, փորձեցինք տեղաշարժել, բայց հետո հասկացանք, որ շատ լավ է, և հենց այդպես էլ մնաց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ռուսական ակցենտով խոսացող հայ «արևմտամետները» Անգլիայում և Կանադայում կրթություն ստացած Բագրատ Սրբազանին ասում են «ռսի ագենտ»․ Կարեն ՔոչարյանՊատերազմի մասնակցի նստացույցն ավարտվեց. շուրջօրյա հերթապահություն է սահմանվել՝ Բագրատ Սրբազանին դիմավորելու համար Վաղը քայլերթը կսկսվի Պատարագից հետո. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումՈրտեղ են գիշերելու քայլերթի մասնակիցները (տեսանյութ) Վաղը բազմաթիվ մեքենաներով մեկնում ենք Տավուշ՝ միանալու Բագրատ Սրբազանի առաջնորդած մեծ երթին․ Նաիրի ՀոխիկյանԵրթ՝ դեպի Երևան (ֆոտոշարք)Թուրքիայում բյուզանդական վանքը վերածել են մզկիթիԿեղտոտ ապատեղեկատվություն է, թե շարժմանը կարող են ուղղորդել. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) Շարժումն ունի առաջնորդ, ունի ոգի, ունի նպատակ, մնում է միայն չխանգարել․ Արա ՎարդանյանՀայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ Սրբազանը` Հաղարծնի վանքում (տեսանյութ) Եկեղեցին հրաժարվեց Փաշինյանի օկուպացիոն արքունիքի մաս կազմել․ Արմեն Աշոտյան Կարծում եմ՝ պատահական չէ, որ թուրքամետ ֆիլմը ցուցադրվում է հենց այս օրերին․ Արմեն ԱյվազյանԻնչպես են դիմավորում վարորդները երթի մասնակիցներին (տեսանյութ) Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ
Ամենադիտված