EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia 

2018 թվականից մինչ օրս Հայաստանում ավելի քան 28 տոկոս տնտեսական աճ է ապահովվել․ Փաշինյան

Economy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կենտրոնական բանկ և մասնակցել գալիք Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ կազմակերպված ընդունելությանը:

Միջոցառմանը մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, Կենտրոնական բանկի և ֆինանսաբանկային համակարգի ներկայացուցիչներ:

Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Մեր բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,

Ողջունում եմ բոլորիդ և ուրախ եմ ձեզ տեսնելու համար: Պիտի արձանագրեմ, որ Կենտրոնական բանկն ակնհայտորեն մեր պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, և ընդհանրապես, բանկային համակարգը: 2018 թվականից ի վեր կառավարության քաղաքականությունը եղել է հետևյալը. մենք պիտի պատշաճ պայմաններ ապահովենք Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ ինքնուրույնությունն ապահովելու համար: Եվ հետևողականորեն հետևել ենք այս քաղաքականությանը, ինչն ամենևին չի նշանակել կտրվածություն, որովհետև, ըստ էության, մեր բոլոր ռազմավարությունների քննարկումներին, բոլոր հայեցակարգային քննարկումներին Կենտրոնական բանկի ներկայացուցիչները մասնակցում են, բայց միևնույն կողմից մենք որոշում ենք կայացրել՝ ակնհայտ որոշում, որը շատ երկար Հայաստանում քննարկման առարկա է եղել, որ գործառույթների ինստիտուցիոնալ տարանջատումը պետք է լիարժեք ապահովել:

Ես վստահ եմ՝ նաև սա է պատճառը, որ մենք՝ անցնելով շատ ծանր ցնցումների միջով, կարողացել ենք ապահովել մակրոտնտեսական կայունություն, որովհետև Հայաստանի կառավարությունն, բնականաբար, բոլոր հարցերի վերաբերյալ իր դիրքորոշումները և մոտեցումներն ունի և հայտնում է, բայց երբեք կառավարությունն ինստիտուցիոնալ գծեր չի անցել և ապավինում է Կենտրոնական բանկի ինստիտուցիոնալ կարողություններին ու պատասխանատվությանը: Կարծում եմ, որ այս որոշումն իրեն արդարացրել է:

Եվ, իսկապես, մեր ֆինանսական շուկայում, ընդհանուր մակրոտնտեսական միջավայրի հետ կապված բարդություններ են եղել, բայց նաև այս մոտեցումն է, որ կարողացել ենք աշխատանքի ճշգրիտ բաժանում անել, յուրաքանչյուրն իր գործով է զբաղվել, որի արդյունքում՝ ա) ապահովվել է մակրոտնտեսական կայունությունն ամենաճգնաժամային շրջանում, և հետո մենք արդեն քանի տարի հաջողությամբ տնտեսական բարձր ակտիվություն ու աճ ենք ապահովում: Եվ, ըստ էության, նաև Կենտրոնական բանկի հաշվարկներով, 2018 թ.-ից մինչ օրս Հայաստանում ավելի քան 28 տոկոս տնտեսական աճ է ապահովվել:

Ուզում եմ ընդգծել, որ ընդհանրապես բանկային համակարգը գործում է առանց քաղաքական ճնշումների միջավայրում: Եվ սա նույնպես մի բան է, որը կարծում եմ, լավ է, որ այդպես է, այդպես էլ պետք է լինի, բայց մյուս կողմից կարծում եմ՝ նաև պետք է արձանագրվի, որովհետև այս նրբությունները, որոնք չեն նկատվում, չեն արձանագրվում, իրենք ֆոն են ապահովում մակրոտնտեսական, ֆինանսական շուկաների կայունության համար: Եվ երբ այս ամենին համադրում ենք տնտեսական բարձր աճի միջավայրը՝ տեսնում ենք, որ մեր բանկային համակարգը նույնպես տպավորիչ ցուցանիշներ ունի, մասնավորապես, 2023թ. նոյեմբերի դրությամբ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ավանդային պորտֆելը ռեկորդային ծավալ է արձանագրել՝ 5 տրիլիոն 619 միլիարդ 277 միլիոն դրամ: Շատ կարևոր է, որ աճը կայուն է և շարունակական: Այս ցուցանիշն այս տարվա հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է գրեթե 84 մլրդ դրամով, 1,51 տոկոսով, 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշին՝ 13,46 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ ավանդային պորտֆելն, ըստ էության, կրկնապատկվել է՝ աճը 95 տոկոսից ավելի է:

Մեր բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը նույնպես ռեկորդային ծավալ է արձանագրել՝ նոյեմբերի դրությամբ՝ 5 տրիլիոն 365 մլրդ 604 մլն դրամ, որը նորից հոկտեմբերի ցուցանիշին գերազանցում է 2,2 տոկոսով, նախորդ տարվա նոյեմբերի ցուցանիշին՝ 21,3 տոկոսով, իսկ 2018թ. նոյեմբերի ցուցանիշին՝ ավելի քան 57 տոկոսով: Կարծում եմ՝ կարևոր է արձանագրել, որ ընդհանուր ավանդային պորտֆելն ընդհանուր վարկային պորտֆելին գերազանցում է 253 մլրդ դրամով, ինչը բանկային համակարգի կայունության շատ կարևոր երաշխիք է:

Եվս մեկ-երկու տվյալ կուզենամ բարձրաձայնել. այս տարվա նոյեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների թվաքանակը կազմել է 4 մլն 442 հազար 950 մարդ, որը 2022թ. նկատմամբ աճ է գրանցել 19,3 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 65,7 տոկոսով: Սեպտեմբերի 30-ի դրությամբ բանկային համակարգի հաճախորդների հաշիվների ընդհանուր քանակը կազմել է 8 մլն 995 հազար 422, որը 2022թ. նկատմամբ ավելի է 22 տոկոսով, իսկ 2018թ. նկատմամբ՝ 78 տոկոսով:

Այս ցուցանիշները տպավորիչ են և նաև այն որոշումներին զուգընթաց, կապիտալի ավելացման, որի մասին ԿԲ նախագահը նշեց, մեր բանկային համակարգի կայունության պաշարը որոշակիորեն մեծացել է, ինչը շատ կարևոր հանգամանք է տնտեսական աճի պոտենցիալն ավելացնելու համար: Այն փաստը, որ ավանդային պորտֆելը վարկային պորտֆելից շատ ավելի մեծ է, նաև հույս է ներշնչում, որ մյուս տարի առնվազն 7 տոկոս տնտեսական աճի նպաստելու առումով բանկային համակարգը դեռ որոշակի պոտենցիալ ունի: Այստեղ պետք է մեր բիզնես հատվածը, իրական հատվածը կենտրոնանա ծրագրերի որակի վրա, որպեսզի նաև հետաքրքրություն առաջացնի բանկային համակարգում:

Ուզում եմ այս ցուցանիշների առիթով շնորհավորել բոլորիս և նաև շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր ջանք են գործադրել, որպեսզի մենք այսպես կանաչ ցուցանիշների տիրույթում հայտնվենք: Եվ, իհարկե, սա մեր հնարավորությունների գագաթնակետը չէ, մեր առաջին խնդիրն է՝ ապահովել կայունություն և երկրորդ խնդիրը՝ այն պոտենցիալը, որն առկա է տնտեսության մեջ և բանկային համակարգում, իրացնել: Կառավարությունը հակված է նպաստել այդ քաղաքականությանը:

Նաև ուզում եմ ընդգծել, որ մենք վերջին տարիներին որոշակի սոցիալական ծրագրեր ենք իրականացնում՝ այն հույսով, որ բանկային համակարգի գործընկերները կաջակցեն և ակտիվ կմասնակցեն: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն բանկերին, ովքեր այս ընթացքում կառավարության սոցիալական ծրագրերին արձագանքող են եղել և գործնական ու բարոյական աջակցություն են հայտնել. սա կարևոր համագործակցություն է:

Կարծում եմ նաև, որ մյուս կողմից մենք մեր տնտեսության մեջ նոր դրսևորումներ ենք տեսնում, որը նույնպես պետք է խթանենք, որը կապ ունի և կապ չունի բանկային համակարգի հետ: Մենք տեսնում ենք, որ արժեթղթերի շուկայում ակտիվացման որոշակի միտումներ են նկատվում: Հիշում եմ, որ մենք 2018-2019թթ. քննարկում էինք, թե ինչքան կարևոր ճյուղ է մակրոտնտեսության մեջ, ես ուրախ եմ, որ այստեղ էլ որոշակի շարժում է նկատվում: Իհարկե, այստեղ էլ դեռևս հիմնական գործող անձինք բանկերն են և բանկային համակարգն է՝ և թողարկողի դերում, և գնորդի դերում, բայց կարծում եմ, որ այդպես էլ պետք է լինի: Շուկան կենդանացնելու, ստարտ տալու համար մենք այլ ակնկալիք չունենք էլ, մեզ համար կարևոր է, որ այս մեխանիզմը սկսի աշխատել: Երբ այդ մեխանիզմի աշխատանքը նույնպես դառնա բավարար չափով վստահելի, կարծում եմ՝ մենք կտեսնենք այդտեղ նորանոր խաղացողներ:

Հարգելի ներկաներ,
Բանկային համակարգի հարգելի ներկայացուցիչներ,

Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ 2023թ. ընթացքում կատարած աշխատանքի համար և իհարկե, համոզված եմ, որ բոլորս տրամադրված ենք. ինչպես նախորդ տարիներին, 2024թ. նույնպես բարձր տնտեսական աճ ենք ապահովելու Հայաստանի Հանրապետությունում: Սրա համար, իհարկե, անհրաժեշտ է իշխանության բոլոր ճյուղերի արդյունավետ աշխատանքը, բայց նաև Կենտրոնական բանկը և բանկային համակարգն ակնհայտորեն շատ էական դերակատարում ունեն այս քաղաքական խնդրի լուծման ճանապարհին:

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ այս պատրաստակամության և տրամադրվածության համար, որ հաջորդ տարի, երբ մենք այստեղ հավաքվենք, ոչ միայն բանկային համակարգի, այլև Հայաստանի, ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական ցուցանիշները կլինեն կանաչ գոտում և մենք բոլորս բավարարված կզգանք մեր աշխատանքով՝ ապահովված տնտեսական աճով և զարգացմամբ: Շնորհավորում եմ ձեր և բոլորիդ ընտանիքների Ամանորն ու Սուրբ ծնունդը»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Kazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13
Most Popular