Բենզեման հեռացել է Սաուդյան Արաբիայից
СпортՍաուդյան « Ալ-Իթթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հեռացել է Սաուդյան Արաբիայից: Այս մասին հայտնում է Al-Riyadiya-ն։
Հրապարակման համաձայն՝ 36-ամյա ֆրանսիացի հարձակվողը չի մասնակցել հինգշաբթի և ուրբաթ օրը կայացած «Ալ-Իթթիհադի» մարզմանը և չի ընդգրկվի դեկտեմբերի 30-ին կայանալիք «Ալ-Թայի» դեմ խաղի հայտացուցակում։ Ֆուտբոլիստի հեռանալու պատճառները չեն հաղորդվում։ Նշվում է, որ ֆրանսիացի հարձակվողը, հնարավոր է, կոնֆլիկտ է ունեցել սաուդյան ակումբի ղեկավարության հետ։ Նաև վերջերս թիմի երկրպագուները դժգոհ էին հարձակվողի խաղից:
Բենզեման «Ալ Իթիհադին» միացել է 2023 թվականի հունիսին։