Հողի հանդեպ կարոտն ամենադաժանն է, իսկ հայրենիքում հայրենիք կարոտելն՝ անմարդկային տառապանք
BlogosphereԱրցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հողի հանդեպ կարոտն ամենադաժանն է։ Կեղեքող։ Ոչնչացնող։ Ամեն վայրկյան։ Իսկ հայրենիքում հայրենիք կարոտելն անմարդկային տառապանք է։
Ու մի ասեք, թե հասկանում եք․․․ Չեք հասկանում։ Իրապես չեք հասկանում: Ու պետք էլ չէ, որ հասկանաք։ Աստված չանի, թե հասկանաք․․․»։