ՔՊ-ականներն իրենց դեմքը կորցրել են, սա ստորացման գերադրական աստիճանն է, նրանց հետ խոսելու առիթը կգա (տեսանյութ) Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Բարի գալուստ, Սրբազան. ողջունում ենք շարժումը. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Սևագործությամբ զբաղվողները մարդկանց են պիտակավորում, արդեն իրենք իրենց էլ են խաբում․ Սրբազան (տեսանյութ) ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման «Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ) «Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն» 

2023-ի թոփ սկանդալները՝ ՔՊ-ականների մասնակցությամբ

Վերլուծական

2018 թվականին՝ Թավշյա հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանն ամբիոնից վստահեցնում էր հանրությանը, որ իր թիմն անելու է ամեն ինչ, որպեսզի բարձրացնի ՀՀ միջազգային վարկանիշը, որը զգալիորեն տուժել էր ըստ նրա՝ վերջին 30 տարիներին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ի տարբերություն նախկին իշխանության ներկայացուցիչների՝ իր թիմի ներկայացուցիչները սկանդալների կիզակետում պարբերաբար չեն հայտնվելու և մնալու են օրենքի տառին և ոգուն հավատարիմ: Այդպես է դա, թե ոչ՝ դատեք ինքներդ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նախորդ տարվա ընթացքում սկանդալների կիզակետում հայտնված պաշտոնյաների 10-յակը։

Դիլիջանի համայնքապետ  Դավիթ Սարգսյանը, կարծես թե, սովորություն է դարձրել շուկայականից ցածր գնով պետական հողեր օտարելը: Այդ մասին մամուլում են բազմաթիվ գրառումներ եղել: Դիցուք՝ համայնքապետարանի ինտերնետային կայքից տեղեկանում ենք, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի 2022թ. մայիսի 20-ի թիվ 340-Ա որոշմամբ 2022թ. հունիսի 21-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Բնակավայրերի հողերից 240.0քմ հողամաս /Լոտ-17(ՔՀ-22)/, Դիլիջան քաղաք, Շամախյան փողոց թիվ 39/1 հասցեում բնակելի տան կառուցման նպատակով, 1680000 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 1764000 դրամ առավելագույն գնով հաղթել է Դիլիջան քաղաքի Աբովյան փողոց թիվ 58/1 հասցեի բնակիչ Արշավիր Եսայանը, որի մասին հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել թիվ 2 արձանագրությունը:

Նախորդ տարվա ապրիլի 24-ին հայտնի էր դարձել, որ Փարաքար գյուղից հասած տեղեկությունների համաձայն՝ ուշ գիշերին Թաիրով գյուղում գործող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում թեժ կռիվ է եղել: Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը եւ Գոռ անունով եւս մի անձ, իրենց ընկերների հետ միասին գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, անհարկի վիճաբանել են նշված ակումբում գտնվող անձանց հետ, հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորել հաճախորդների, նշված ակումբի աշխատակիցների նկատմամբ, բռնություն գործադրել հաճախորդների նկատմամբ եւ ապակյա բաժակներով հարվածել պատերին, կոտրել ակումբի ապակիները, այնուհետեւ նույն վարքագիծը դրսեւորել ակումբից դուրս՝ ճանապարհի երթեւեկելի հատվածում, խափանել են ավտոմեքենաների բնականոն երթեւեկությունը: Ու սա ներվում է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից։ Ավելին՝ իրավապահները Փարաքարի գյուղապետի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործի վրա փորձում են աչք փակել ու կարճել այն:

Դատարանը Գյումրիի ավագանու իշխանական անդամ Երվանդ Խանամիրյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառել տնային կալանքը՝ 2 միլիոն դրամ գրավի դիմաց։ Խանամիրյանը ձերբակալվել էր 50-ամյա տղամարդուն ծեծելու, խոշտանգելու ու հրազենային վիրավորում հասցնելու գործի շրջանակներում։

Մեկ այլ օրինակ՝ Սպիտակի խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավարի ամուսնուն ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալված Գոռ Նիկողոսյանն ազատ է արձակվել, նրան այս պահի դրությամբ մեղադրանք առաջադրված չէ: Հիշեցնենք՝ 2023-ի մայիսի 18-ին, կեսգիշերին մոտ, Սպիտակի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել 42-ամյա Էդգար Հովհաննիսյանը, որը Սպիտակ խոշորացված համայնքի Սարամեջ բնակավայրի վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսինն է: Բժշկական կենտրոնում ստանալով առաջին բուժօգնություն՝ տղամարդը դուրս էր գրվել, սակայն հաջորդ օրը կրկին դիմել էր բուժօգնության, այնուհետ տեղափոխվել Երեւան, նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետ կապված ձերբակալվել էր Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավարի որդին՝ Գոռ Նիկողոսյանը, ով այնուհետև ազատ է արձակվել:

 Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը ծեծի էր ենթարկել գյուղի 24-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, որի մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։ Միջադեպը հրահրել էր Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը։ Այնուհետև հայտնի դարձավ, որ վերջինս ձերբակալվել է, իսկ դրանից հետո ազատ արձակվել:

 ՀՀ Հաշվեքննիչ պալատը խախտումներ է հայտնաբերել էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսական կենդանիների պատվաստումների ժամանակ։ Խախտումներ են հայտնաբերվել նաեւ գյուղատնտեսական վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական հումքի գնման կամ ներմուծման նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։

ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ Հայկուհի Հարությունյանի նախագահությամբ, քննարկելով Ալբերտ Այվազյանի՝ Շիրակի փոխմարզպետի հանրային պաշտոնը զբաղեցնելու ու միաժամանակ Ախուրյան խոշորացված համայնքի ավագանու անդամ լինելու հարցը, հանգել է այն եզրակացության, որ նրա կողմից անհամատեղելիության պահանջները խախտվել են։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) գտել է, որ Շիրակի նախկին մարզպետ Նազելի Բաղդասարյանը շահերի բախում է թույլ տվել՝ հարազատ եղբորը նշանակելով «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի անդամ:  Պարզվել է, որ մարզպետի պաշտոնը զբաղեցնող Ն. Բաղդասարյանը 2022 թ. ապրիլին հաստատել է «Ախուրյանի թիվ 1 դպրոց» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի կազմը, որում ընդգրկել է նաեւ իր եղբորը՝ Արման Բաղդասարյանին: Ընդ որում, վերջինս խորհրդի անդամ էր առաջադրվել հենց մարզպետի կողմից: Այս նշանակման մեջ ԿԿՀ-ն շահերի առերեւույթ բախման իրավիճակ է տեսել, ինչն էլ վարույթ հարուցելու հիմք է դարձել: Վարույթի հարուցման պահին գործող օրենսդրության համաձայն՝ «շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել»: 

Ոչ պակաս սկանդալային իրադարձություն էր, երբ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոյանը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կարող են Հռոմի ստատուտի համաձայն կալանավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, եթե վերջինս ժամանի մեր երկիր: Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց ռուսական կողմից և նույնիսկ ԱԳՆ մակարդակով հայկական գործընկերներից պարզաբանումներ պահանջվեցին:

Ամիսներ առաջ էլ ծեծկռտուք էր տեղի ունեցել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի մասնակցությամբ:

Նշենք, որ վերը թվարկած դեպքերից և ոչ մեկի արդյունքում չեն գրանցվել հրաժարականներ, քաղաքական թիմի ղեկավարության կողմից չեն հնչել քաղաքական գնահատականներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
2023թ. սեպտեմբերի 22. Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել. թող սրա հերքումը տան. Սրբազան (տեսանյութ) Էդքան դուխով էիք՝ ՀԱՊԿ-ում ասեիք՝ մեր հակառակորդին ինչի՞ եք միլիարդների զենք ծախում. ՔՊ-ական (տեսանյութ) Կրեմլը հայտնել է մայիսի 16-ին Պուտինի առաջին պետական ուղևորության մասինՈրևէ նախագահի աջակից իր առաջնորդի նկարը որպես պրոֆիլի նկար չի դնում իր էջին. Սրբազան (տեսանյութ) ՔՊ-ականներն իրենց դեմքը կորցրել են, սա ստորացման գերադրական աստիճանն է, նրանց հետ խոսելու առիթը կգա (տեսանյութ)Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ»Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումըՓաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք, ձեր կառավարումն ա ամբողջ հարցը (տեսանյութ) ՀԻՄԱ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստըՈւկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)Իմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. Սրբազան (տեսանյութ) Բարի գալուստ, Սրբազան. ողջունում ենք շարժումը. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Սևագործությամբ զբաղվողները մարդկանց են պիտակավորում, արդեն իրենք իրենց էլ են խաբում․ Սրբազան (տեսանյութ)ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Առկա են որոշ մարտահրավերներ՝ կապված շարժման քաղաքական օրակարգի ձևավորման և իրականացման հետ․ Դավիթ ԱնանյանՕլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից (տեսանյութ)Ոչ ոք չի վախենում, ինչի՞ եք ապօրինի բերման ենթարկում, ավելորդ քայլ չանեք․ Սրբազանը՝ ոստիկաններինԳործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման Հանդիպել եմ Սրբազանի հետ, պատկերացումներ ունեմ, որոնք իրականացնելու դեպքում սիրով կմիանամ Շարժմանը․ Սուրեն Սահակյան Փողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ)«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև Ինձ ոչ մեկ չի կարող ցուցում տալ, որ դասադուլ արգելեմ, ուսանողներն ազատ են. Ռուբեն ՄելքոնյանԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանը հրաժարվեց մանդատիցՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովԹասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՈւսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում (տեսանյութ)Քաղաքացիները պարալիզացրել են փողոցները. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)Աստծո խոսքն է` «կուռքեր չկառուցես ո'չ երկրի վրա, ո'չ երկնքում», շատերը կմիավորվեն այս պայքարում (տեսանյութ)Ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. Սրբազան (տեսանյութ)ԵՊՀ-ում ուսանողները քոչարիով են դիմավորում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Ժամը 10:00-ի դրությամբ բերման են ենթարկվել 38 քաղաքացիներՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը միացել է երթի մասնակիցներին«Դասադո՛ւլ, դասադո՛ւլ». Ադմիրալ Իսակովի անվան132 դպրոցի աշակերտները միացել են դասադուլին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելՈստիկանական բռնությունը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Հանրապետության փողոցը այս պահին (տեսանյութ)Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ)«Հերիք ա, հերիք ա». ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկելիս (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Երվանդ Քոչար փողոցը (տեսանյութ)Մոսկովյան փողոցը այս պահին (տեսանյութ)Աբովյան փողոցը այս պահին (տեսանյութ)Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»Բերման ենթարկվեց Համբիկ Սասունյանը
Ամենադիտված