Ժողովուրդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին (տեսանյութ) ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ մետրոյով գնում է Նժդեհի հրապարակ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ Նիկո՛լ, իշխանությունդ նման է թակարդն ընկած շակալի, կորցնում ես այն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) ՔՊ-ականներն իրենց դեմքը կորցրել են, սա ստորացման գերադրական աստիճանն է, նրանց հետ խոսելու առիթը կգա (տեսանյութ) Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ» Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Բարի գալուստ, Սրբազան. ողջունում ենք շարժումը. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Սևագործությամբ զբաղվողները մարդկանց են պիտակավորում, արդեն իրենք իրենց էլ են խաբում․ Սրբազան (տեսանյութ) ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ Սրբազանին (տեսանյութ) 

Ովքեր և ինչ նպատակով են «մսխել» հարկատուների գրպանից ստացված գումարները

Վերլուծական

2018 թվականին` հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը հանրությանը վստահեցնում էր, որ ի տարբերություն ՀՀԿ-ական քաղաքապետերի` ՔՊ-ական քաղաքագլուխները պաշտոնները ստանձնելուց հետո մի լումա անգամ չեն մսխելու քաղաքային բյուջեից, բոլոր ծախսերը լինելու են թափանցիկ, բաց և հաշվարկված, և որն ամենակարևորն է՝ արդյունավետ:

Դիցուք՝ Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ին 3 միլիոն դոլար դրամաշնորհ է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարելու և առողջապահական համակարգի բարելավման նպատակով։ ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ վարչապետն ինքն ընդունեց, որ կառավարությունը կորոնավիրուսի հետևանքները վերացնելու ծրագրերի շրջանակում անարդյունավետ ծախսել է 103 մլրդ դրամ (206 մլն դոլար), և այս անարդյունավետ ծախսերի մեջ իր լուման, անշուշտ, ունի նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Կանաչ կլիմայական հիմնադրամը» բավարարել է 2019 թվականին Հայաստանի ներկայացրած հայտը, որի արդյունքում Հայաստանը ստացել էր 10 մլն դոլարի չափով դրամաշնորհ՝ անտառների վերականգնման, դիմադրողականության հզորացման, ժամանակակից տնկարանների հիմնման ու գյուղական համայնքներում այլընտրանքային էներգետիկայի զարգացման աջակցությանն ուղղված ծրագրեր իրականացնելու նպատակով: Թե որքան արդյունավետ է այն ժամանակվա ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ծախսել այդ գումարները, դժվար չէ կռահել։ Անտառների վերականգնման հարցը նույնիսկ 2023-ին դեռևս լուծված չէր։
 
ՀՀ ՊԵԿ-ը 1,600,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել Արթուր Թամազյան ԱՁ-ից։ Կրկին ՊԵԿ-ը 1,217,700 դրամի ներկայացուցչական ծառայություններ է ձեռք բերել «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ից, 1,200,000 դրամի ներկայացուցչական ծառայություններ էլ ձեռք են բերվել Գաֆեսչյան հիմնադրամից:
 
Հակակոռուպցիոն կոմիտեն 1,781,470 դրամ է վճարել «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ին՝ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի կարիքների համար վարչական սարքավորումների մատակարարման դիմաց:
 
ՊՎԾ-ն 630,000 դրամի համակարգչային աթոռ է ձեռք բերել «Լեվան» ՍՊԸ-ից։
 
Նախորդ տարվա հունվարի 29-31-ը Արաբական Միացյալ Էմիրություններ «ԷՔՍՊՈ 2020–Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսին մասնակցած ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաշվետվություն է ներկայացրել այցի վերաբերյալ: Հաշվետվության մեջ կարդում ենք. «Վ․ Քերոբյանը ս.թ. հունվարի 31-ին Դուբայում գտնվելու ընթացքում հանդիպել է Շեյխ Սաիդ Բին Ահմեդ Ալ Մաքթում անձնական գրասենյակի տնօրեն պարոն Հիշամ Ալ Գուրգի հետ։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու երկրների միջև հետագա համագործակցության ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ։ Արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագայում ավելի առարկայական քննարկելու անելիքները։ Պաշտոնական բացման արարողության ընթացքում, ինչպես նաև դրանից հետո կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ»։  Հիշեցնենք, որ սույն էքսպոյում հայկական տաղավարը ներկայացնելու համար բյուջեից հատկացվել է 834,726.0, որից 180 միլիոնը գնում է մեկ անձից առանց մրցույթի: Այսինքն՝ Վահան Քերոբյանը ներկայացնում է մի հաշվետվություն, համաձայն որի` նա պետության կողմից հատկացված գումարները ծախսել է մշակութային միջոցառումներին մասնակցելու նպատակով, կարծես թե, մոռանալով, որ ոլորտն է ինքը ղեկավարում:
 
Կառավարության նախորդ տարվա նիստերից մեկում հավանության արժանացավ ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ««ԵՄ-ն հանուն նորարարության ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիր թիվ 1 փոփոխությունը», որը նախատեսվում է Հայաստանին տրամադրել 4,106,000 եվրո դրամաշնորհ: Այն ուղղվելու էր Տավուշի դպրոցներում բնագիտական առարկաների համար նախատեսված լաբորատորիաների ստեղծման համար։ Արդյո՞ք Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ավարտին է հասցրել այս ծրագիրը, քանի որ մարզպետարանի պաշտոնական կայքում որևէ հիշատակում այդ մասին չկա։
 
Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով հեղափոխությունից առաջ էլ էր ղեկավարում համայնքը, նույնպես մեծ սեր ուներ ճոխ ու անիմաստ ծախսերի հետ, որոնք ոչ այլ ինչ էին, քան քաղաքի բյուջեի մսխում։ Մասնավորապես, նա պայմանագիր էր կնքել «Նիկոլ Դուման» ԱԿ-ի հետ եւ «Աշտարակ» թուջե ձուլվածքով 20 հատ նստարան ձեռք բերել, որից յուրաքանչյուրն արժի 156 հազար դրամ: Քաղաքապետարանը գերթանկարժեք նստարանների համար քաղաքային բյուջեից ծախսել է 3 մլն 120 հազար դրամ:
 
Մամուլը ամիսներ առաջ գրել էր, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։ Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են: Բացի այդ, Սարգսյանը իր հայրենի Նոր Կյանքի ու հարևան Ոսկետափի անապահով ընտանիքներին 20-35 հազարական դրամ է տրամադրել։ Տարբեր հաշվարկներով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։
 
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանը համայնքային միջոցների հաշվին թանկ ավտոմեքենա է գնել։ Մամուլի տեղեկություններով` նա դեռևս համայնքապետի պաշտոնակատար եղած ժամանակ՝ 2021 թվականին է ձեռք բերել «Տոյոտա Պռադո» մակնիշի ծառայողական ավտոմեքենա, այն դեպքում, երբ համայնքապետարանն ունեցել է մեկ այլ՝ մի քիչ ավելի ցածր դասի «Տոյոտա»։

Ինչպես հասկանում ենք` հանրային միջոցների հաշվին ավելորդ ճոխությունները մերօրյա իշխանությունների օրոք այլևս գաղտնիք չեն, դրանք ժամանակ առ ժամանակ դառնում են հանրային քննարկման առարկա` ապացուցելով, որ լավ ապրելու ցանկություն ունեն բոլոր ժամանակների իշխանություններն ու հատկապես՝ փողոցից իշխանության եկածները։ Սակայն, ուշագրավ է, որ պետական միջոցների նման մսխումն ու վատնումը որևէ կերպ չի կասեցվում և չի պատժվում պատկան կառույցների կողմից:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքի մասնակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է սուր. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Ժողովուրդ, ռուսական փողով խաչապուրի կտա՞ք. Սրբազանի հեգնանքը՝ ուղղված ամբաստանողներին (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցների թիվը ավելանում է Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը մնացել է պատմության մեջ. ԱլիևԼրագրողին առերևույթ վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՈւՂԻՂ. Բագրատ Սրբազանն իր համակիրների հետ մետրոյով գնում է Նժդեհի հրապարակ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետՆիկո՛լ, իշխանությունդ նման է թակարդն ընկած շակալի, կորցնում ես այն. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Կենդանաբանական այգին համալրվել է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի ձագերով ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետի տանը 100 մլն ռուբլի է հայտնաբերվելՎեհափառն ամեն օր է ինձ օրհնում, Հայրապետի գործողությունների վրա ոչ ոք չի կարող ազդեցություն ունենալ (տեսանյութ) 2023թ. սեպտեմբերի 22. Հայաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել. թող սրա հերքումը տան. Սրբազան (տեսանյութ) Էդքան դուխով էիք՝ ՀԱՊԿ-ում ասեիք՝ մեր հակառակորդին ինչի՞ եք միլիարդների զենք ծախում. ՔՊ-ական (տեսանյութ) Կրեմլը հայտնել է մայիսի 16-ին Պուտինի առաջին պետական ուղևորության մասինՈրևէ նախագահի աջակից իր առաջնորդի նկարը որպես պրոֆիլի նկար չի դնում իր էջին. Սրբազան (տեսանյութ) ՔՊ-ականներն իրենց դեմքը կորցրել են, սա ստորացման գերադրական աստիճանն է, նրանց հետ խոսելու առիթը կգա (տեսանյութ)Ֆրանսիական քոլեջում դռները փակել են և թույլ չեն տալիս ուսանողներին միանալ դասադուլին. «Ազգային ճակատ»Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումըՓաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք, ձեր կառավարումն ա ամբողջ հարցը (տեսանյութ) ՀԻՄԱ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստըՈւկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)Իմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. Սրբազան (տեսանյութ) Բարի գալուստ, Սրբազան. ողջունում ենք շարժումը. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Սևագործությամբ զբաղվողները մարդկանց են պիտակավորում, արդեն իրենք իրենց էլ են խաբում․ Սրբազան (տեսանյութ)ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Առկա են որոշ մարտահրավերներ՝ կապված շարժման քաղաքական օրակարգի ձևավորման և իրականացման հետ․ Դավիթ ԱնանյանՕլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից (տեսանյութ)Ոչ ոք չի վախենում, ինչի՞ եք ապօրինի բերման ենթարկում, ավելորդ քայլ չանեք․ Սրբազանը՝ ոստիկաններինԳործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման Հանդիպել եմ Սրբազանի հետ, պատկերացումներ ունեմ, որոնք իրականացնելու դեպքում սիրով կմիանամ Շարժմանը․ Սուրեն Սահակյան Փողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ)«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև Ինձ ոչ մեկ չի կարող ցուցում տալ, որ դասադուլ արգելեմ, ուսանողներն ազատ են. Ռուբեն ՄելքոնյանԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանը հրաժարվեց մանդատիցՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովԹասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՈւսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում (տեսանյութ)Քաղաքացիները պարալիզացրել են փողոցները. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)Աստծո խոսքն է` «կուռքեր չկառուցես ո'չ երկրի վրա, ո'չ երկնքում», շատերը կմիավորվեն այս պայքարում (տեսանյութ)Ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. Սրբազան (տեսանյութ)ԵՊՀ-ում ուսանողները քոչարիով են դիմավորում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Ժամը 10:00-ի դրությամբ բերման են ենթարկվել 38 քաղաքացիներ
Ամենադիտված