Սիմեոնե․ Շատ գոլեր բաց թողեցինք, քանի որ մարզիչը լավ չի աշխատել
ՍպորտՄադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը լրացուցիչ ժամանակում՝ 3:5:
«Ես ասացի խաղացողներին, որ նրանք անցկացրին գերազանց հանդիպում։ Մենք շատ մոտ էինք հաջողության եւ պետք է դասեր քաղենք այս արդյունքից։ Մենք ավելի մանրամասն կվերլուծենք բոլոր դրվագները։ Մեր գրոհների ժամանակ դրական պահերը շատ էին եւ պետք է գնահատել դա։
Շատ գոլեր բաց թողեցինք, քանի որ մարզիչը լավ չի աշխատել։ Եթե թիմը վատ է պաշտպանվում` մարզիչի վատ աշխատանքի հետեւանքն է։
Հինգշաբթի դարձյալ խաղալու ենք «Ռեալի» դեմ, բայց ֆուտբոլում չկա ռեւանշ, կա նոր հանդիպում, որը կտարբերվի այս խաղից։
Կարծում եմ՝ մենք լավ մրցեցինք, շատ լավ էներգետիկա ունեինք, բայց կան նաեւ կատարելագործվելու տեղեր»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հունվարի 18-ին «Աթլետիկոն» ու «Ռեալը» կմրցեն Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։