Զանգե´ր, ղողանջե´ք․ Բագրատ Սրբազանը հնչեցնում է եկեղեցու զանգերը (տեսանյութ) Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Ալեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ) Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ) Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 

ԱՄՆ-ն հանգիստ կզոհաբերի Հայաստանը՝ ի շահ իր գործընկեր Ադրբեջանի

Վերլուծական

Մինչ Հայաստանի իշխանությունները չեն թաքցնում արտաքին քաղաքական վեկտորը փոփոխելու իրենց նպատակներն ու ցանկությունը և հայ հասարակությանը նոր դաշնակից են հրամցնում ի դեմս՝ ԱՄՆ-ի, Վաշինգտոնը ի ցույց է դնում, թե ով է իր իրական գործընկերն ու դաշնակիցը Հարավային Կովկասում: Եվ այդ երկիրը բնավ էլ Հայաստանը չէ, ինչպես փորձում են ներկայացնել Փաշինյանն ու նրա թիմակիցները: Այդ երկիրն Ադրբեջանն է: Ասվածը պարզաբանելու համար վերլուծենք առկա փաստերը:

Վերջերս Բաքվում տեղակայված Միջազգային հարաբերությունների վերլուծական կենտրոնը կլոր սեղան էր կազմակերպել՝ նվիրված Ադրբեջանի դերին՝ որպես «կարեւոր ցամաքային կամուրջ, որը կարող է կապել Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ»: Իսկ նախորդ տարվա մայիսին ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ջեֆրի Փայաթը Բաքվում էներգետիկ շաբաթվա բացման ժամանակ ունեցած իր ելույթում հայտարարել էր, որ էներգետիկ անվտանգության ամրապնդման գործում Ադրբեջանը տարածաշրջանում և դրանից դուրս եղել է մշտական գործընկեր։

ԱՄՆ-ի՝ Ադրբեջանում ունեցած էներգետիկ շահերին շաբաթներ առաջ անդրադարձել են նաև ամերիկյան մի շարք «ուղեղային կենտրոններ»: Դրանցից ամենահեղինակավորներից մեկը՝ Foreign policy in Focus կենտրոնը ծավալուն հոդված էր նվիրել՝ նկարագրելով Վաշինգտոնի որդեգրած ռազմավարությունը Բաքվի հետ հարաբերություններում: Հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ տարածաշրջանում ԱՄՆ-ի պլանավորման հիմքում Ադրբեջանն է։ Հաշվի առնելով երկրի հսկայական էներգետիկ ռեսուրսները, հատկապես՝ նավթն ու բնական գազը, ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են Հարավային Կովկասում այն բանալին, որը կօգնի Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

«Վերջին տասնամյակի ընթացքում մենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին քրտնաջան աշխատել ենք՝ փորձելով օգնել Եվրոպային հետզհետե հրաժարվել ռուսական գազից և նավթից կախվածությունից», - հղում է անում կենտրոնը սենատոր Քրիստոֆեր Մերֆիի  սեպտեմբերին կայացած ելույթին։ «Այդ ռազմավարության հիմքում դրված է  եղել է Եվրոպա ավելի շատ ադրբեջանական գազ և նավթ մատակարարելու նպատակը»: Գիտահետազոտական կենտրոնի փորձագետները նշում են, որ ԱՄՆ պաշտոնյաներն Ադրբեջանը համարում են «Եվրասիայի էներգետիկ քաղաքականության էպիկենտրոն»: ԱՄՆ-ն Ադրբեջանը դիտարկում է մեկնարկային կետ արևելքից արևմուտք էներգետիկ միջանցքի ստեղծման համար, որը օգուտ կբերի ԱՄՆ-ին և կհակակշռի Հյուսիս-հարավ միջանցքին, որն էլ իր հերթին բխում է ՌԴ–ի և Իրանի շահերից: ԱՄՆ-ի համար աշխարհաքաղաքական մեկ այլ կարևոր ձեռքբերում էր Հարավային գազային տրանսպորտային միջանցքը։ Ադրբեջանից Եվրոպա ձգվող տրանսպորտային այս միջանցքը, միավորելով երեք խողովակաշար, կարևոր նշանակություն է  ձեռք բերել ուկրաինական պատերազմի ժամանակ Եվրոպայի էներգիայի մատակարարումը պահպանելու համար:

Եվս մեկ ուշագրավ հանգամանք մատնանշենք: 2020 թ.-ը, և մասնավորապես՝ Արցախյան երրորդ պատերազմը, ըստ Ադրբեջանի հետ ԱՄՆ հարաբերությունների ռազմավարության (հաստատվել է 2022 թ.-ին) «հիմնովին փոխել է աշխարհաքաղաքական կարգը Հարավային Կովկասում՝ բարձրացնելով Ադրբեջանի հետ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում՝ ԱՄՆ ռազմավարական շահերին հասնելու համար»։ Ընդ որում, ըստ փաստաթղթի, Ադրբեջանը պետք է հավասարակշռի Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ջանքերը՝ ընդլայնելու իրենց համապատասխան տարածաշրջանային ազդեցությունը:  Այստեղ հարկ է նշել, որ  Ադրբեջանի համար Ռուսաստանի և Իրանի կողմից ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող լիբերալ աշխարհակարգի ապամոնտաժումը կնշանակի տնտեսական և քաղաքական փլուզում։ Ուստի, փորձելով կանխել այս սցենարը, պաշտոնական Բաքուն փորձելու է հնարավորինս հարվածել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի շահերին:

Այսպիսով, այս և մի շարք այլ փաստեր բացահայտում են ԱՄՆ-ի տնտեսական, քաղաքական և ռազմաստրատեգիական շահերը Հարավային Կովկասում և, մասնավորապես՝ Ադրբեջանում՝ որպես կասպիական էներգակիրների և արևելք-արևմուտք հանգույց: Բնականորեն, այս դերն ավելի է ընդգծվել ուկրաինական պատերազմի առաջացրած ճգնաժամի և Արևմուտքի կողմից այլընտրանքային էներգիայի փնտրտուքների ֆոնին: Արևմուտքը՝ ի դեմս ԱՄՆ–ի և ԵՄ-ի, ոչ միայն չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի, էթնիկ զտումների և Հայաստանի դեմ կիրառվող ագրեսիայի համար, այլ բացահայտ կերպով միտված է էլ ավելի զարգացնել համագործակցությունն Ադրբեջանի հետ՝ Հայաստանին առաջարկելով նոր կապիտուլյացիա, որն արևմտյան պաշտոնյաները քաղցրացնում են խաղաղության դատարկ կոչերով և Բաքվին ուղղված աննշան պահանջներով։ Արևմուտքը բացահայտ խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա, քանի որ առաջնորդվում է իր էներգետիկ շահերով և այս հանգամանքն էլ ավելի է ազատում Բաքվի բռնապետի ձեռքերը, որն էլ իր հերթին, օգտվելով Հայաստանի իշխանությունների անհաշվենկատ արտաքին քաղաքականությունից, ձգտում է Հայաստանը թողնել մեկուսացման մեջ, առանց բարեկամների` էլ ավելի մեծ զիջումներ պարտադրելու նպատակով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Զանգե´ր, ղողանջե´ք․ Բագրատ Սրբազանը հնչեցնում է եկեղեցու զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)
Ամենադիտված