Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվել Հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. Կոբախիձե Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավոր Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունել Էլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեները Ֆրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ Այս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչ Ռուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը 

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել 2023-ի աշխատանքների վերաբերյալ

Հասարակություն

ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ Արարատի և Արմավիրի մարզային փրկարարական վարչություններում տեղի են ունեցել 2023 թվականի գործունեության արդյունքների ամփոփիչ նիստեր։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Արարատի ՄՓՎ տարեկան գործունեության արդյունքների մասին զեկուցել է Արարատի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Արսեն Ղուկասյանը։

Նա նշել է, որ 2023 թվականին վարչության հիմնական աշխատանքային գործունեությունն իրականացվել է՝ համաձայն Արարատի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2023 թ․ հիմնական միջոցառումների և Արարատի ՄՓՎ տարեկան աշխատանքային պլանների:

Հաշվետու ժամանակահատվածում Արարատի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 133955 զանգ։ Գրանցված 553 արտակարգ դեպքերից 475-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում:

ՓԾ Արարատի ՄՓՎ ստորաբաժանումների կողմից արտակարգ դեպքերի, պատահարների սպասարկման նպատակով իրականացվել է 1028 ելք:

Աշխատանքներ են տարվել ազդարարման համակարգի բարելավման ուղղությամբ․ Արտաշատ և Վեդի համայնքների կողմից ձեռք է բերվել և տեղադրվել 11 նոր էլեկտրական շչակ։ Մարզպետարանի և համայնքապետարանների հետ համագործակցության շրջանակներում մի շարք բնակավայրերում տեղադրվել են հիդրանտներ։

Ուսումնասիրություններ են կատարվել նաև մարզի տարածքում առկա արդյունաբերական, արտադրական, հրդեհապայթյունավտանգ օբյեկտներում և հիդրոտեխնիկական կառույցներում։

Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության ծառայողները մշտական աշխատանքային կապի մեջ են գտնվել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ, համատեղ իրականացրել են մշտադիտարկման աշխատանքներ, հատկապես հրդեհավտանգ ժամանակահատվածում:

Արմավիրի մարզում նախորդ տարվա կատարված աշխատանքների ամփոփման նիստի ընթացքում ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց կատարված աշխատանքները՝ նշելով, որ գործունեությունը նպատակաուղղված է եղել ՄՓՎ ստորաբաժանումների անձնակազմի մարտունակության և մասնագիտական գիտելիքների բարձրացմանը, ոլորտին վերաբերվող իրավական ակտերի իմացությանը, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստմանը և դրանց կատարելագործմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովմանը:

Արմավիրի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում 2023 թվականի ընթացքում գրանցվել է 112143 զանգ։

Գրանցված 339 արտակարգ դեպքերից 291-ը հրդեհների վերաբերյալ են։ Ըստ վերլուծությունների՝ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունեցել չոր խոտածածկ տարածքներում: ՆԳՆ ՓԾ Արմավիրի ՄՓՎ ստորաբաժանումներն արտակարգ դեպքերին, պատահարներին արձագանքում իրականացնելիս կատարել են 865 ելք:

Աշխատանքներ են կատարվել մի շարք համայնքներում տեղադրված ազդարարման վերջնական սարքավորումների վերանորոգման և նորերի ձեռքբերման ուղղությամբ:

Արմավիրի մարզում շահագործման են հանձնվել թվով 30 նոր հիդրանտ. աշխատանքներ են տարվում նոր հրշեջ ծորակների, հիդրանտների տեղադրման և անսարքների վերանորոգման ուղղությամբ։

Հետևողական աշխատանքներ են տարվել բնակչության և քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման ուղղությամբ, մասնակցություն է ցուցաբերվել հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների պլանավորման աշխատանքներին:

Մարզային վարչությունների պետերն ի թիվս այլ հարցերի զեկուցել են, որ մարզերի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են բազմաբնույթ հրամանատարաշտաբային, շտաբային, ցուցադրական հատուկ տակտիկական և օբյեկտային ուսումնավարժություններ։

Միաժամանակ տարբեր ուսումնական հաստատություններում անց են կացվել դասախոսություններ, սեմինարներ և իրազեկման միջոցառումներ։

Քննարկվել են նաև ստորաբաժանումներում առկա խնդիրները, աշխատանքային պայմանների բարելավմանն ու տեխնիկայի վերազինմանն ուղղված այլ հարցեր։ Նշվեց, որ ընթացիկ տարում նախատեսվում է Արմավիրի ՄՓՎ Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի համար կառուցել նոր տիպային շենք:

Դրական գնահատելով ստորաբաժանումների կատարած աշխատանքների արդյունքները՝ Ե․ Կարապետյանը ուղենշել է ծառայության կարևոր ուղղությունները, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներին տվեց հստակ ցուցումներ և հանձնարարականներ՝ 2024թ․ առավել արդյունավետ գործունեություն ծավալելու և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լեգենդար Շումախերի ժամացույցների հավաքածուն աճուրդի է հանվելՀավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը ի վերջո համաձայնության կգան խաղաղության համաձայնագրի շուրջ. ԿոբախիձեԽոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. կա 5 վիրավորԼյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը Հայաստանին աջակցելու բանաձև է ընդունելԷլեկտրաէներգիայի վաղվա անջատման հասցեներըՖրանսիական համալսարանի ուսանողական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանըՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստԱյս պահին Կիրանց կարող են մտնել միայն այն մարդիկ, ովքեր ունեն Կիրանցի գրանցում. բնակիչՌուսաստանն ու Չինաստանը կարող են ջրածնով աշխատող ավտոմեքենաների արտադրություն հիմնել«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ներկայացրել է մայիսի 17-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցըԿարծում ենք, որ սահմանազատման գործընթացը հաջող է անցել. ԱԽ քարտուղարՀռոմի պապը մտադիր է հաջորդ տարի Թուրքիա այցելելՓաստաբանները գործադուլ են հայտարարելուՆԱՏՕ-ում հաստատել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գտնվում են ծանր իրավիճակումԵրևանի քաղաքապետարանի և Իլ դը Ֆրանս շրջանի միջև քննարկվել են գործակցության ծրագրեր«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ ՀակոբյանըԱկանատեսները պատմել են Ֆիցոյի դեմ մահափորձի մանրամասներըԽոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորՀոգևոր Հայաստանը հաղթելու է, պատրաստվում ենք մեծ, հաղթական հանրահավաքի. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Մեր Տերը հրաշալի խոսք ունի․ «Հին տիկերի մեջ նոր գինի չի լցվում, և նոր տիկերի մեջ էլ հին գինի չի լցվում»․ Բագրատ ՍրբազանՎեհափառը Նուբար Աֆեյանի հետ քննարկել է Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի հարցըՇաբաթ օրը քաղաքական բոլոր կուսակցություններին հրավիրում ենք հանդիպման, մեծ համախմբում կա. Սրբազան (տեսանյութ)Իրականացվել է ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 5000 երեխայի առողջության և սնուցման իրավիճակի գնահատում. Արմեն ԳասպարյանԳենշտաբի քարտեզներն իրավական ուժ չունեն, այլ՝ երկու պետությունների կողմից ստորագրված քարտեզները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Երեկ իրենք անարգեցին, սեփական ժողովրդի դեմ հսկայական ոստիկանական շարքեր էին բերել. Սրբազան (տեսանյութ)Սարիգյուղ-Բերքաբեր խաչմերուկից ներքև կրկին ոստիկանական անցակետ է տեղակայվելԱ'յ ողորմելիներ, ձեզնից ոչ ոք չի վախենում, ոչ մեկի չեք կարող լռեցնել, մեր պայքարը սրբազան պայքար է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)Կունենանք առանցքային շատ մեծ հանրահավաք` հասցնելու մեր քայլերը հանգրվանին․ Սրբազան (տեսանյութ)Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ արդեն պարբերական դարձող ու սանձարձակ ոտնձգություններըԿանադահայոց թեմը՝ Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների մասինԱդրբեջանի և ՀՀ-ի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է․ ԷրդողանՍրբազանին աջակցելու համար ինձ հանում են բարեգործական գրասենյակից. Անաիս Սարդարյան (տեսանյութ)Մեր անչափահաս տղաներից մեկին բերման են ենթարկել ու ասել՝ ծնողներից կզրկենք քեզ. Բագրատ ՍրբազանՄենք մեր հողը չենք ծախելու, եթե ինքը ծախվող ա, թող ծախի. Կիրանցի կինը` Փաշինյանին (տեսանյութ)7 ընտանիքի տուն, հողամասեր, արհեստանոց անցնում Է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչՍա կռիվ է, սա հայ ազգի կռիվն է թուրքի, նկատի ունեմ Նիկոլի դեմ. պիտի հաղթենք. քաղաքացի (տեսանյութ) Սրանք պարտության սիմվոլ են, ազգ ու երկիր են ուզում վերացնել, այս ոհմակը խառնվել է իրար (տեսանյութ) Քիշնևի քաղաքապետը Երևանում է․ համագործակցության հարցեր են քննարկել Էդվարդ Ասրյանը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության հերթական փուլին 2018 թվականին ամեն ինչի մասին խոսել եմ. Բալասանյանը` Կիրանցում տեղի ունեցող դեպքերի մասին (տեսանյութ) Թշնամուն շատ լավ եմ ճանաչում. Տավուշով սա չի ավարտվելու, կսպառնա նաև ռազմական գործողությունների վերսկսմամբ. Արթուր Աղաբեկյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն ՀԻՄԱ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրըՍյունիքի Տաշտուն գյուղի կորած բնակիչը անվնաս հայտնաբերվել է Արարատ Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի ղեկավարությանը ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներԵվրոպական ինտեգրման համար տարվող աշխատանքներում ՀՀ-ն կարող է ակնկալել լեհ փորձագետների աջակցությունը Երևանում ուժեղ քամուց հսկայական թթենու ճյուղը կոտրվել ու ընկել է մեքենաների վրա Քննարկվել են պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 5 էսքիզային նախագծեր
Ամենադիտված