«Ձեզ լուրջ թվում է՝ «շտապ օգնության» բժշկին ծեծողները կդատվե՞ն»
ԲլոգոսֆերաԴանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ձեզ լուրջ թվում է՝ «շտապ օգնության» բժշկին ծեծողները կդատվե՞ն: Համարյա վստահ եմ, որ ոչ:
Սևանալճում ազգային պարկի աշխատակիցներին ծեծողները, պարեկների վրա հարձակվողները կդատվե՞ն: Արդեն պարզ է, որ ոչ:
Այս երկրում մարդասպանների 75 տոկոսը չի դատվում, բնակարանային գողերի 85 տոկոսը չի դատվում, մեքենայի դետալների գողերի 98 տոկոսը չի դատվում (տվյալները պաշտոնական են):
Այս երկրում ոստիկանական-դատաիրավական համակարգը դեկորացիա է, ֆասադից այն կողմ բան չկա, ժամկետնանց կոռուպցիոն համակարգ է»: