Իսրայելը չի դադարեցնի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում․ Նեթանյահու
ԱշխարհԻսրայելը չի դադարեցնի իր ռազմական գործողությունը Գազայի հատվածում, քանի դեռ չի հասել ամբողջական հաղթանակի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ում խոսքերը մեջբերում է Reuters-ը։
«Պատերազմը շարունակելու ենք մինչև վերջ, մինչև կհասնենք վճռական հաղթանակի և մեր բոլոր նպատակներին»,- ասել է քաղաքական գործիչը։
Դրանց թվում՝ ՀԱՄԱՍ-ի ոչնչացումը, բոլոր պատանդների վերադարձը և Գազայի հատվածից Իսրայելի համար անվտանգության երաշխիքներ ստանալը, հիշեցրել է նա։
Նեթանյահուն ընդգծել է, որ ոչ մի ուժ, նույնիսկ Արդարադատության միջազգային դատարանը չի կարող խանգարել Իսրայելին հասնել իր նպատակներին։
«Մեզ ոչ ոք չի կանգնեցնի՝ ոչ Հաագան, ոչ Չարի առանցքը, ոչ ոք»,- եզրափակել է վարչապետը։