Այս պահին դեռ ճանապարհի կեսն ենք անցել․ Ինձագի
СпортՄիլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է ընթացիկ մրցաշրջանում թիմի խաղի մասին իր մտքերով.
«Ներաձուրիները» Ա Սերիայի 20-րդ տուրի խաղում հաղթեցին «Մոնցային» (5:1)՝ «Յուվենտուսի» նկատմամբ առավելությունը հասցնելով հինգ միավորի։ Անցած մրցաշրջանում մենք երկու տիտղոս նվաճեցինք և հասանք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, իսկ հիմա ճանապարհի կեսն ենք անցել: Մենք անընդհատ վերլուծում ենք իրավիճակը, որպեսզի հասկանանք, թե որտեղ կարող ենք բարելավել մեր խաղը»,-Sky Sport-ին տված հարցազրույցում ասել է Ինձագին: