Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումը Բարի գալուստ, Սրբազան. ողջունում ենք շարժումը. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Սևագործությամբ զբաղվողները մարդկանց են պիտակավորում, արդեն իրենք իրենց էլ են խաբում․ Սրբազան (տեսանյութ) ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Գործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման «Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ) «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ) «Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն» Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան (տեսանյութ) Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանը հրաժարվեց մանդատից 

Հասունացել է նոր քաղաքական ուժի պահանջ՝ բալանսավորված և հայանպաստ արտաքին քաղաքականություն ունենալու համար

Վերլուծական

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այսօր տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, որոնք ընդգծված ռիսկահարույց միտումներ ունեն: Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները, գնալով վա-բանկ, որոշել են անթաքույց փոխել Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը՝ շրջելով այն դեպի արևմուտք: Եվ անում են դա, բնականաբար, հայ ժողովրդի կենսական շահերի և ՀՀ անվտանգության հաշվին: Խոսենք փաստերով:

Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող և Հայաստանի սահմանների  մեծ մասի անվտանգության երաշխավոր հանդիսացող Ռուսաստանի Դաշնության հանդեպ դաշնակցային հարաբերություններին հարվածող  քայլերը իշխող քաղաքական թիմի կողմից սովորական երևույթ են դարձել՝ սկսած ՌԴ նախագահին օդանավակայանում չդիմավորելուց և այդ մասին ընտանեկան թերթերով գլուխ գովելուց, մինչև ամենաբարձր մակարդակով ՌԴ-ին բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրելն ու ռուսական հարթակում անցկացվող կարևորագույն միջոցառումները բոյկոտելը։ Փաշինյանն ու թիմակիցները այնքան են տարվել արևմուտքի հետ սիրախաղով և սեփական իշխանությունը պահպանելու մոլուցքով, որ կարծես չեն էլ գիտակցում՝  հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումը, ՌԴ հետ կապերի խզումը կատաստրոֆիկ հետևանքներ է առաջացնելու հայաստանյան տնտեսության համար՝ հարվածի տակ է հայտնվելու հատկապես էներգետիկ ոլորտը , ինչն էլ հանգեցնելու է գազի և էլենտրաէներգիայի գնի կտրուկ աճի: Հայաստանը հայտնվելու է անվտանգային լրջագույն խնդիրների առջև, քանի որ հավատալով արևմուտքի կողմից աջակցության ամորֆ խոստումներին և դուրս գալով ՀԱՊԿ-ից՝  մնալու է օդում կախված կարգավիճակով․ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ում Հայաստանին որևէ մեկը գրկաբաց չի սպասում և այս կառույցին անդամակցելու գործընթացը տեսանելի ապագայում իրականություն չի դառնալու: Բացի այդ, պետք է նշենք, որ ԱՄՆ-ին և եվրոպական մի շարք այլ ազդեցիկ պետություններին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն ավելի կարևոր է հաշվի առնելով աճող էներգետիկ կախվածությունը Բաքվից, իսկ Հայաստանի շահերը նրանց համար երրորդական, եթե չասենք՝ տասներորդական նշանակություն ունեն; Դրանից էլ, բնականաբար, օգտվելու են ՀՀ թշնամիները, որոնք չեն թաքցնում մեր սուվերեն տարածքների հանդեպ ունեցած նկրտումները: 

Անկախությունից ի վեր Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններով աչքի ընկած, իսկ հետպատերազմյան շրջանում Սյունիքի անվտանգության դե-ֆակտո երաշխավորներից մեկը դարձած Իրանի Իսլամական Հանրապետության հետ ևս նման դրվագները քիչ չեն եղել։ Բավական է հիշել իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ Իրանին ավտորիտար որակելը, կամ 44-օրյա պատերազմից օրեր առաջ Իսրայելում դեսպանատուն բացելը և Իրանի կողմից թշնամի համարվող արևմուտքի հետ սիրախաղը: 

Մեր հոդվածներից մեկում անդրադարձել էինք ի թիվս այլ բազմաթիվ խնդիրների, այս իշխանությունները  Հայաստանը մտցրել  են գեոպոլիտիկ վայրիվերումների հորձանուտ՝ աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակում, երբ ամեն պահի կարող է բռնկվել լոկալ կամ ռեգիոնալ պատերազմ, Հայաստանը դաշնակից չունի: Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է նոր քաղաքական ուժի, այլընտրանքային կամ ինչպես ընդունված է ասել՝ երրորդ ուժի երևան գալը և այդ ուժի կամ ուժերից կողմից իշխանության ստանձնումը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի բալանսավորված  և հայակենտրոն արտաքին քաղաքականության, բնական դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորման միջոցով լուծել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերների թնջուկը, վարելով բազմաշերտ արտաքին քաղաքականություն՝ համադրելով աշխարհաքաղաքական վեկտորներ և ոչ թե հակադրելով այդ վեկտորները Հայաստանին: Նշված քաղաքական ուժը կամ ուժերը ի զորու կլինեն բարելավել Հայաստանի անվտանգային համակարգը, որը այս իշխանությունները անհաշվենկատ և պատեհապաշտ արտաքին քաղաքականության հետևանքով լրջագույն ռիսկերի առջև է կանգնած: 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ոստիկանության առաջնային թիրախ են ԶԼՄ-ները, որոնք ակտիվ լուսաբանում են իշխանության դեմ շարժումըՓաշինյանը խաբելով ընտրված ղեկավար է, ամեն ինչ ձախողել եք, ձեր կառավարումն ա ամբողջ հարցը (տեսանյութ) ՀԻՄԱ. Արմեն Աշոտյանի գործով դատական նիստըՈւկրաինական ԱԹՍ-ն Ռուսաստանում հարվածել է գնացքին. պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)Իմ վահանն ուրիշ տեղից է, ոչ մի բանից չեմ վախենում. Սրբազան (տեսանյութ) Բարի գալուստ, Սրբազան. ողջունում ենք շարժումը. Սաթիկ Սեյրանյան (տեսանյութ) Սևագործությամբ զբաղվողները մարդկանց են պիտակավորում, արդեն իրենք իրենց էլ են խաբում․ Սրբազան (տեսանյութ)ՀԺՄ նախագահ Սաթիկ Սեյրանյանը մուտքի մոտ դիմավորում է Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Առկա են որոշ մարտահրավերներ՝ կապված շարժման քաղաքական օրակարգի ձևավորման և իրականացման հետ․ Դավիթ ԱնանյանՕլիվիե Ժիրուն կարիերան կշարունակի ամերիկյան ՄԼՍ-ում Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից (տեսանյութ)Ոչ ոք չի վախենում, ինչի՞ եք ապօրինի բերման ենթարկում, ավելորդ քայլ չանեք․ Սրբազանը՝ ոստիկաններինԳործընկերություն` ի նպաստ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման Հանդիպել եմ Սրբազանի հետ, պատկերացումներ ունեմ, որոնք իրականացնելու դեպքում սիրով կմիանամ Շարժմանը․ Սուրեն Սահակյան Փողերը թալանու՞մ են, թե՞ ապաշնորհության հարց ա, ամբողջ քաղաքը փոս ա. ավագանու անդամ (տեսանյութ)«Բարի օր, լա՞վ եք». Բագրատ Սրբազանը մոտեցավ ոստիկանական մեքենային, օրհնեց վարորդին (տեսանյութ)Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին «Նեմեսիս» հուշարձանի առաջ ենք, սա ուխտ է մեզ համար, որ ձգտենք ունենալ հայրենիք և պատիվ. Սրբազան (տեսանյութ)«Դե ձեռքդ դիր գլխիս, հայրաբար օրհնիր». Սրբազանը` արևելագետ Գուրգեն Մելիքյանին (տեսանյութ)«Ռուբեն ջան, արի՛, որ իմանան կիրթ մարդկանց հետ եմ», «Մեզ համար է պատիվ Ձեր կողքը կանգնել, Սրբազա՛ն»Կարմիր բերետավորը Համբիկ Սասունյանին բերման ենթարկելիս բռունցքով հարվածել է նրան (տեսանյութ)ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Կիև Ինձ ոչ մեկ չի կարող ցուցում տալ, որ դասադուլ արգելեմ, ուսանողներն ազատ են. Ռուբեն ՄելքոնյանԵրևանի ավագանու ընդդիմադիր անդամ Արթուր Իսպիրյանը հրաժարվեց մանդատիցՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովԹասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՈւսանողներին առիթ ու պատճառ տվեք, որ այս ընթացքը շարունակենք. Բագրատ Սրբազանի Շարժումը՝ ՀՊՄՀ-ում (տեսանյութ)Քաղաքացիները պարալիզացրել են փողոցները. ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում խաղաղ ցուցարարներին (տեսանյութ)Աստծո խոսքն է` «կուռքեր չկառուցես ո'չ երկրի վրա, ո'չ երկնքում», շատերը կմիավորվեն այս պայքարում (տեսանյութ)Ամբողջ քաղաքն ազդանշանների մեջ է, երեկ էլ մի աղջիկ սրճարանը փակել, միացել էր Շարժմանը. Սրբազան (տեսանյութ)ԵՊՀ-ում ուսանողները քոչարիով են դիմավորում Բագրատ Սրբազանին (տեսանյութ)Ժամը 10:00-ի դրությամբ բերման են ենթարկվել 38 քաղաքացիներՈՒՂԻՂ․ Բագրատ Սրբազանը միացել է երթի մասնակիցներին«Դասադո՛ւլ, դասադո՛ւլ». Ադմիրալ Իսակովի անվան132 դպրոցի աշակերտները միացել են դասադուլին (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևանի ավագանին նիստ է գումարելՈստիկանական բռնությունը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Հանրապետության փողոցը այս պահին (տեսանյութ)Թումանյան-Խանջյան խաչմերուկը այս պահին (տեսանյութ)«Հերիք ա, հերիք ա». ոստիկանները քաղաքացիներին բերման ենթարկելիս (տեսանյութ)Քաղաքացիները արգելափակել են Երվանդ Քոչար փողոցը (տեսանյութ)Մոսկովյան փողոցը այս պահին (տեսանյութ)Աբովյան փողոցը այս պահին (տեսանյութ)Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»Բերման ենթարկվեց Համբիկ ՍասունյանըՈստիկանները հասկանում են` իրենք են Փաշինյանի միակ հույսը և հավատարմություն են ցույց տալիս (տեսանյութ) ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է«Փաստ». Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ«Նստի հլը ասում եմ». ոստիկանները բիրտ ուժով ղեկից իջեցրին վարորդին և բերման ենթարկեցին (տեսանյութ) «Հրապարակ». Վոյաժներին ոչինչ չի խանգարում«Փաստ». Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը
Ամենադիտված