«Ռոման» նոր գլխավոր մարզիչ ունի
ՍպորտԻտալական «Ռոմայի» նախկին ավագ Դանիել Դե Ռոսին դարձել է թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի` մարզչի պաշտոնից հեռացնելուց հետո, հայտնում է ակումբի կայքը։
«Մենք զգում ենք, որ Դե Ռոսիի առաջնորդությունն ու հավակնությունները կարող են որոշիչ լինել մրցաշրջանի մնացած հատվածում թիմի նպատակներին հասնելու համար», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դե Ռոսիի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Դե Ռոսին «Ռոմայում» հանդես է եկել 2002-ից 2019 թվականներին: Թիմի հետ նա դարձել է Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող։
Մոուրինյոն «Ռոմայում» էր 2021 թվականի մայիսից։ Անցած մրցաշրջանում «Ռոման» դարձավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։
Իտալիայի առաջնության 20 տուրից հետո «Ռոման» 29 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը։ Միլանի «Ինտերը» առաջատարն է (51 միավոր):