ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ Բայդեն Մայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի» Արաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմից Գերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան Առաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվել Այսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.News Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի 

«Երրորդ ուժի» իշխանության գալը՝ կոռուպցիայի դեմ իրական պայքարի գլխավոր գրավական

Վերլուծական

Անցած հինգուկես տարիները փաստում են, որ 2018-ի՝ կոռուպցիայի դեմ պայքարը դրոշ դարձրած հեղափոխությունը ոչ միայն չվերացրեց այդ կոռուպցիան, այլև ի հայտ բերեց  կոռուպցիայի նոր դրսևորումներ։ 2018-ի հունիսին RT հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը հպարտորեն հայտարարել էր՝ «Հայաստանում հիմա կոռուպցիա չկա»:  Այնուհետև, վերոնշյալ հայտարարություններից շատ չանցած Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների դեմ առաջադրած մեղադրանքներով ցույց տվեց, որ իր իշխանության օրոք, իր թիմակիցների շրջանում կոռուպցիա կա: Դիցուք՝ կոռուպցիոն բնույթ կրող քրեական գործերով են անցնում՝

1) ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով  կալանավորվել էր՝ խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով

2) ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ով կալանավորվել է 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը)

3) Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը  կալանավորվել էր առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար

4) ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը նույնպես մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ

5) Առողջապահության նախկին փոխնախարար Արսեն Դավթյանը դատապարտվել է 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագանձման։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ

6) Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Գևորգ Բաբայանը մեղադրվում էր պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու մեջ

7) Ընդամենը շաբաթներ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը: Կաշառակերության մեջ մեղադրանքով վերջերս ձերբակալվել են Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյա:

8) Մեկ այլ քրեական գործով էլ անցնում էր Երևանի նախկին փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Ըստ Փաշինյանի կողմից այդքան սիրված՝ օդում կախված լուրերի, նրա թիմակիցները հեղափոխությունից հետո կտրուկ հարստացել են, ինչը նույնպես կոռուպցիոն ռիսկերի մասին է ազդարարում: Դիցուք՝ ընդամենը ամիսներ առաջ մամուլը գրել էր, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Երևանում թանկարժեք բնակարան է գնել: «Հետք» պարբերականը վերլուծել էր այդ գործարքը և եկել եզրակացության, որ Սուրեն Պապիկյանի գնած գույքն արժե 169 միլիոն  դրամ՝ շուրջ 412 հազար դոլար, բայց նախարարն այն գնել է 69 միլիոն դրամով (168 հազար դոլար)։

Արդյունքում, պետք չէ զարմանալ, որ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կոռուպցիայի ընկալման համաթվի սանդղակում Հայաստանի ցուցանիշի նվազմանը և այս համատեքստում ՝ իր գլխավորած թիմի գործողություններին, հաստատեց, որ  իրենք ձախողել են կոռուպցիայի դեմ պայքարը:

Ըստ հեղինակավոր «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի ԿԸՀ  2021 թվականին անփոփոխ էր, իսկ 2022 թվականին նահանջեց՝ իջնելով 46-ի։  ԹԻ-ն այդ նահանջը գնահատեց որպես «անհանգստացնող» և արձանագրեց, որ այն «արտացոլում է զսպումների և հակակշիռների պահպանման, իրավապահ մարմինների բարեվարքության, դատական համակարգի անկախության ապահովման և քաղաքացիական տարածքի պաշտպանության հարցերում առկա հետընթացը»։

Նմանապես անհանգստացնող են 2023 թ․ հանրային կարծիքի ուսումնասիրության արդյունքները։ Հարցվածների 73%-ը գտնում է՝ կոռուպցիան երկրի համար շատ լուրջ կամ որոշ չափով լուրջ հիմնախնդիր է, և միայն 25%-ի կարծիքով է այն շատ փոքր կամ որոշ չափով փոքր հիմնախնդիր։ Հարցվածների 60%-ը համարում է, որ վերջին 12 ամիսների ընթացքում կոռուպցիայի մակարդակը Հայաստանում աճել է կամ մնացել է անփոփոխ։ Առավել մեծ խումբը՝ 43%-ը, նշել է, որ ոչ մի նվաճում կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունը չի ունեցել։ Հակակոռուպցիոն բարեփոխումների մասին հարցին հարցվողների 46%-ը դժվարացել կամ հրաժարվել է պատասխանել, իսկ 32%-ը ասել է, որ տեղյակ չէ այդպիսի բարեփոխումների մասին։

Կոռուպցիայի դեմ պայքարի անարդյունավետությունը խոսում է գործող իշխանությունների մոտ քաղաքական կամքի բացակայության մասին: Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն հայտարարություններ անել, օրենքներ ընդունել, ռազմավարություններ և միջազգային պարտավորություններ ստանձնել է, այլև դրանք կյանքի կոչել, համապատասխան միջոցներ և կարողություններ մոբիլիզացնել, վճռականություն ու նախաձեռնողականություն ցուցաբերել, պատշաճ ջանադրում ու կատարողական ապահովելն է։ Մի բան, ինչն այս իշխանությունները ի վիճակի չեն անել և իրենք էլ ընդունում են իրենց ձախողումը: Այդ ձախողումը փաստում են նաև բազմաթիվ միջազգային հեղինակավոր կազմակերպություններն և հայ հասարակության ճնշող մեծամասնությունը, ինչի մասին էլ վկայում են սոց.հարցումների արդյունքները: Այս համատեքստում անհրաժեշտ է փաստել, որ նախկին և գործող իշխանությունների հետ որևէ կապ չունեցող, սև-սպիտակի արհեստական դիսկուրսից դուրս գտնվող քաղաքական ուժերի երևան գալը և նրանց կողմից իշխանության ձևավորումը կարող է լրջորեն խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, քանի որ այդ ուժը կամ ուժերն առավել անկաշկանդ են լինելու իրենց գործողություններում: Միայն նոր՝ երրորդ ուժի ձևավորման պայմաններում է հնարավոր խոսել համակարգային կոռուպցիայի դեմ իրական և արդյունավետ պայքարի, այլ ոչ թե դրա բուռն իմիտացիայի մասին: Այլընտրանքային ուժերը ստանձնելով իշխանությունը ի զորու կլինեն իրական հակակոռուպցիոն բարեփոխումները իրականացնել ամբողջ ծավալով, խորությամբ ու հետևողականությամբ:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ–ն պատրաստ է աջակցել Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին․ ԲայդենՄայիսի 8-ին երթը կմեկնարկի Չարենցավանի Վերածնունդի հրապարակից․ «Տավուշը հանուն հայրենիքի»Ակցիան ցրելու համար արցունքաբեր գազ են կիրառելԱրաքս գետի ամբարտակը կբացվի Իրանի և Ադրբեջանի նախագահների կողմիցԳերմանիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ադրբեջանի խորհրդարանում առաջարկում են Փաշինյանին Բաքու հրավիրել (տեսանյութ) Խաչատուրյանն Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին ներկայացրել է սահմանազատման աշխատանքները Սահմանային փոփոխություններից հետո Տեղի «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվեց սահմանից 1 կմ հեռավորության վրաԼյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի ՀայաստանԱռաջին անգամ Լոռու մարզում սև արագիլի բույն է հայտնաբերվելԱյսօր մահացած պայմանագրային զինծառայողը Ազատամուտ գյուղից էր. Oragir.NewsՂրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցելԱլեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբենյանին գործուղում է Ալմաթի Հենց զգան, որ իշխանափոխություն է լինելու դուք բոլորին կտեսնեք փողոցներում. Մհեր Մկրտչյան (տեսանյութ)Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. փաստաբան Վաղարշակ Հարությունյանը դեսպանների հետ մասնակցել է Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Թուրքիայի գործակալներն էսօր մեր պետությունը բառացիորեն հանձնում են Ադրբեջանին. ո՞ւմ եք ասում՝ գործակալ. Դավիթ Ամալյան (տեսանյութ) Շատ ուշադիր հետեւում ենք եւ ողջունում ենք Բագրատ Սրբազանի քայլը. Դավիթ Գալստյան (տեսանյութ) ԱԳ փոխնախարարը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերություններըՀայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ«Ո՛չ հանձնողական քաղաքականությանը, ոտքի՛»․ Գյումրիում իրազեկման ակցիա է (լուսանկարներ)Խորենացու փողոցում բախվել են «Daewoo»–ը և «Mercedes-Benz»–ը․ կան տուժածներՆոր պատերազմո՞վ է Փաշինյանը վախեցնում. ինչ իրենք եկել են իշխանության՝ աչք չենք բացում. Աստղ Գալեյան (տեսանյութ)Երկրաշարժ՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս Արամ Ա-ն ընդունել է հայկական կուսակցությունների ներկայացուցիչներինՃշմարտության երթն առաջնորդող Սրբազանն իր խաղաղ խոսքով այսօր թելադրում է հանրային օրակարգը․ Վարդան Ոսկանյան Վաղը երթ կլինի Արթիկից Հոռոմ` միանալու Գյումրիի երթին. Արթիկի թեմի առաջնորդ Արամ Ա-ն և Գարեգին Բ–ն քննարկել են Տավուշում ստեղծված իրավիճակը Ինչո՞ւ պետք է Սրբազանի պահանջները կատարելու դեպքում պատերազմ լինի, չի հիմնավորում Փաշինյանը․ Մետաքսե Հակոբյան (տեսանյութ) Աշխարհն, ավելի քան երբևէ, մոտ է միջուկային պատերազմին․ ԼուկաշենկոՄեզ ուսապարկ պետք չէ, Վարդենիսն ու Սյունիքը կտան, հետո էլ երկիրը կդառնա «Երևանի Հանրապետություն». շարժման մասնակից (տեսանյութ)Նազենի Հովհաննիսյանի հարցազրույցը՝ Բագրատ Սրբազանի հետ (տեսանյութ)Հայտնիներ, ովքեր միացել են Տավուշյան շարժմանը. Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված Կտրվի էս ձեռքերս, որ ընտրել եմ քեզ Փաշինյան. շարժման մասնակից (տեսանյութ)Մենք վերջապես կազատենք Հայաստանը այս չարիքից. հերոսի մայր (տեսանյութ)Ալիևը չի ուզում էս «գանձին» կորցնի, զգացել է` ազգը ոտքի է կանգնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի. Փաշինյան (տեսանյութ)Երբ ժողովուրդը համախմբվում է Աստծո ու հայրենիքի շուրջ` հաղթում է. Շարմազանով (տեսանյութ) Փաշինյանը վստահ է, որ եթե սահմանազատման վերջում տարածքների փոփոխման հանրաքվե անեն՝ մարդիկ կողմ են քվեարկելու (տեսանյութ)Լարսը փակ է բեռնատարների համարԽոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկըԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Չարենցավանում է․ ուղիղԱյրվել է MAN մակնիշի ավտոբուս Ալեն Սիմոնյանը և Ժիվկովիչը ստորագրել են «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» 2-րդ ծրագրի իրականացման փաստաթուղթ Իրազեկման ավտոերթ՝ Գյումրիում (տեսանյութ)Սահմանազատումը Կիրանցում չի վերջացել, 3 կետ մնացել է, չգիտենք՝ վաղն ինչ կլինի․ գյուղապետ (տեսանյութ)ԵԽ պատգամավորները պահանջում են չեղարկել Վրաստանի՝ ԵՄ թեկնածուի կարգավիճակը Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի ղեկավարներին Aurus Senat լիմուզինի թարմացված տարբերակը, որով երդմնակալության արարողությանը ժամանել է Պուտինը (տեսանյութ)
Ամենադիտված