Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին Կարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասին Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթ Պատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ) Դատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործով Այո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ) Եթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ) 

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից. օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը և նույն խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հիմնադրել են «Արդարություն և վերադարձ» հասարակական կազմակերպությունը: Այն առաջին հերթին նպատակ ունի վերհանել և փորձել լուծումներ գտնել բոլոր այն խնդիրներին, որոնց բախվում են արցախահայերը Հայաստանի Հանրապետությունում, և, իհարկե, այն հերթական առիթն է խոսելու Արցախ վերադառնալու նպատակի մասին: ՀԿ համահիմնադիր Դավիթ Գալստյանը նշում է՝ սեպտեմբերի 30-ից հետո արցախահայերը «հայտնվեցին» Հայաստանի Հանրապետությունում և իրենց էին դիմում բազմաթիվ հարցերով:

«Պետք է ունենայինք լծակներ մեր հայրենակիցների խնդիրները բարձրաձայնելու, դրանք հոգալու համար: Միայն Արցախի Ազգային ժողովի պատգամավորի մանդատը մեզ այդ հնարավորությունը չէր տալիս: Ելնելով այն հանգամանքից, որ Հայաստանում օրվա իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի պետական ինստիտուտները զրոյացնելու և դրանց հետ ոչ մի ձևով հաշվի չնստելու համար, նախաձեռնեցինք այս հասարակական կազմակերպության հիմնումը, որ կարողանանք իրավական առումով տարբեր հարցերով դիմել պետական տարբեր գերատեսչությունների՝ խնդիրների բարձրաձայնման և հստակ պատասխաններ ստանալու համար: Ինչու ոչ, սա միտված է արցախահայերին համախմբելուն: Եթե ապագայում ստեղծվեն այն պայմանները, որ հնարավոր լինի վերադառնալ Արցախ՝ կարգավիճակի և մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված հարցերը լուծելուց հետո, այդ ժամանակ համախմբված ժողովրդի հետ աշխատելը շատ ավելի հեշտ կլինի, քան ցաք ու ցրիվ մեր հասարակության»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գալստյանը:

Արցախի մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին մոտ 4 ամիս առաջ: Հաստատվելով Հայաստանում՝ նրանք ունեին տարրական կարիքները հոգալու անհրաժեշտություն, սակայն ամիսներ անց, վստահաբար, երբ զգացմունքները մի փոքր երկրորդ պլան են տեղափոխվել, բախվում են հրատապ լուծում պահանջող բարդագույն խնդիրների: «Խնդիրները շատ են՝ սկսած բնակարանային հարցից մինչև օրվա հացի խնդիր լուծելու հարց: Այդ խնդիրները ոչ միայն կան, այլ շարունակում են խորանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետական գերատեսչություններում այսօր տեսնում ենք, որ, օրինակ՝ դիմումների լրացումը կարող է խնդիր դառնալ: Շատերը չեն կարողացել հավուր պատշաճի լրացնել դիմումը, և շատ մեծ թվով մարդիկ չեն ստացել այն նպաստները, որոնք սահմանել է Հայաստանի Հանրապետությունը: 2023 թ.-ն արդեն ամփոփել ենք, ունենք ահազանգ, որ այդ տարվա ինչ-որ ամիսների համար չստացած վճարները չեն փոխհատուցվելու:

Այդ հարցը բարձրացրել ենք Արցախի իշխանությունների առջև: Նրանք խոստացել են, որ կբարձրաձայնեն խնդիրը համապատասխան օղակներում, որ, անկախ նրանից, թե դիմումները երբ են լրացվել, մարդիկ կարողանան ստանալ այդ փոխհատուցումները: Դա կլինի արդարացի, քանի որ մեր շատ հայրենակիցներ, հաշվի առնելով էլեկտրոնային գրանցման համակարգը, չեն կարողացել լրացնել անհրաժեշտ դիմումները: Կան դեպքեր, երբ կադաստրի կոմիտեն տեղեկություն է տվել, որ այս կամ այն քաղաքացին հանդիսանում է սեփականատեր Հայաստանի Հանրապետությունում, ինչը, սակայն, իրականությանը չէր համապատասխանում, սա էլ լրացուցիչ խնդիրների պատճառ է դարձել: Մարդիկ պետք է գնան, անհատական այդ տեղեկանքները վերցնեն, որ չունեն սեփականություն, որպեսզի կարողանան վարձավճարի փոխհատուցում ստանալ: Այս բոլոր խնդիրներին զուգահեռ արցախահայերի շրջանում հանդիպում ենք նաև ընկճվածության, քանի որ ինչ-որ չափով ձգձգվում է բնակարանային հարցերի լուծումը: Վերջերս համացանցային տիրույթում հայտնվեցին բնակարանային հարցերը լուծելու նպատակով տարբեր առաջարկներ: Կոչ կանեի Հայաստանի իշխանություններին՝ բազմակողմանի քննարկել այս հարցը և հաշվի առնել նաև Արցախում կիրառված մեր փորձը:

2020 թ.-ից հետո նմանատիպ ծրագիր էինք իրականացնում Արցախի Հանրապետությունում Հադրութից և Շուշիից տեղահանված մեր բնակիչների հետ: Պետք է քննարկել բնակարանային ապահովման հարցերը թե՛ խորհրդարանի, թե՛ համապատասխան կառույցների հետ, որ ընդունված որոշումներն արդարացված լինեն, որ այն մարդիկ, որոնք ունեն մի քանի տասնյակ միլիոնավոր դրամներ և չունեն բնակարանի կարիք, կրկնակի չօգտվեն այդ ծրագրից: Պետք է առաջնահերթությունների կարգով կարողանան ճիշտ բաշխել գումարները, և հասարակության մեջ հերթական անգամ դժգոհություններ չառաջանան»,-ասում է մեր զրուցակիցը: Արցախ վերադառնալու նպատակը փայփայելով, Հայաստանն իրենց հայրենիքը համարելով՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները փորձում են քիչ-քիչ ոտքի կանգնել՝ աշխատանք գտնել, ուսումը շարունակել, անգամ փոքրիկ բիզնես ծրագրեր են կյանքի կոչում:

«Հայաստանի մարզկենտրոններում և խոշոր քաղաքներում հաստատված մեր հայրենակիցները փորձում են իրենց խնդիրներին սեփական ուժերով լուծումներ տալ, ինքնաբավ դառնալ ինչ-որ առումով, ձեռքերը ծալած չեն նստում: Բայց մարզկենտրոններից կամ խոշոր քաղաքներից թեկուզ մի քիչ հեռու գյուղական համայնքներում հաստատված մեր հայրենակիցները տարբեր խնդիրների են բախվում: Մարդիկ ցանկանում են աշխատել, բայց, օրինակ՝ չկա համապատասխան շուկա կամ աջակցություն սեփական փոքրիկ արտադրությունը հիմնելու: Ընտանիք գիտեմ, որը, հաշվի առնելով տան վարձավճարի չափը, բնակվում է Արթիկում, ընտանիքի տղամարդն առանձին ապրում է Երևանում և միայն շաբաթ-կիրակի է գնում ու միավորվում իր ընտանիքի հետ: Աշխատում է Երևանում, որ կարողանա Արթիկում իրենց տան վարձավճարի և մյուս ծախսերը հոգա: Սա է խնդիրը, որ, կապված Երևանում և մարզերում տան վարձավճարի տարբերության հետ, ընտանիքները «բաժանված» են: Մարդիկ կարողանում են Երևանում որոշակի գործունեություն ծավալել, բայց ընտանիքը ստիպված իրենցից բավականին հեռու է բնակվում: Նմանատիպ խնդիրների ենք առնչվում, այսօր, ցավոք, դրանց լուծումները չունենք: Գործադիրում որոշակի լծակներ չունենք, բայց ժամանակ առ ժամանակ խոսելով այս հարցերի մասին, բարձրաձայնելով դրանք՝ հուսով ենք, որ պատկան մարմինները ականջալուր կլինեն և կփորձեն դրանց որոշակի մոտեցում ցուցաբերել: Խնդիրները քայլ առ քայլ լուծելով՝ ինչ-որ առումով կթեթևացնենք մեր հայրենակիցների առօրյան»,-ընդգծում է նա:

Արցախյան հիմնախնդրի, Արցախ վերադարձի շուրջ թեման երբեք երկրորդ պլանում չի հայտնվելու: Դրան նպաստում են քաղաքական ու հասարակական գործիչները, լրատվամիջոցները: Երբեմն-երբեմն նաև միջազգային հարթակներում հնչում են ելույթներ արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադառնալու և այնտեղ ապրելու վերաբերյալ, այլ հարթակներում նաև թշնամու ձեռքում մնացած մեր մշակութային կոթողների վանդալիզմի դեպքերին է անդրադարձ կատարվում՝ Արցախի մասին այս կոնտեքստում ևս խոսելով: Գալստյանի խոսքերով, արցախահայերի վերադարձը, սակայն, հնարավոր կլինի միայն նրանց ֆիզիկական անվտանգության և Արցախին որոշակի կարգավիճակ տալուց հետո:

«Բոլոր առումներով արցախահայերի իրավունքները ոտնահարվել են ագրեսոր Ադրբեջանի կողմից: Սա պետք է բարձրաձայնել և Ադրբեջանին պարտադրել, որպեսզի նա նստի բանակցային սեղանի շուրջ: Օր առաջ պետք է սկսել բանակցել արցախահայերի վերադարձի մասով: Հայը պետք է վերադառնա Արցախ, քանի որ մեր հազարամյակների պատմության մեջ Արցախը երբեք չի եղել ադրբեջանական հող, նա միշտ եղել է հայկական և այնտեղ բնակվել են հայեր: Պետք է փորձենք վերականգնել պատմական արդարությունը: Լուռ մնալով՝ մեր նպատակներից և որևէ մեկին չենք հասնի: Պետք է ճիշտ դիվանագիտության արդյունքում ներգրավել միջազգային հեղինակավոր տարբեր կառույցների, որպեսզի կարողանանք համայն աշխարհին ցույց տալ Ադրբեջանի կողմից կատարվող ագրեսիան, վանդալիզմը: Նա այսօր ոչնչացնում է հայկական մշակույթը, պատմական կոթողները: Դա պետք է լինի օրակարգում: Պահպանելով մշակույթը՝ Ադրբեջանին պարտադրել և նստել նրա հետ բանակցային սեղանի շուրջ և սկսել քննարկումները թե՛ մարդկանց ֆիզիկական անվտանգության, թե՛ Արցախի կարգավիճակի առումով, որ մեր հայրենակիցների հույսը չմարի, և կարողանանք այս հարցերին լուծում տալ: Կարոտն ավելի է մեծանում դեպի հայրենիք»,-եզրափակում է Դավիթ Գալստյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Փաշինյանի դեմ հանցագործության մասին հաղորդման փաստաթղթերը ստուգման համար ուղարկել ենք ԱԱԾ. դատախազԱԱԾ ենք ուղարկել փաստաթղթեր, որ վարույթ հարուցել-չհարուցելու հարցը քննարկվի. Վարդապետյան (տեսանյութ) Դուք անօդաչու թռչող շիշ եք ուղարկել ամբիոն. ինձ մի սովորեցրեք՝ ինչպես նիստը վարել. Արշակյանը՝ Օհանյանին «Եթե մնա Նիկոլը». քաղաքացիների իրազեկման ակցիան ամբողջ Հայաստանով մեկԿարո՞ղ եք հայտարարել՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ. Վարդապետյանը հրաժարվեց նման հայտարարություն անել (տեսանյութ) 44-օրյայի ընթացքում պաշտոնյաների կանայք առևտուր էին անում որոշակի քաղաքներում, տհաճ է (տեսանյութ) Ես Վարդենիսից եմ, եկել եմ ստեղ, որ գնամ էդ հանձնվող հողը համբուրեմ, հրաժեշտ տամ. քաղաքացին դիմեց ոստիկաններին (տեսանյութ) Կիրանցի պաշարում. հարակից գյուղերի հետ կապը ոստիկանները սահմանափակել են Ակնհայտ է, որ ստացել էին ուղիղ ցուցում․ Գառնիկ Դանիելյանը՝ պարեկների մասինՄարտի 1-ի գործով լրացուցիչ փամփուշտներ են ներկայացվել, բայց 16 ցուցարարի վերաբերյալ արդարացման ակտ կա (տեսանյութ)Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան Երևանում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի մարմինը. «սպանություն» հատկանիշով նախաձեռնվել է քրվարույթՊատերազմի մասնակցին կալանավորել են ժողովրդի մեջ մխրճվող ԵԿՄ մեքենային բռունցքով հարվածելու համար. Մինասյան (տեսանյութ)Իրավապահները Կիրանցից հեռացնում են տեսախցիկները, որոնցով երևում էին երեկ կատարված բռնություններըԴատախազը վարչության պետին ազատել է գործից՝ Աշոտյանի գործովԱյո, թե Տավուշում, թե այլ տեղերում եղել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում. ՄԻՊ (տեսանյութ)«Վազգեն Մանուկյանի քելեխն էին խմում»․ սա ՔՊ-ի ատելության խոսքն է», «Դուք էլ ինձ էիք թիրախավորում»Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում. ՊՆ ղեկավարԱդրբեջան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի հարևանության և բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենըԵթե ձեզ հավատացրել են, որ սահմանապահը զինված չի լինում կամ «ռագատկայով» է զինված լինում, այսպես չէ. Գեղամ Նազարյան (տեսանյութ)Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Բագրատ Սրբազանը ոչ մի ապօրինի ու հակաբարոյական բան չի անում․ նա բացառիկ հոգևոր ու ազգային հեղինակություն է․ Արտակ ԲեգլարյանԼարված կրքեր՝ ԱԺ-ում. «Չհամարձակվեք դու-ով խոսել, անբարոյական ստեր եք ասում», «Հանգստացեք հլը» (տեսանյութ)Ձեր մասին խոսելու են որպես հայրենիքի հանձնման մասնակից ու հանցակից. Գառնիկ Դանիելյանը՝ ոստիկաններին (տեսանյութ)545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունը․ ՊԵԿ«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարությունԿալանքը կիրառվում է որպես պատժի միջոց. Արծվիկ Մինասյան (տեսանյութ) Ոստիկանները դարձյալ արգելեցին Բագրատ սրբազանի մուտքը Կիրանց գյուղ (տեսանյութ)Այսօր մեր իշխանությունը վերածվել է Ադրբեջանի և հայ ժողովրդի միջև տեղեկատվություն փոխանցողիՏարադրամի փոխարժեքները մայիսի 3-ին«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (տեսանյութ)Հայաստանում ոչ մի դուռ չի կարող փակ լինել Սրբազանի առաջ, սա ֆիլմ չէ, սա մեր կյանքն է․ Հովհաննիսյան«Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած ֆրանսահայ լրագրողի ինքնազգացողությունը վատացել է (տեսանյութ)ՀԻՄԱ․ Կիրանցի ճանապարհը ոստիկանների կողմից դեռ փակված է մնում Կարո՞ղ է բավարար քաջ խոսք չունեք, որ քաղբանտարկյալ չեք. ՔՊ-ականը՝ ընդդիմադիր պատգամավորին (տեսանյութ) Պետրոս Պետոյանը նշանակվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարԱպօրինի ծագման գույքի գործերով 1,3 մլրդ դոլարից ավելի հայց ունենք. թիվը կարող է աճել. դատախազԼոս Անջելեսում հանրահավաք է ի աջակցություն Տավուշի, ՀՀ գլխավոր հյուպստոսարանի դիմաց (տեսանյութ)Դե Կիրանց տեղափոխեք Տավուշի մարզկենտրոնը, թող գյուղացիները տեսնեն՝ ինչքան անվտանգ է. պատգամավոր (տեսանյութ)Արդեն ՀՀ-ում դիմակավոր բանդաներն են հարցեր լուծում ու անում են իրավապահների թողտվությամբ. Վարդանյան (տեսանյութ)Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակՌուս զինվորականները մտել են Նիգերում գտնվող ամերիկյան ռազմաբազաՌոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունըՄայիսի 3-ի աստղագուշակՄարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Աննա ՎարդապետյանԿիրանցի մուտքերը շարունակում են փակ մնալ Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄանասյանՀնդկաստանի մի խումբ քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցներըՀրդեհ Զովունի գյուղում Դուք ՔՊ-ի օմբուդսմենն եք. ձերբակալված տղային ստորացնում են, սեռական բռնության ենթարկում, լռում եք (տեսանյութ)
Ամենադիտված