Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊ Սամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից Երևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր Մարտիրոսյան Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցեր Ապրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալից Խնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ) Սև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան 

«Ամբողջ դպրոցական ճարտարապետությունը և կառուցվածքը փոխվելու է»․ Փաշինյանն այցելել է Վայք

Հայաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն չնախատեսված է այց է ունեցել Վայոց ձորի մարզի Վայք քաղաք, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Նախ վարչապետին է ներկայացվել սուբվենցիոն ծրագրով իրականացվող Վայքի Շահումյան և Իսրայել Օրի փողոցների ասֆալտապատման աշխատանքներին: Ծրագիրը գնահատվում է 433,7 մլն դրամ, որի 45 տոկոսը ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումն է:

Արդեն իսկ իրականացել է 1975 գծ.մ երկարությամբ և 7 մ լայնության փողոցների ասֆալտապատման աշխատանքներ: Իսրայել Օրի փողոցի աշխատանքներն ավարտվել են, իսկ Շահումյան փողոցի շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն առաջիկայում:

Հաջորդիվ վարչապետը եղել է Վայքի մշակույթի տանը, որտեղ գործում են տարբեր խմբակներ, սակայն շենքային պայմանները ոչ բարվոք վիճակում են: Նիկոլ Փաշինյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հանձնարարել է մարզպետարանի հետ համագործակցությամբ մշակել մշակույթի տան հիմնանորոգման նախագիծ, ինչպես նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ ներկայացնել մշակույթի տան գործունեության զարգացման, առկա խմբակների ընդլայնման ծրագիր:

Համայնքապետարանում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են Վայք խոշորացված համայնքում իրականացվող ծրագրերը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հետագա քայլերը: Վարչապետը հանձնարարել է ներկայացնել նաև ոռոգման ջրատարի հիմնանորոգման ծրագիր, որը կիրականացվի Կառավարության ֆինանսավորմամբ:

Անդրադարձ է կատարվել նաև Կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրին, քիչ աշակերտներ ունեցող բնակավայրերից երեխաներին հարակից համայնքների դպրոցներ ներգրավելու հարցին: «Գյուղից կրթահամալիր բերող ճանապարհը կառուցում ենք, տրանսպորտային միջոցը տրամադրում ենք՝ երեխային պետության հաշվին տեղափոխում դպրոց, երեկոյան բերում տուն: Դպրոցը գյուղի համար չէ, դպրոցը երեխայի համար է ու դպրոցն ավարտելուց հետո պետք է նա կարողանա կյանքում իր կարիքները հոգալ: Դրա համար պետք է նորմալ կրթություն ստանալ: Մենք ժողովրդագրական ծրագիր ենք իրականացնում, տվյալ գյուղում երեխաների թիվը կշատանա՞ մեր ժողովրդագրության ռազմավարությամբ և այլ ծրագրերով, այնտեղ էլ դպրոց կկառուցենք: Հիմա Եղեգնաձորում է գործում բժշկական կենտրոն, կտեսնենք գերբեռնվա՞ծ է այն, Վայքում էլ կկառուցենք ԲԿ և այդպես շարունակ: Սա է ճիշտ ճանապարհը:

Այսօր հանրապետությունում ոչ մի դպրոց չի փակվում, այսօր դպրոց է կառուցվում: Եվ 300 դպրոցի ծրագիրն իրականացնելուց հետո գալու է հաջորդ 300-ի հերթը: Ամբողջ դպրոցական ճարտարապետությունը և կառուցվածքը փոխվելու է: Կրթահամալիրում պետք է լինեն պատշաճ պայմաններ, կոմպլեկտավորված դասարաններ, մարզական գույք, կրթական նյութեր, միջավայր, որովհետև կրթությունը միջավայր է: Կրթությունը միայն գրքի հետ առնչվելը չէ, կրթությունը նաև հանրության հետ առնչվելն է:

Որտեղ դպրոց ենք կառուցում, այնտեղ իրականացնում ենք ամբուլատորիայի և ճանապարհի ծրագիրը, որ ունենանք առողջապահություն, կրթություն, բացի դպրոցից պարտադիր ունենում ենք նաև նախակրթարան, ինչպես նաև բնակարաններ կառուցելու 16 մլն դրամի ծրագիրը, որպեսզի ժողովրդագրական կուլմինացիա ունենանք»,- ասել է վարչապետը և կարևորել նմանատիպ քննարկումները՝ տեսակետները լսելու, հետագա քաղաքականությունները ճշգրտելու առումով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Սեպտեմբերին ԼՂ–ի դեմ Ադրբեջանի ագրեսիայի ընթացքում եղել են խոշտանգումների, մարմինների անդամախեղումների դեպքեր. ՄԻՊՍամվել Ղուկասյանն ազատվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնիցԵրևանում ուսուցիչն ազատվել է աշխատանքից՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու համար Ո՞վ ես, բո՛մժ, ինձ չթողնես իմ հոր տուն գնա՞մ, Ալիևից աշխատավարձդ ստացե՞լ ես․ իջևանցի կինը՝ ոստիկանին (տեսանյութ)Ներկայացնում եմ մոտ 50 օրինական Կադաստրի վկայական, որոնք պատկանում են կիրանցիներին. Գառնիկ Դանիելյան Չվախի՛ք, ինչքան վախինք, էդքան վատ է լինելու․ կիրանցի Լենա տատ. Factor.am (տեսանյութ) Փաստացի Ադրբեջանի բանակցային պլանը Հայաստանը՝ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» դարձնելն է․ Վլադիմիր ՄարտիրոսյանՀայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային հարցերՀանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը. ՉալաբյանՔանի՞ դեպք եք արձանագրել, երբ լրագրողների նկատմամբ բռնություն է կիրառվել. Ղազարյանը` ՄԻՊ-ինՈստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. ՍողոմոնյանՖրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, շրջել Հայոց ցեղասպանության թանգարանում ՌՈ պետը եկել էր Կիրանց ու հետևում էր, թե ինչպես են հանձնում հողերըԿառավարությունը գումար է հատկացրել մարզերում առաջնահերթ լուծում պահանջող, անհետաձգելի համարվող ծրագրեր իրականացնելու համարՄակրոնը երկու պայման է նշել ֆրանսիացի զինվորականներին Ուկրաինա ուղարկելու համարԱպրիլի 12-ին տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած 20 զինծառայողներից 8-ն ավարտել են բուժումը և դուրս գրվել հոսպիտալիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 2-ինՂրղզստանում առանց վարորդի բեռնատարը մխրճվել է ամբոխի մեջ՝ վրաերթի ենթարկելով 29 երեխայի (տեսանյութ)«Չայնիի ոլորաններ»-ում «Mercedes» է այրվում․ կրակի տարածումը կանխել են քաղաքացիներըՀՀ-ում տագնապալի զարգացումներ են լինում, ձեր լռությունը անհասկանալի է, ներդրված ջանքերը՝ անարդյունքՊարզվել են «Ուրալի» վթարի պատճառները. զորամասի երկու պաշտոնատար անձ է կալանավորվելԽնդիր եմ դրել` ՀՀ-ում լինեն ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ. ԿԸՀ նախագահ (տեսանյութ)Պետք է առերեսվենք ճշմարտությանը և ընդունենք, որ Ռուսաստանն ավելի արդյունավետ է գործում. Ուկրաինայի ԱԳ նախարարԲայդենը ներել է 317 000 ուսանողի՝ 6,1 միլիարդ դոլարի պարտքը Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ թուրք վերլուծաբանԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության համար պետբյուջեից ավելի քան 48 մլրդ դրամ կհատկացվիԿոչ եմ անում Եվրամիությանը հարգել Իրանի զինված ուժերը. Իրանի ԱԳ նախարարը՝ ԲորելինՍև բերետավորների հերթական խմբաքանակը ժամանեց Կիրանց (տեսանյութ) Ոստիկանները բլոկավորում են այն հատվածները, որոնք պետք է միակողմանի հանձնվեն Ադրբեջանին. Աբրահամյան Շտապ. ինչպես են ծեծում ու բերման ենթարկում Կիրանցի բնակիչներին (տեսանյութ)Այ էս հայերի տները տալիս են թշնամուն, որոշում են էս շենքից, հաշտ չեմ, վաղը բոլորիս տներն են տալուԵրևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել էԵՄ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․ Բաքվում ԵՄ դեսպանՍուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանինՊարտապանի եկամուտը կարող է բռնագանձվել միայն նվազագույն աշխատավարձի չափով. Օրենսդրական նոր կարգավորումներ են առաջարկվումԿիրանցում հոսանքը վերականգնվել է. համայնքապետԱմերիկան պատժամիջոցներ է սահմանել ադրբեջանցի գործարար Ալիևի դեմ Հայաստանը իշխանությունը դարձնելու է «քպ-ստան», եթե ժողովրդի կողմից ընդզվում չեղավ. Արծվիկ Մինասյան Ռուսաստանի ևս մի մարզում միգրանտներին արգելվել է տաքսի վարել Իշխանությունը վախենում է Սրբազանից. տավուշեցիների պայքարն արդյունք տվել է. Արթուր Սարգսյան (տեսանյութ)Վերևը նստողը վախի մեջ ա, էդքան դողալ կարելի՞ ա, բորբոքել են, կստանան, պատասխանատուն իրենք են200 հոգով մեր ճանապարհը փակեցին, երբ ուզում էինք Սրբազանի հետ անտառով Կիրանց գնալ, վախենում ենՍպանություն Հրազդանի կիրճում գործող ռեստորանում․ 46–ամյա տղամարդ է կալանավորվել 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՀենց հիմա, այս պահին Տավուշում իրականացվում է «Հանուն թուրքի» օպերացիան. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Ուղղակի ամաչում եմ հայ ոստիկանների համար. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Առաջին անգամ Հայաստանում ճանապարհներ փակել են թուրքերը 1918-ին. նպատակը նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնելն էր. Էդգար ԷլբակյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին
Ամենադիտված