Հայտնի է դարձել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի հետ Մեսսիի կոնֆլիկտի մասին
SportՀարձակվող Լիոնել Մեսսին կոնֆլիկտ է ունեցել Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիի հետ։ Այս մասին տեղեկացել է LA100-ը:
Լրագրող Շերկիս Բիալոյի խոսքով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Ուրուգվայի հետ խաղից առաջ։ Նրանց միջև լարվածությունը մեծացել է խոսակցությունների ֆոնին, որ արգենտինացի ֆուտբոլիստները խաղից մի քանի օր առաջ մասնակցել են մասնավոր երեկույթի:
Հանդիպումը կայացել է նոյեմբերի 17-ին եւ ավարտվել Արգենտինայի պարտությամբ՝ 0։2 հաշվով։