Australian Open․ Հայտնի է կիսաեզրափակիչի ևս մեկ մասնակից
SportՄելբուրնում ընթացող Australian Open-2024-ի քառորդ եզրափակիչ խաղում աշխարհի երրորդ ռակետ, ռուս թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը հաղթեց Լեհաստանի ներկայացուցիչ Հուբերտ Հուրկաչին։ Այս մասին հայտնում է Armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվել է 7:6 (7:4), 2:6, 6:3, 5:7, 6:4 հաշվով՝ հօգուտ Մեդվեդևի։ Հանդիպման տևողությունը 4 ժամ 3 րոպե էր։
Australian Open-2024-ի կիսաեզրափակիչ խաղում Մեդվեդևը կխաղա Ալեքսանդր Զվերևի (Գերմանիա) և Կարլոս Ալկարասի (Իսպանիա) դիմակայության հաղթողի հետ։ Մելբուրնի մրցաշարը կավարտվի հունվարի 28-ին։
Կիսաեզրափակիչի մյուս խաղում կհանդիպեն Նովակ Ջոկովիչն ու Յանիկ Սիները։