Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ) Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ) Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն Մելիքյան ՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը Հայաստանում Ալեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ) 

Դիմորդների հոսքը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է․Պապիկյան

Քաղաքական

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է ռազմական բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումներին՝ զինված ուժերում կադրային քաղաքականության համատեքստում։ Հայաստանի Հանրապետության բանակի 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն ունեցած ելույթում Պապիկյանը նշել է, որ բանակի սպայակազմի համալրման հիմնական աղբյուրը ռազմական բարձրագույն կրթօջախներն են։

«Կա շատ պարզ բանաձև՝ որքան մեծ է ընտրությունը, նույնքան շոշափելի է լավագույներին գտնելու հնարավորությունը, ուստի մենք ռազմական կրթօջախներ դիմորդների հոսքը ընդլայնելու և ապագա սպաների համար զինծառայությունը գրավիչ դարձնելու սոցիալական փաթեթին ավելացրինք նորընծա սպաներին բնակարանով ապահովելու դրույթը։ Ռազմական բուհի շրջանավարտ սպան կստանա երեք սենյականոց բնակարան՝ իր հայեցողությամբ այն տնօրինելու իրավունքով, իսկ ըստ պայմանագրի՝ 20 տարի ծառայելուց հետո կստանա նաև բնակարանի սեփականության իրավունքը։

Ռազմական կրթության որակը բարձրացնելու, կառավարման, ֆինանսավորման և ուսումնական գործընթացը առավել արդյունավետ դարձնելու նպատակին էր միտված երկու ռազմական հաստատությունների՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Խանփերյանցի անվան ավիացիոն համալսարանների միավորումը մեկ ռազմական կրթօջախի մեջ, որն անվանվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա՝ ընդհանուր, արդիական, ուսումնանյութական բազայով, կենտրոնացված ֆինանսական միջոցներով, պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացով, համատեղ ձևավորված մասնագիտական խորհուրդներով՝ ռազմաուսումնական հաստատությունների կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթով»,- ասել է Պապիկյանը։

Պապիկյանը ընդգծել է՝ բարեփոխումների  արդյունքում դիմորդների հոսքը ռազմական ակադեմիա էականորեն ավելացել է, ինչպես նաև այդ բարեփոխումների իրագործման արդյունքում վերջերս ռազմական ակադեմիան անդամագրվել է աշխարհի առաջատար ռազմական ակադեմիաների միջազգային ասոցիացիայում, որի անդամ են աշխարհի առաջատար 19 ռազմաուսումնական հաստատություններ այնպիսի երկրներից, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Կանադան, Գերմանիան, Ֆրանսիան, Շվեդիան, Իսպանիան և այլն։

«Այսպիսով` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան միջազգային լայն համագործակցության նոր հնարավորություններ ստացավ։ Նախաձեռնել ենք նաև ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերի էական բարձրացում»,- նշել է Պապիկյանը։

Պաշտպանության նախարարը կադրային քաղաքականության կարևոր բաղադրիչներից է համարում զորքերը պայմանագրային զինծառայողներով համալրելու նոր ինստիտուտը՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս զինվորներին պարտադիր ժամկետային ծառայության երկու տարի ժամկետը փոխարինել հնգամյա ծառայությամբ՝ փոխարենը ստանալով մի շարք սոցիալական արտոնություններ, մասնավորապես ծառայության վայրը ընտրելու իրավունք, ամենամսյա բարձր աշխատավարձ, իսկ ծառայության ավարտին՝ 5 միլիոն դրամ պատվովճար ստանալու հնարավորություն։

«Սա զինծառայությունը գրավիչ դարձնելու, զինված ուժերը արհեստավարժ պայմանագրային զինծառայողներով համալրելու ևս մեկ կարևորագույն քայլ է և իրագործման կարճ ժամանակահատվածում իր նյութական ու բարոյական շահեկանությամբ արդեն շատերին է հետաքրքրել։ Մենք այստեղ ունենալու ենք ևս մեկ կարևոր ձեռքբերում։ Ակնհայտ է, որ հնգամյա ծառայության անցած պայմանագրայինները հետագայում ծառայությունը չշարունակելու դեպքում ավելի բարձր զինվորական արհեստավարժությամբ և ավելի մեծ ծառայողական փորձով են զորացրվելու, քան տարեկից ժամկետայինները, ինչը դրականորեն կազդի նաև պահեստազորի որակի վրա»,- եզրափակել Պապիկյանը։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ) Մենք իրավունք չունենք խեղճանալու․ Բագրատ Սրբազանի խոսքը Հաղարծինի վանքում (տեսանյութ)Արարատում 2-ամյա աղջնակը տաք թեյը վրան լցնելու հետևանքով ստացել է այրվածքներ և տեղափոխվել հիվանդանոց Զանգե´ր, ղողանջե´ք․ Հաղարծնի վանքում Բագրատ Սրբազանը հնչեցրեց զանգերը (տեսանյութ)Ամերիկացի նախկին հետախույզը հայտարարել է Վրաստանում պետական հեղաշրջում իրականացնելու ԿՀՎ-ի ծրագրերի մասին Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել Մարդիկ հոգնել են գերագույն ստահակի ստերից․ Ռուբեն ՄելիքյանՀՀ ԱԺ պատգամավորները բարձր են գնահատել ԱՄՆ ՄԶԳ ներդրումը ՀայաստանումԱլեքսանդր Լապշինը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ հայտարարած Լեո Նիկոլյանի մասին (տեսանյութ)Բաքվի թիրախում օկուպացված Արցախի Ս․ Ստեփանոս եկեղեցին է․ ներկայացնում են որպես մզկիթ Մեզ միայնակ չթողնեք. 20-ամյա ուսանողի խնդրանքը` Բագրատ Սրբազանին (տեսանյութ) «Ուղղությունը` Հաղարծնի վանք»․ քայլերթի մասնակիցներն անցել են Իջևանը (տեսանյութ)Բեռը մեր սերունդներին չպետք է թողնենք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի ծննդավայրում Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին դիմավորում են մեծ ոգևորությամբ (տեսանյութ) 2021թ. մեղավորը ԲՏԱ աշխատակիցներն էին, 2024թ.՝ Մոսկվան. Հակոբ Արշակյանը մոռացել է իր կիրառած կարգապահական տույժերը․ 168.am Երևանում պետք է միանգամից 50 հազար մարդ լինի նվազագույնը, եկե՛ք, միացե՛ք. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Այլ ճանապարհ էլ չկա, դրան սպասելու ժամանակ ևս, ինքնակազմակերպվեք․ Վլադիմիր ՄարտիրոսյանՍա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն աջակցում է Տավուշի շարժմանը Արցախի պետական օրհներգը՝ Տավուշում (տեսանյութ)Սրբազանի առաջնորդությամբ հայերն Իջևանից գալիս են Երևան, որ թուրքերը Երևանից գնան․ Էդգար ՂազարյանԲագրատ Սրբազանի գլխավորած շարժումը հասավ Իջևան (տեսանյութ)Կարճ ժամանակ է մնացել, համբերե'ք և կտեսնե'ք. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ) «Զանգեզուրյան միջանցքի» շահառուների շրջանակում ավելի ու ավելի հստակ ուրվագծվում է Արևմուտքի շահը. Վահե ԴավթյանՆահատակ հերոս Շիրակ Գասպարյանի ծնողները միացան երթին (տեսանյութ)Հայոց Հայրապետը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր պահել սերը հայրենիքի նկատմամբ Հրդեհի զոհ դարձած մանկահասակ քույրերը միայն շաբաթ-կիրակի օրերին էին ծնողների հետ լինում. մանրամասներ․ ՀԺ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը երթով գալիս է Երևան․ ուղիղ Ադրբեջանն արդեն 30 տարի է՝ ՆԱՏՕ-ի գործընկերն է․ ԿոլոմինաԵրուսաղեմում Տիրոջ գերեզմանից դուրս է բերվել Բարեբեր կրակը (տեսանյութ, լուսանկարներ) Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հանդիպել ենԽոշոր ավտովթար՝ Երևանում. պարեկները որոնում են առեղծվածային վարորդին Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)«Մենք պատրաստ ենք». երթին միացան Կոնսերվատորիայի ուսանողները (տեսանյութ) Քայլերթի մասնակիցները հասան Սևքար (տեսանյութ)Շարունակվում են Նոր Արեշում գետի հենապատի փլուզման հետևանքով ջրահեռացման աշխատանքները Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու նկատմամբ Անմեղ կենդանիներով` անուշ-անուշ, գնում ենք մայրաքաղաք` հարցեր լուծելու․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ինչ է կատարվում Կիրանցում այս պահին (տեսանյութ)Այսօր ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ոգին հաղթելու է դուխին․ Արթուր ՎանեցյանՀոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին․ Թովմաս Առաքելյան ԱՄՆ-ի, Իրանի, Լիբանանի, Սիրիայի նման ավանդական կարևոր ու խոշոր համայնքների դռները շարունակում են փակ մնալ Նիկոլի ու Սինանյան Զարեհի դիմաց․ քաղաքագետԲագրատ Սրբազանը երթի ժամանակ ցույց տվեց մեր հաղթանակած թագավոր Աշոտ Երկաթի խաչըՈւզում եմ Բագրատ Սրբազանի լավատեսությունը հաղթի իմ հոռատեսությանը, ուզում եմ այս անգամ ինքն ինձ հաղթի. Միքայել ՍրբազանToyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակին
Ամենադիտված