Delegation led by Hakob Arshakyan is on a working visit to Bratislava Prime Minister Pashinyan heads to the Kingdom of Denmark UN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligations Alen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South Caucasus President Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael Muradian The Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCE Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in Yerevan USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik 

Եթե Հայաստանում տանս հարցը լուծեմ, յոթերորդ երեխային էլ ուրախությամբ կսպասեմ. տեղահանված արցախցի

Society

Արցախի Վաղուհաս գյուղից բռնի տեղահանված Մանուշակ Ասլանյանը 6 անչափահաս երեխաների մայր է: Նա երկար տարիներ ապրել է գյուղի, մեղմ ասած, ոչ շքեղ տներից մեկում: Պատմում է, որ նախորդ տարի Արցախի կառավարությունը, հաշվի առնելով իր բազմազավակ մայր լինելն ու ապրելու պայմանները, նոր տուն էր կառուցել ու գեցեղիկ վերանորոգել իր բազմանդամ ընտանիքի համար, սակայն մեկ օր էլ չեն հասցրել մնալ այդ տանը` Արցախի բռնի հայաթափման պատճառով:

«Մեր գյուղում՝ Վաղուհասում, շատ էին բազմազավակ մայրերը՝ 8, 9, 10 երեխաներ ունեին, ու ոչ մեկը չէր դժգոհում երեխա պահելուց, մարդիկ իրենց աշխատանքով պահում էին իրենց երեխաներին։ Իմ երեխաներին մեծացնելու գործում էլ բացի ամուսնուցս նաև սկեսուրս է օգնել, ինքն էլ հինգ երեխաների մայր է, և բոլոր երեխաներն ունեն իրենց ընտանիքը»,- հպարտորեն ասում է Մանուշակն ու շեշտում, որ իր մայրն էլ վեց երեխա է ունեցել ու իր քույրերն ու եղբայրներն էլ միմյանց հետ լավ հարաբերությունների մեջ են:

37-ամյա բազմազավակ վաղուհասցին ոչ մի կրոնական կազմակերպության հետևորդ չի ու չէ էլ եղել, սակայն շեշտում է` հավատում է Աստծուն.

«Իմ խղճին չէր նստի, որ ես իմ հղիությունն ընդհատեի, երբեք նման քայլի չեմ գնացել`աղջկան քույր է պետք, տղային՝ եղբայր։ Գյուղում ես էլ էի աշխատում, ամուսինս էլ, երեխաների համար նպաստ էինք ստանում, և մեր ապրուստից երբեք չենք դժգոհել»:

Մանուշակը թեպետ ամուսնացել է վաղ տարիքում` տասնութ տարեկանում, և չի հասցրել բարձրագույն կրթություն ստանալ, բայց ընդգծում է, որ երեխաների կրթությանը մեծ ուշադրություն է դարձնում և հիմա մեծ աղջկա` Լարիսայի, հետագա ուսման հարցերով է զբաղված:

«Աղջիկս ուզում է Շիրակի պետական համալսարան ընդունվի՝ պատմության ֆակուլտետ: Վաղուհասի դպրոցում 11-րդ դասարանից «Հայոց պատմություն» ու «Հայոց լեզու» առարկաներն էր պարապում: Մեր դպրոցի ուսուցչուհին դասերից հետո երեխաների հետ անվճար պարապում էր, ասում էր` թող առաջ գնան»,-պատմում է` տեղահանվելուց հետո Մեծ Սեպասար գյուղում իր հարազատի տանը ժամանակավոր ապաստանած արցախցին: Աղջիկը`Լարիսան, ով փոքրուց Արցախին նվիրված ստեղծագործություններ է գրում, մեզ հետ զրույցում պատմեց, որ պատմության ֆակուլտետ ընդունվելու որոշումն ինքն է կայացրել.

«Ուզում եմ Արցախի պատմության մասին գրքեր գրեմ ու դրանք ներկայացնեմ արտասահմանում»: Լարիսան խոսելով իր բազմանդամ ընտանիքից` նշեց, որ շատ քույրեր ու եղբայրներ ունենալը հետաքրքիր է, երբեք ձանձրանալու առիթ չի լինում, գրեթե ամեն օր խաղեր են կազմակերպում ու խմբով խաղում .

«Իհարկե ընկերներ էլ ունենք, բայց երբ որևէ մեկն օգնության կարիք է ունենում, մինչև ընկերները կհասնեն` մենք իրար օգնում ենք»: Մանուշակի վեց երեխաներն էլ դպրոցում են սովորում, ու բոլորն էլ սիրում են երգել: Մեծ երեխան` Լարիսան, նախընտրում է հատկապես հայրենասիրական երգերը.

«Ես գնացել եմ երգի անհատական դասերի, երգը կշարունակեմ, բայց որպես երկրորդ մասնագիտություն։

Շատ եմ սիրում երգել՝ Արաբո Իսպիրյանի ՝ «Տուն իմ հայրենի» և Գայա Արզումանյանի՝ «Այայի երկիր Արցախ» երգերը: Եղբայրներս էլ են լավ երգում, օրինակ` Միքայելը, ով տասներկու տարեկան է, դպրոցի դասերից հետո երգի անհատական դասերի է հաճախում»:

37-ամյա Մանուշակի տղաներից մեծը` 16-ամյա Վանին, Արցախում Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում է սովորել` մեկ տարի, սակայն Հայաստան տեղափոխվելուց հետո, երբ դիմել է Գյումրու Կարա- Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջ, առաջարկել են նորից առաջին կուրսում սովորի, քանի որ երկրորդ կուրսում տեղ չեն ունեցել.

«Տղաս շատ լավ ձայն ունի` աշուղական երգեր է երգում, բայց չհամաձայնվեց նորից առաջին կուրսում սովորել, հիմա որոշել է ավտոմեխանիկ դառնալ» ,-ասաց Մանուշակը: Բազմազավակ մոր աղջիկներից` Անին, ով 15 տարեկան է ևս կողմնորոշվել է մասնագիտության հարցում` տոնական սեղանների ձևավորմամբ է ուզում զբաղվել:

Իսկ մյուս երեխաները դեռ փոքր են` Գրիգորը` 11, Օֆելյան` 6 տարեկան: Հիմա, Մանուշակն ու իր երեխաները Հայաստանում փաստթաղթերի խնդրի առաջ են կանգնել, միայն ամուսնուն է հաջողվել ստանալ փախստականի կարգավիճակ, իսկ իրեն ու երեխաներին փախստականի կարգավիճակ չեն տալիս:

Պատմեց, որ Անձնագրային և վիզաների վարչության Աշոցքի բաժնում պատճառաբանում են, թե ինքը Հայաստանում` Չարենցավանում, է ծնվել և պետք է դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար.

«Ծնողներս Արցախից են եղել, ուսանողական տարիներին Հայաստանում են ապրել` Չարենցավանում, ես էլ այնտեղ եմ ծնվել, բայց 1999թ. տեղափոխվել ենք Արցախ ու մինչ 2023թ. սեպտեմբերյան դեպքերն այնտեղ եմ ապրել: Հիմա քույրս, որը Ռուսաստանում է ծնվել, իրեն տալիս են փախստականի կարգավիճակ, իսկ ինձ` ոչ: Ես էլ չեմ ուզում ՀՀ քաղաքացիություն ստանամ, որովհետև ես իմ ողջ ունեցվածքը թողել եմ Վաղուհասում` մեկ ձեռք հագուստ ենք վերցրել ու դուրս եկել, ու եթե հետագայում փոխհատուցման հնարավորություն լինի` ես կզրկվեմ այդ հնարավորությունից»:

Բազմազավակ մայրն արդեն երեք ամիս է` չի ստացել երեխաների նպաստը` փաստաթղթերի խնդրի պատճառով, իր խոսքով` չի ստացել նաև բռնի տեղահանված արցախցիներին պետության կողմից տրվող վեցամսյա սոցիալական աջակցությունը՝ 40 հազար դրամ՝ ժամանակավոր կացարանում բնակվելու և 10 հազար դրամ՝ կոմունալ ծախսերի վճարման համար, ինչպես նաև չի ստացել նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին հատկացված լրացուցիչ 50 հազար դրամը:

Դիմել է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն աշխատանքի տեղավորման հարցով, և թեպետ այնտեղ ասել են, որ դիմում գրի այն մասին, որ պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, բայց մինչ օրս չեն զանգել: Ասում է`ամուսնու աշխատանքը սեզոնային է, քանի որ շինարարություն է անում, ու եթե ինքը կարողանա իր ու երեխաների փաստաթղթերի հարցը լուծել, աշխատանք գտնի ու տուն ձեռք բերեն` նույնիսկ յոթերրորդ երեխային էլ ուրախությամբ կսպասի:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Erdogan, Greek leader begin talks in Turkey to maintain positive momentumIran and India have signed long-term agreement for re-equipment of the Chabahar port: BazrpashDelegation led by Hakob Arshakyan is on a working visit to BratislavaPrime Minister Pashinyan heads to the Kingdom of DenmarkArmenian Parliament Speaker receives OSCE Chair-in-OfficeUN Committee against Torture issues findings on Azerbaijan regarding fulfillment of its obligationsMicrosoft will end support for Windows 10 version 21H2Egyptian representatives unexpectedly canceled meetings with Israeli counterpartsAlen Simonyan receives Ambassador of Argentina to Armenia: Argentina sees efforts of Armenia in establishing peace in South CaucasusPresident Vahagn Khachaturyan met with the Primate of the Armenian Catholic Eparchy Bishop Mikael MuradianFrance urges Armenia and Azerbaijan to proceed with border demarcation based on agreed principlesThe Armenian cultural heritage in Nagorno-Karabakh is gradually being destroyed – Geghard SAF Nikol Pashinyan, Ian Borg discuss cooperation between Armenia government, OSCEOSCE turns blind eye to Karabakh issue?Expanded meeting of foreign ministers of Armenia and Malta held in YerevanUS man goes fishing with little daughter, discovers 152-year-old shipwreckUSA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern Rafah
Most Popular