USA is deeply worried about decline of democracy in Georgia: Sullivan Earthquake in Azerbaijan: tremors felt in Syunik Armenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-Armenians Negotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in Almaty Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in Almaty Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: Ombudswoman EBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in Armenia Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) 

Քաղավիացիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պետությանը պատճառվել է շուրջ 274մլն. դրամի վնաս

Society

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նախկին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ներկայում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե) 2004-2016թթ. ընթացքում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը ի պաշտոնե ունեցել է ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունն իրականացնելու գործառույթ։ 

Վերջինս, ի պաշտոնե 2009 թվականից տեղեկացված լինելով քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից կառավարության հաստատմանը ներկայացված՝ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի շրջանակներում պետպատվերի հիմունքներով տարեկան 4-5 օդաչու պատրաստելու անհրաժեշտության մասին և անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, 2012 թվականից միջոցներ չի ձեռնարկել քաղավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու  ուղղությամբ։ Ավելին, նույն ժամանակահատվածում «Diamond DA-40» սերիայի օդանավ ձեռք բերելու և իր ենթակայությամբ գործող ավիացիոն կրթությամբ զբաղվող ՓԲ ընկերությանը վարձակալությամբ հանձնելու համար, իրեն փաստացի պատկանող, սակայն հորեղբոր որդու անվամբ գրանցված ՍՊ ընկերության միջոցով բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայում  գործող ընկերության հետ:

Օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկայի անցկացման նպատակով ՓԲԸ-ի կողմից 2012թ. նոյեմբերին և 2013թ. մարտին հայտարարվել են մրցույթներ, որոնք համարվել են չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով։ Դրանից հետո՝ 2013թ․ մայիսին, ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել մրցույթը կազմակերպել առանց հայտարարության հրապարակման՝ բանակցային ընթացակարգի միջոցով։

Այն պայմաններում, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, քաղավիացիայի վերոհիշյալ պաշտոնյան, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված օդանավը գնելու շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող վերոնշյալ ՓԲԸ-ի պաշտոնյաին բանավոր հանձնարարել է բանակցային ընթացակարգի շրջանակներում ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա նշված ընկերության հետ կնքել մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով «Diamond DA-40 TDI» սերիայի օդանավի վարձակալության պայմանագիր:

ՓԲ ընկերության պաշտոնյան, տեղեկացված լինելով, որ ՍՊԸ-ն փաստացի պատկանում է իր վերադասին՝ վերոհիշյալ պաշտոնատար անձին, ի կատարումն նրա հանցավոր մտադրության, խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակելով վերջինիս, կազմել է նախահաշվային գնի և շուկայական գնի համեմատության վերաբերյալ կեղծ բացատրագիր այն մասին, թե իբր մեկ թռիչքային ժամի համար 218.940 ՀՀ դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին։ Դա այն պայմաններում, երբ 2008-2011թթ․ ընթացքում ՓԲԸ-ի կարիքների համար ԱՄԷ-ում գրանցված մեկ այլ ընկերության և նշված ՓԲԸ-ի միջև կնքված՝ ուսումնական օդանավի վարձակալության պայմանագրերով օդանավի մեկ ժամի վարձակալության առավելագույն արժեքը կազմել է 130.603 ՀՀ դրամ:

Այնուհետ, հաշվի չառնելով, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին, 2013թ. հունիսին ՓԲԸ-ի անունից հիշյալ ՍՊԸ-ի հետ կնքել է մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով օդանավը վարձակալելու պայմանագիր, իսկ 2016-2018թթ. հիշյալ պայմանագիրը հետագա փոփոխություններով վերակնքվել և գործել է մինչև 2018թ. սեպտեմբեր ամիսը: Ընդ որում, օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ պայմանագրի գործողության ընթացքում, առանց հիմնավորման, օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է. 2015 թվականից հիշյալ օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը դարձել է 257.580 ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ապրիլից- սեպտեմբեր՝ 240.000 ՀՀ դրամ:

ՍՊԸ-ի կողմից 2013թ. հուլիսին ընդամենը 86.210.827 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) արժեքով գնված «Diamond DA-40» սերիայի օդանավի վարձակալության արդյունքում ՓԲԸ-ի կողմից փաստացի քաղավիացիայի նշված պաշտոնյային պատկանող ընկերությանը 2013-2018թթ. ընթացքում բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592.077.300 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքներն առավելագույնը կարող էին կազմել 317.887.702 ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ՓԲԸ-ի կարիքների համար նշված գնի սահմաններում օդանավ ձեռք բերելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների որևէ կերպ չհիմնավորված վատնումից:

Այնուհետև հիշյալ պաշտոնյան, իրեն փաստացի պատկանող ընկերության գերշահույթն ավելացնելու նպատակով, 2014թ. ՓԲ ընկերության վերոհիշյալ աշխատակցի հետ համատեղ հաստատել է ՓԲԸ-ի ուսումնական պլանը, որով յուրաքանչյուր ուսանողի համար նախատեսված 150 ժամ ուսումնավարժանքային թռիչքները փոխարինել են 170 ժամով, իսկ 2015թ. թռչող ապարատների «թռիչքային շահագործում» մասնագիտության  անվճար ուսումնական տեղերի հայտերի թիվը ամենամյա 5-ից դարձրել են 7՝ այն դեպքում, երբ արդեն իսկ նշված կենտրոնի շրջանավարտները, ազգային ավիափոխադրող ընկերության բացակայության պատճառով, չեն ունեցել քաղաքացիական ավիացիայի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված հայեցակարգով նախատեսված 5 տարի ժամկետով աշխատելու պայմանագիր:

Բացի այդ, նույն պաշտոնյան, 2016թ. հունիսին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերին, կազմակերպել է ՍՊԸ-ի 99% բաժնեմասի սեփականության իրավունքի փոխանցումն իր մորը:

Այսպիսով, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նշված պաշտոնյայի կողմից, հիշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի օժանդակությամբ, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերը նկարագրված հանցավոր գործողությունների արդյունքում, պետությանը և ՓԲԸ-ի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Այսինքն՝ ՓԲԸ-ի կարիքների համար օդանավի վարձակալության համար հատկացված գումարներից 2013-2018թթ. ընթացքում վերոհիշյալ՝ իրեն փաստացի պատկանող ՍՊԸ-ին անհիմն ավել է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 274.189.598 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա, հսկող դատախազի որոշմամբ, քաղավիացիայի՝ նշված բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (արարքը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել մեղադրանք: Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև վերջինիս ազգականին և վերոնշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
USA is deeply worried about decline of democracy in Georgia: SullivanEU will strengthen its support to Kyiv in coming weeks: MacronIn support of "Tavush for the Motherland" a motor rally started from Armenia's second city towards YerevanEarthquake in Azerbaijan: tremors felt in SyunikArmenian President meets with representatives of the Union of Iranian-Armenians and Iraqi-ArmeniansIDF and Hezbollah report mutual attacksUkrainian forces are retaliating against enemy in direction of Kharkiv: ZelenskyNegotiations between the Foreign Ministers of Armenia and Azerbaijan ended in AlmatyHuawei Pura 70 Ultra: The new smartphone has the world's best camera?Armenian, Azerbaijani Foreign Ministers continue talks in AlmatyGirl, 11, diagnosed with rare bone cancer after symptoms dismissed as 'growing pains'EU agreed on security guarantees for KyivA really original game: In Bruce and Box you control a naked man with a box - and you will also need a box to play itUS suspects that Israel used US-made weapons in GazaUS to announce US$400 million military aid package for Ukraine: PoliticoOil Prices DownEurovision 2024: How to vote for Armenia tonight?Use of hate speech based on ethnicity or nationality is not allowed: OmbudswomanKazakhstan talks with Armenia counterpart will last 2 days, Azerbaijan FM saysEBRD holds its 2024 Annual Meeting and Business Forum in ArmeniaArmenia FM at meeting with Azerbaijan counterpart: Borders that existed at time of USSR’s collapse should be reproducedSpain, Ireland to recognize Palestinian state on May 21 - BorrellArmenia ex-MP Karen Saribekyan dies aged 61Is Apple developing a foldable iPhone? Evidence of this has been publishedArmenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership
Most Popular