Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն Տավուշի Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ» ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ Շոյգու «Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ) Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ) ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանել Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Համազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) 

Քաղավիացիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյայի կողմից պետությանը պատճառվել է շուրջ 274մլն. դրամի վնաս

Հասարակություն

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել, որ նախկին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում (ներկայում ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե) 2004-2016թթ. ընթացքում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած անձը ի պաշտոնե ունեցել է ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների կառավարումն ու վերահսկողությունն իրականացնելու գործառույթ։ 

Վերջինս, ի պաշտոնե 2009 թվականից տեղեկացված լինելով քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից կառավարության հաստատմանը ներկայացված՝ ՀՀ-ում փոքր ավիացիայի զարգացման հայեցակարգի շրջանակներում պետպատվերի հիմունքներով տարեկան 4-5 օդաչու պատրաստելու անհրաժեշտության մասին և անտեսելով, որ 1 տարվա օդանավի վարձավճարի չափն ակնհայտորեն գերազանցում է օդանավ ձեռք բերելու արժեքը, 2012 թվականից միջոցներ չի ձեռնարկել քաղավիացիայի գլխավոր վարչությանը հատկացված պետական միջոցներով օդանավ ձեռք բերելու  ուղղությամբ։ Ավելին, նույն ժամանակահատվածում «Diamond DA-40» սերիայի օդանավ ձեռք բերելու և իր ենթակայությամբ գործող ավիացիոն կրթությամբ զբաղվող ՓԲ ընկերությանը վարձակալությամբ հանձնելու համար, իրեն փաստացի պատկանող, սակայն հորեղբոր որդու անվամբ գրանցված ՍՊ ընկերության միջոցով բանակցություններ է սկսել Մեծ Բրիտանիայում  գործող ընկերության հետ:

Օդաչու-ուսանողների թռիչքային պրակտիկայի անցկացման նպատակով ՓԲԸ-ի կողմից 2012թ. նոյեմբերին և 2013թ. մարտին հայտարարվել են մրցույթներ, որոնք համարվել են չկայացած՝ հայտերի բացակայության պատճառով։ Դրանից հետո՝ 2013թ․ մայիսին, ՓԲԸ-ի գնահատող հանձնաժողովը որոշում է կայացրել մրցույթը կազմակերպել առանց հայտարարության հրապարակման՝ բանակցային ընթացակարգի միջոցով։

Այն պայմաններում, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրին, քաղավիացիայի վերոհիշյալ պաշտոնյան, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, նշված օդանավը գնելու շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող վերոնշյալ ՓԲԸ-ի պաշտոնյաին բանավոր հանձնարարել է բանակցային ընթացակարգի շրջանակներում ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի հիման վրա նշված ընկերության հետ կնքել մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով «Diamond DA-40 TDI» սերիայի օդանավի վարձակալության պայմանագիր:

ՓԲ ընկերության պաշտոնյան, տեղեկացված լինելով, որ ՍՊԸ-ն փաստացի պատկանում է իր վերադասին՝ վերոհիշյալ պաշտոնատար անձին, ի կատարումն նրա հանցավոր մտադրության, խոչընդոտները վերացնելու և միջոցներ տրամադրելու եղանակով օժանդակելով վերջինիս, կազմել է նախահաշվային գնի և շուկայական գնի համեմատության վերաբերյալ կեղծ բացատրագիր այն մասին, թե իբր մեկ թռիչքային ժամի համար 218.940 ՀՀ դրամ վարձավճարը համապատասխանում է շուկայական գներին։ Դա այն պայմաններում, երբ 2008-2011թթ․ ընթացքում ՓԲԸ-ի կարիքների համար ԱՄԷ-ում գրանցված մեկ այլ ընկերության և նշված ՓԲԸ-ի միջև կնքված՝ ուսումնական օդանավի վարձակալության պայմանագրերով օդանավի մեկ ժամի վարձակալության առավելագույն արժեքը կազմել է 130.603 ՀՀ դրամ:

Այնուհետ, հաշվի չառնելով, որ ՍՊԸ-ի կողմից ներմուծվող «Diamond DA-40» սերիայի օդանավն ակնհայտորեն չի համապատասխանել տեխնիկական բնութագրի պահանջներին, 2013թ. հունիսին ՓԲԸ-ի անունից հիշյալ ՍՊԸ-ի հետ կնքել է մեկ թռիչքային ժամը 218.900 ՀՀ դրամով օդանավը վարձակալելու պայմանագիր, իսկ 2016-2018թթ. հիշյալ պայմանագիրը հետագա փոփոխություններով վերակնքվել և գործել է մինչև 2018թ. սեպտեմբեր ամիսը: Ընդ որում, օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ պայմանագրի գործողության ընթացքում, առանց հիմնավորման, օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը արհեստականորեն բարձրացվել է. 2015 թվականից հիշյալ օդանավի մեկ թռիչքային ժամի արժեքը դարձել է 257.580 ՀՀ դրամ, իսկ 2018 թվականի ապրիլից- սեպտեմբեր՝ 240.000 ՀՀ դրամ:

ՍՊԸ-ի կողմից 2013թ. հուլիսին ընդամենը 86.210.827 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը) արժեքով գնված «Diamond DA-40» սերիայի օդանավի վարձակալության արդյունքում ՓԲԸ-ի կողմից փաստացի քաղավիացիայի նշված պաշտոնյային պատկանող ընկերությանը 2013-2018թթ. ընթացքում բանկային փոխանցումների միջոցով վճարվել է 592.077.300 ՀՀ դրամ, այն դեպքում, երբ նույն ժամաքանակով թռիչքներն առավելագույնը կարող էին կազմել 317.887.702 ՀՀ դրամ, ինչպես նաև նույն ՓԲԸ-ի կարիքների համար նշված գնի սահմաններում օդանավ ձեռք բերելու դեպքում հնարավոր կլիներ խուսափել առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների որևէ կերպ չհիմնավորված վատնումից:

Այնուհետև հիշյալ պաշտոնյան, իրեն փաստացի պատկանող ընկերության գերշահույթն ավելացնելու նպատակով, 2014թ. ՓԲ ընկերության վերոհիշյալ աշխատակցի հետ համատեղ հաստատել է ՓԲԸ-ի ուսումնական պլանը, որով յուրաքանչյուր ուսանողի համար նախատեսված 150 ժամ ուսումնավարժանքային թռիչքները փոխարինել են 170 ժամով, իսկ 2015թ. թռչող ապարատների «թռիչքային շահագործում» մասնագիտության  անվճար ուսումնական տեղերի հայտերի թիվը ամենամյա 5-ից դարձրել են 7՝ այն դեպքում, երբ արդեն իսկ նշված կենտրոնի շրջանավարտները, ազգային ավիափոխադրող ընկերության բացակայության պատճառով, չեն ունեցել քաղաքացիական ավիացիայի կողմից ՀՀ կառավարություն ներկայացված հայեցակարգով նախատեսված 5 տարի ժամկետով աշխատելու պայմանագիր:

Բացի այդ, նույն պաշտոնյան, 2016թ. հունիսին զբաղեցրած պաշտոնից ազատվելուց ամիսներ անց՝ 2016թ. դեկտեմբերին, կազմակերպել է ՍՊԸ-ի 99% բաժնեմասի սեփականության իրավունքի փոխանցումն իր մորը:

Այսպիսով, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նշված պաշտոնյայի կողմից, հիշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի օժանդակությամբ, իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վերը նկարագրված հանցավոր գործողությունների արդյունքում, պետությանը և ՓԲԸ-ի օրինական շահերին պատճառվել է էական վնաս։ Այսինքն՝ ՓԲԸ-ի կարիքների համար օդանավի վարձակալության համար հատկացված գումարներից 2013-2018թթ. ընթացքում վերոհիշյալ՝ իրեն փաստացի պատկանող ՍՊԸ-ին անհիմն ավել է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 274.189.598 ՀՀ դրամ գումար:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա, հսկող դատախազի որոշմամբ, քաղավիացիայի՝ նշված բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (արարքը համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետին), հարուցվել է հանրային քրեական հետապնդում և ներկայացվել մեղադրանք: Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև վերջինիս ազգականին և վերոնշյալ ՓԲԸ-ի ղեկավար պաշտոն զբաղեցրած անձին։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Շիրակում ստեղծվեց շարժում ի զորակցություն ՏավուշիՈսկեպար 1991թ. մայիսի 6 / Կոլցո օպերացիայի ամենաարյունոտ էջը. Ոսկեպար (տեսանյութ)60-ամյա կինը հաղթել է «Միսս Բուենոս Այրես 2024» մրցույթում (լուսանկարներ)Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին նկարահանել են Սևանում գտնվող սրճարանում (տեսանյութ)Ինչպես են ոստիկանները փակում ակցիայի մասնակիցների ճանապարհը (տեսանյութ)Իսրայելում հակակառավարական բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մահացել է Պարույր Սևակի որդին` Արմեն Ղազարյանը Ի՞նչ է ուզում ԱԺԲ-ն. Փաշինյանի ամերիկյան տերերը դժգո՞հ են նրանից. «Հրապարակ»Այսօրվա դրությամբ ես ելք չեմ տեսնում, բացի Փաշինյանի հանկարծամահ լինելուց․ Արմինե Ադիբեկյան (տեսանյութ)ՌԴ–ն հավատարիմ է այլ պետությունների գործերին չմիջամտելու քաղաքականությանը․ ՇոյգուՀրաձգություն՝ Թուրքիայում․ սպանվել է երկու ոստիկան, կա ութ վիրավոր«Ոտքի՛ քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ Հայաստանի մարզերում (լուսանկարներ)Չլինի 102-րդ ռազմաբազան Հայաստանում, վաղն այստեղ լինելու են թուրքական զորամիավորումներ. Վահե Դավթյան (տեսանյութ)ՌԴ Պետդումայում առաջարկել են Ռուսաստանից միգրանտների արտաքսման նոր ռեժիմ սահմանելՓաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին Այսօր Արթուր Վանեցյանի որդու հարսանիքն էՀամազգային համախմբում՝ նաև սպորտի միջոցով. Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է բազկամարտի չեմպիոններին (տեսանյութ) Սրբազանն ասաց ամեն ինչ․ Արման Հովհաննիսյան Մահացել է երգիչ Սահակ Սահակյանը Աջակցում ենք Տավուշում սկսված համակայկական պայքարին․ Կոնսերվատորիայի Միասնական շարժումՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է․ ՆԳՆ ՓԾ–ն տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից«Կոչ արթնության»․ բողոքի և իրազեկման ակցիա՝ Գյումրիում (լուսանկարներ)Զելենսկու ճակատագիրը միանշանակ կանխորոշված ​​է․ ՊեսկովԵկեղեցին ճիշտ այնտեղ է, որտեղ պետք է լինի` իր ժողովրդի կողքին. Արմեն Աշոտյան Չինաստանը մեծ թվով ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Թայվանի ափերԼոռիում ոստիկանները հրելով գետնին են գցել լրագրող Անի Ներկարարյանին, որը ոտքի շրջանում վնասվածք է ստացել․ ՀԺՄ Երիտասարդները սահմանային սյուների մակետներ են տեղադրել Երևանի փողոցներում (լուսանկարներ)Ռայան Գոսլինգը երկրպագուներին զարմացրել է իր փոփոխված դեմքովՏաջիկստանի ԱԳՆ–ն քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել ՌուսաստանՈստիկանությունը հանձն է առել քաղաքական իշխանության հակապետական գործունեության ակտիվ սատարողի դեր․ ԱբրահամյանԿաթողիկոսն ընդունել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներինՍյունիքում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի և տուժածների թիվն աճել էՃանապարհը փակած ցուցարարները դանակով ծակել են ավտոմեքենայի անվադողը. ՔԿ Բերման ենթարկելով իմ տղային՝ փորձում են ինձ լռեցնել, ես հետ չեմ կանգնելու. գնդապետ Մախսուդյան (տեսանյութ) Ակցիա՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում (տեսանյութ)Այս ինչ անպատժելիության մթնոլորտ է, ոստիկանապետություն է․ լրագրող Անի Գևորգյան (տեսանյութ)Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը միացել է Կիրանցի պայքարին«Հայրենիքը բոլորիս կարիքն ունի»․ ակցիա՝ Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ (տեսանյութ)Կիրանցից սկսվելու է ազատագրական շարժումը․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն Լարված իրավիճակ՝ Երևանում․ մեծ թվով ոստիկաններ են կուտակվել, փորձում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին (տեսանյութ)Դիմակավորված ոստիկանները բերման են ենթարկել գնդապետ Միհրան Մախսուդյանի որդունՀերիք եղա՛վ, մենք ստի մեջ չպիտի ապրենք. Արսեն Գրիգորյանը՝ Ոսկեպարից (տեսանյութ) «Հայաստանը մայր է, մորը չեն հանձնում»․ ակցիա՝ Քաղաքացու օրվան նվիրված համերգի ժամանակ (տեսանյութ)Իրազեկման ակցիա՝ Ազատամուտ գյուղում (լուսանկարներ)Կա 3 զոհ․ ՆԳՆ ՓԾ–ն մանրամասներ է հայտնել Սյունիքում տեղի ունեցած ավտովթարիցԼրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է. ՀԺՄ Ոստիկանները հրել և գետնին են գցել «Oragir.News»-ի լրագրողին (տեսանյութ)Գերլարված իրավիճակ՝ Կենտրոնում․ ոստիկանները բիրտ ուժ են կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ (տեսանյութ) Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում․ կան զոհեր և վիրավորներ
Ամենադիտված