Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in Kazakhstan Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect 

Ըստ «Gallup»-ի՝ հանրության շուրջ 68%-ը ցանկանում է քաղաքական դաշտում տեսնել այլընտրանքային, նոր ուժերի

Analytical

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է․ այս մասին են վկայում «Gallup International Association»-ի կողմից Հայաստանում անցկացված հարցումները, որոնք անցկացվել են հունվարի վերջին, իսկ արդյունքները հրապարակվել են երեկ։ Սակայն, Փաշինյանի անկում ապրող վարկանիշը միակ ուշագրավ ցուցանիշը չէ: Դիցուք՝ հարցված քաղաքացիների 29,3%-ը գտնում է, որ ներքաղաքական իրավիճակի լուծման համար ՀՀ-ում միանշանակ անհրաժեշտ են իրականացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 2023թ.-ի նոյեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններին միանշանակ կողմ էր հարցված քաղաքացիների 23,3%-ը։ Խորհրդարանական ընտրությունների պահանջին զուգահեռ ուշադրություն է գրավում դաշտում գործող քաղաքական ուժերի ցածր վարկանիշը:  «Եթե առաջիկա կիրակի օրը լինեն Խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեք»՝ Գելափի հաջորդ հարցմանն ի պատասխան՝ քաղաքացիների պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ.

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 16.1 տոկոս,

«Հայաստան» դաշինք4.7 տոկոս

«Հանրային ձայն» կուսակցություն- 3.6 տոկոս

«Պատիվ ունեմ» դաշինք- 2.9 տոկոս

Ստացվում է, որ հարցվածների գրեթե 68 տոկոսը չի պատրաստվում ձայն տալ այսօր դաշտում գործող քաղաքական ուժերից և ոչ մեկին: Սա նշանակում է, որ հանրության մեծամասնությունը ցանկանում է դաշտում տեսնել նոր, այլընտրանքային քաղաքական ուժերի՝ նոր դեմքերով, նոր գաղափարներով և ծրագրերով, որոնք դուրս կլինեն նախկին-ներկա, սև-սպիտակ կեղծ դիսկուրսից: Սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ դաշտում երրորդ ուժի ձևավորման դեպքում այդ ուժի կամ ուժերի պահանջարկն անչափ մեծ է լինելու, ինչպես որ մեծ են լինելու ընտրությունների միջոցով իշխանությունը վերցնելու շանսերը:

Երեկ հրապարակված հարցումների արդյունքներից պետք է առանձնացնել նաև այն քաղաքացիների թիվը, որոնք պատրաստ են հավանական պատերազմի դեպքում պայքարել հանուն Հայրենիքի: Հարցված քաղաքացիների 95,7%-ը նման պատրաստակամություն է հայտնել: Այսպիսով ցրվում է այն միֆը, որը համառորեն առաջ էր տանում Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով ստեղծել տպավորություն, թե պատերազմում պարտության պատճառներից մեկն այն էր, որ հայերը չեն ցանկացել կռվել սեփական հողի համար և արդյունքում «դասալիքների թիվը հասել է շուրջ 12 հազարի»: Հանրության մեծամասնությունը չի ցանկանում ՀՀ պետական շահերը զիջելու գնով խուսափել նոր պատերազմից, որով վերջին շրջանում Փաշինյանը փորձում է վախեցնել հայ ժողովրդին՝ ապագայում սպասվող զիջումներն  առավել հեշտ մատուցելու նպատակով:

Ուշադրության է արժանի երեկ հրապարակված ևս մեկ տվյալ: Հետազոտության մասնակիցների 38,1 %-ի կարծիքով՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ 34,2 %-ը կարծիք է հայտնել, որ որոշ դրույթներ պետք է փոխվեն, որոնք, սակայն, որևէ կերպ չեն վերաբերվում ազգային ինքնության սիմվոլներին և Անկախության հռչակագրին: Հարցման մասնակիցների ընդամենը 13,4%-ն է կարծում, որ Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է նոր Սահմանադրություն: Սա նշանակում է, որ հանրության մեծամասնությունը դեմ է՝ Ադրբեջանի թելադրանքով նոր Սահմանադրություն ընդունելուն, Արարատից, զինանշանից և ՀՀ օրհներգից հրաժարվելուն, և առավել ևս դեմ է՝ Անկախության հռչակագիրը խմբագրելուն, ինչն իր հերթին կազատեր Նիկոլ Փաշինյանի ձեռքերը՝ Արցախը դե-յուրե Ադրբեջանի մաս ճանաչելու հարցում: Հասկանալի է, որ այսպիսի ցուցանիշներով Նոր Սահմանադրություն ընդունելը Փաշինյանի համար գրեթե անհնարին խնդիր է դառնում:

Վերջին սոցհարցումներն ընդհանուր առմամբ ի ցույց են դնում այն ստագնացիան, որն այսօր առկա է քաղաքական դաշտում: Հանրության ճնշող մեծամասնությունը գիտակցում է երկրի առջև ծառացած մարտահրավերները, սակայն դրանց լուծումը չի կապում դաշտում գործող և ոչ մի քաղաքական ուժի հետ: Ստացվում է, որ ինչպես բազմիցս նշել ենք՝ փակուղուց միակ ելքը նոր քաղաքական ուժի ձևավորումն է, որին կհաջողվի շահել հանրության մեծամասնության վստահությունը և ի վերջո լուծել երկրի առջև ծառացած խնդիրների թնջուկը ՝ ի շահ Հայաստանի և Արցախի:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia, Azerbaijan FMs’ talks kicking off in KazakhstanГалстанян о предложении Осканяна: У меня нет ни подобных амбиций, ни желанияMinisters of Foreign Affairs of Armenia and Kazakhstan held a meeting in AlmatyArabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty
Most Popular