London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ նախագիծն ԱԺ-ում բուռն քննարկման առիթ դարձավ

Society

Հայաստանի ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հեղինակած՝ ընտանեկան բռնության կանխարգելման վերաբերյալ օրենքի նախագիծը: Մինչև ընդունումն այն բուռն քննարկման առիթ դարձավ, ընդդիմադիր պատգամավորները դեմ արտահայտվեցին նախագծին՝ մատնանշելով նաև իրավական որոշակիության խնդիրներ, իշխող խմբակցությունից վստահեցրին, որ այն ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ կարևոր նախագիծ է:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրած այն հեղինակած Զարուհի Բաթոյանը:

Ըստ պատգամավորի՝ փաթեթի նպատակն է բարձրացնել ընտանեկան բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը: Ըստ առաջարկի՝ օրենքը վերանվանվում է «Ընտանիքում և կենցաղային բռնության կանխարգելման, ընտանիքում և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենք: Նախատեսվում է հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով: «Առաջարկվում է օրենքով որպես բռնության ենթարկված անձ դիտարկել նաև երեխային, վերանայել անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման ժամկետները, առաջնային բուժօգնության փոխարեն օրենքով սահմանել ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում»,-ասաց Բաթոյանը:

Նախագծով առաջարկվում է վերանայել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների ծանրացնող հիմքերը՝ մասնավորապես ներառելով սեռով պայմանավորված հիմքը, ինչպես նաև արարքը՝ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կատարած լինելու փաստը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը իրավական որոշակիության առումով որոշակի խնդիրներ է նկատել նախագծում: Ըստ պատգամավորի՝ նախագծի ամենակարևոր բաղադրիչներից է «զուգընկեր» գաղափարի ներմուծումն օրենքի մեջ: Կյուրեղյանը մեջբերում կատարեց նախագծից. «Զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»:

Պատգամավորը հարցրեց, թե ի՞նչ է նշանակում այդ սահմանումը՝ մատնանշելով իրավական որոշակիության խնդրի մասին: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ դա երկար քննարկված հարցերից է, դեռ քննարկման ենթակա, կարևորում են նաև պատգամավորների դիտարկումները:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ներկայացրեց, թե ինչու են նախագծում տվել «զուգընկեր» բառի սահմանումը: «Իրավապահ համակարգից մեզ եկավ ազդակ, որ, երբ մտնում են տուն ու ուզում են պաշտպանության տակ առնել բռնության ենթարկված անձին, ԶԱԳՍ-ի թղթի բացակայության պարագայում, ցավոք, այդ կանայք պաշտպանության տակ չեն կարողացել առնվել, որովհետև Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքը նախատեսում է, որ պարտադիր է ամուսնության վկայականը: Նշանվածները, պարզապես ընկերները, որոնց մեջ առկա է սիրային կապը, մեր պաշտպանության ներքո են լինելու այսուհետ: Այս նախագիծն ունի կանխարգելման շատ կարևոր բաղադրիչ»,-ասաց պատգամավորը՝ նշելով, որ նախորդ տարի 14 կին է մահացել՝ ընտանիքում տեղի ունեցած բռնության արդյունքում:

 Նախագծով բռնության տեսակ է համարվում նաև կուսության ստուգումը:

«Դուք ֆիքսում եք կուսության ստուգումը որպես հանցագործություն և դրա համար նախատեսում պատժամիջոց: Ես որևէ կերպ դա չեմ կարող ընդունել որպես դրական գործողություն: Բայց դա նաև շատ խիստ մշակութային խնդիր է: Բայց ինձ կրկին հետաքրքրում է իրավական որոշակիություն: Դատապաշտպանը ինչպես պետք է ապացուցի, որ չի կատարվել կուսության ստուգում, ի՞նչ մեխանիզմներ են աշխատելու»,-հարցրեց Արմենուհի Կյուրեղյանը:

Հարակից զեկուցող Տիգրան Պարսիլյանը պատասխանեց՝ թե ինչպես դատապաշտպանը պետք է ապացուցի, ավելի շատ նրա խնդիրն է, իրենք գործիքն են տալիս:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ի՞նչ տարբերություն նշանվածների մեջ է տեղի ունենում բռնություն, թե՞ ծանոթների մեջ, եթե քրեորեն պատժելի արարք է, ուրեմն քրեորեն պատժելի արարք է, միջանձնային հարաբերությունները գործի քննության ընթացքում լիարժեք բացահայտվում են: «Դուք արհեստականորեն ներմուծում եք ինչ-որ բաներ, որոնք հանրության մոտ լրացուցիչ կասկածների տեղիք են տալիս»,-նշեց նա:

Պատգամավորը հետաքրքրվեց՝ հասկացություն սահմանելով կամ գնահատական տալով ի՞նչ ընտանեկան արժեքներ են պաշտպանում նախագծով: Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ նախագիծն ընտանեկան արժեքների մասին չէ: «Ընտանեկան բռնության մենք այլ կերպ պետք է վերաբերվենք: Դա սովորական բռնության տեսակ չէ: Պատահական չէ, որ նաև օրենքով սահմանված է այն շրջանակը, թե ում ենք համարում ընտանիքի անդամներ»,-ասաց պատգամավորը՝ կարևորելով օրենքում լրացուցիչ կարգավորումները:

Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու նախագծին այն ձևակերպումներով, որով ներկայացվել է: Ըստ նրա՝ այս հարցը արհեստականորեն է բերվում օրակարգ, որ հասարակության մեջ նոր ալեկոծություն սկսվի:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հարցրեց՝ ուզում եք ասել, որ ՀՀ-ում ընտանեկան բռնություն չկա: «Ամբողջ աշխարհը տարին 2-3 անգամ այս հարցին անդրադառնում է, բոլոր հնարավոր ձևերով օրենսդրական լուծումներ են տալիս, որ հնարավորինս բացառեն»,-նշեց նա:

Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ստանալով 63 կողմ, 32 դեմ, 1 ձեռնպահ ձայներ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular