London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

2023թ. ընթացքում քննվել է 184.018 քրեական վարույթ. Քյարամյան

Right

Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի գործառութային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև՝ քննիչ-վետերաններ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, առանձին ստորաբաժանումների ղեկավարները և ՀՀ քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարը ներկայացրել են 2023 թվականի ընթացքում իրենց համակարգման կամ ղեկավարման ներքո գործող ստորաբաժանումների աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, պրակտիկայում դրսևորված իրավական և այլ բնույթի խնդիրները, նաև՝ նախանշվող անելիքները։

Արձանագրվել է, որ 2023թ․ ընթացքում հանրապետությունում գործած քննչական մարմինների կողմից քննված քրեական վարույթների շուրջ 98.2%-ը քննվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում:

Ըստ այդմ՝ 2023թ. ընթացքում քննվել է 184.018 քրեական վարույթ, որում ներառված են նաև նախկին տարիներին քննված, կասեցված և ներկայումս վերսկսված 96.041 քրեական վարույթները:

Առանց վերսկսված հիշյալ վարույթների, ընդհանուր մաքուր վարույթը կազմել է 89.296 վարույթ, որը 49.2%-ով կամ 29.466-ով ավելի է  նախորդ՝ 2022թ․ համեմատ:

Վարույթի քանակական աճը պայմանավորված է հանցագործության դեպքերի որոշակի աճով, բայց առավելապես կատարված օրենսդրական փոփոխություններով, համաձայն որոնց՝ ստացված հաղորդումների հիման վրա այլևս նյութեր չեն նախապատրաստվում, այլ 24 ժամվա ընթացքում քննիչի կողմից լուծվում է ստացված հաղորդումներով վարույթ նախաձեռնելու կամ չնախաձեռնելու հարցը:

Վերոնշյալ 89.296 վարույթից լուծվել է 74.813-ի ընթացքը, այսինքն արտադրողականությունը կազմել է 83.8%։ Վարույթի աճին զուգընթաց քննիչների միջին ծանրաբեռնվածությունը ևս աճել է՝ մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը մաքուր վարույթով կազմել է 148, իսկ ընդհանուր վարույթով՝ 304 քրեական վարույթ:

Քանակական նման աճի և քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածության պայմաններում, սակայն, արձանագրվել են որակական շոշափելի արդյունքներ։

Մասնավորապես՝ 2023թ․ անավարտ մնացած քրեական վարույթների քանակը շուրջ 44%-ով ավելի քիչ է, քան 2022 թվականին։ Բացի այդ,  2023թ. ընթացքում ավարտվել է 33.304 քրեական վարույթ, ինչը 65.6%-ով ավելի է 2022թ․  համեմատ։ Ընդ որում՝ ավարտված քրեական վարույթներից 8.305-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 9.511 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան։ Նախորդ տարվա համեմատ դատարան ուղարկված վարույթների քանակն աճել է 74%-ով, իսկ անձերի քանակը՝ 78.3%-ով։

24.944 քրեական վարույթ կարճվել է, ինչը 9.634 վարույթով կամ 62.9%-ով ավել է նախորդ տարվա համեմատ: Ընդ որում, նշված վարույթներից 19.258-ը կարճվել է ռեաբիլիտացնող, 5.650-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 36-ը՝  այլ հիմքերով:

Վարութային և ապացուցողական գործողություններն ավարտված վարույթները ևս ավելի են եղել 34.1%-ով:

Բացի այդ, քննիչների ծանրաբեռնվածության էական աճի պայմաններում շուրջ 37%-ով նվազել են մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված վարույթները, ինչը խոսում է ավելի որակյալ նախաքննություն իրականացնելու մասին։

Լրջագույն արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։ Քննարկվող ժամանակահատվածում և՛ ավարտված, և՛ ընթացիկ քրեական վարույթներով պատճառված գույքային վնասներից վերականգնումը գերազանցում է 34մլրդ. ՀՀ դրամը:

Միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննված վարույթներով 2023թ. ընթացքում  պետական բյուջե է վերականգնվել շուրջ 28մլրդ. ՀՀ դրամ, որը հավասար է նախորդ մի քանի տարվա ցուցանիշներին միասին վերցրած։

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում քննվել է 8147 ակտիվ վարույթ, ավարտվել է 3146 քրեական վարույթի նախաքննություն։ Վերջիններիցս 981-ը` 1185 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ (2022թ.՝  544 քրեական գործ՝ 586 անձի վերաբերյալ): Այսինքն, ԶՈՒ-երում հանցագործությունների դեպքերով՝ մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է 80.3%-ով, իսկ անձանց քանակը 100%-ից ավելի:

Արգիշտի Քյարամյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատել  ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումների կատարած աշխատանքը՝ շեշտադրելով հատկապես դրա որակական բաղադրիչը։ Կարևորելով քրեական դատավարության գործող օրենսգրքով նախաքննության ընթացքում քրեական հետապնդման ժամկետների սահմանափակումների, խիստ ծանրաբեռնվածության պայմաններում վարույթների ավարտման աճող ցուցանիշը՝ պարոն Քյարամյանը հանձնարարել է պլանավորված կերպով իրենց հանգուցալուծումներին հասցնել տևականորեն քննվող և ձգձգվող քրեական վարույթների նախաքննությունը։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի կողմից, սոցիալական արդարության վերականգնման առումով, առանձնահատուկ ընդգծվել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասների վերականգնման նման բարձր նշաձողի պահպանումը՝ տպավորիչ համարելով նաև արդեն իսկ 2024թ․ առաջին ամսվա ընթացքում կոմիտեի արձանագրած արդյունքները։

Անդրադառնալով ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներին՝ Արգիշտի Քյարամյանը նշանակալի է համարել հատկապես քառասունչորսօրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության արդյունքները՝ պատերազմի ելքի պատճառների վերհանման տեսանկյունից, արձանագրելով, որ քննության 7 հիմնական ուղղություններից 6-ով արդեն իսկ նախաքննությունն ավարտական փուլերում է և կարևոր հանգամանքների պարզման առումով իրողություններին տրվել են իրավական գնահատականներ։ ՀՀ ՔԿ նախագահը հանձնարարել է մի քանի դրվագնելով շարունակվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել տրամաբանական ավարտին, ինչպես նաև՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ նշանակված փորձաքննությունների եզրակացություններն ստանալու ուղղությամբ։

Նկատի ունենալով, որ 2024թ․ լրանում է ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյակը՝ Կոլեգիայի նիստում Արգիշտի Քյարամյանի կողմից տրված հանձնարարությամբ այդ առթիվ, հոբելյանական միջոցառումների մշակման և իրականացման նպատակով, կստեղծվի համապատասխան հանձնաժողով։

Ելնելով կոնկրետ ոլորտներում արձանագրված արդյունքներից և խնդիրներից՝ պարոն Քյարամյանը ՀՀ ՔԿ ստորաբաժանումների ղեկավարներին տվել է նաև այլ հասցեական հանձնարարություններ։ 

Կոլեգիայի նիստի ընթացքում տեղի է ունեցել նորանշանակ քննիչների երդման արարողություն:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular