Ինչո՞ւ ծնվեց «Դոկի» քաղաքական ֆենոմենը. սա է հարցը․ Սուրեն Սուրենյանց
Բլոգոսֆերա«Ինչո՞ւ ծնվեց «Դոկի» քաղաքական ֆենոմենը. սա է հարցը»,– այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Շատերը հարցնում են՝ ինչո՞ւ եմ վերջին երկու օրերին Media Post Factum-ի թողարկումներում անդրադառնում «Դոկ» մականունով Վարդան Ղուկասյանին:
Միանգամից ասեմ, որ վերջինիս քաղաքական խոսույթը, արժեհամակարգը ինձ համար խորթ են, բայց ես ավելորդ «էլիտարություն» չեմ ցուցաբերի ու կարձանագրեմ, որ «Դոկն» այլևս քաղաքական գործոն է՝ անկախ մեր սուբյեկտիվ ընկալումներից, վերջին երկու օրերին ստեղծում է քաղաքական օրակարգ, ինչի հետևանքով հայտնվել է ոչ միայն Media Post Factum-ի, այլ բոլոր մյուս լրատվական, վերլուծական հաղորդումների ուշադրության կենտրոնում:
Այսինքն, որպեսզի ես այս թեմային չանդրադառնայի, իմ հեղինակային հաղորդման երկու թողարկում պետք է բաց թողնեի:
Ակնհայտ փաստերի դեմ սուր ճոճել պետք չէ:
Ավելի լավ է քննարկենք այլ հարց, թե ինչու Հայաստանում առաջացավ այնպիսի քաղաքական վակուում, որը ծնեց «Դոկի» քաղաքական ֆենոմենը:
Այս հարցը նաև ինձ է ուղղված՝ որպես կուսակցության ղեկավար, բայց առաջին հերթին՝ գործող փնթի իշխանությանը և անօրակարգ տիտղոսային ընդդիմությանը»,– գրել է նա: