«Արսենալը» տարավ Պրեմիեր լիգայում իր պատմության ամենամեծ արտագնա հաղթանակը
СпортԱնգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) 24-րդ տուրի լոնդոնյան դերբիում «Արսենալ» ֆուտբոլային ակումբը արտագնա հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ։
Հանդիպումը կայացավ «Օլիմպիյսկի» մարզադաշտում և ավարտվեց 6։0 հաշվով՝ հօգուտ հյուրերի։
Գոլերը խփեցին Ուիլյամ Սալիբան (32-րդ րոպե), Բուկայո Սական (41-րդ, 11 մետրանոց, 63-րդ), Գաբրիել Մագալհեսը (44-րդ), Լեանդրո Տրոսարդը (45+2) և Դեկլան Ռայսը (65-րդ):
«Վեսթ Հեմը» կրեց Անգլիայի առաջնությունում իր ծանրագույն տնային պարտությունը, իսկ «Արսենալը» նվաճեց իր պատմության մեջ ամենամեծ արտագնա հաղթանակը մրցաշարում: