ՄՅՈւ-ի ղեկավարությունը ցանկանում է տեսախցիկներ տեղադրել խաղացողների վրա
SportԳլեյզերների ընտանիքը, որին պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդը», ցանկանում է տեսախցիկներ տեղադրել ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա, որպեսզի հեռարձակումներ վաճառի ակումբի երկրպագուներին:
«Մեծ գաղափարը, կամ գուցե մեծ հույսը, որ ունեն Գլեյզերները և ոգեշնչվել են Էդ Վուդվորդից, ընդլայնված իրականության (AR) ներդրումն է: Տեխնոլոգիան արդեն գոյություն ունի, ըստ որի խաղացողը կարող է իր մարմնին կրել AR սարք, իսկ երկրպագուն աշխարհի ցանկացած կետում կարող է վճարել չնչին գումար՝ հանդիպումը տեսնելու իր սիրելի խաղացողի աչքերով:
Պարզապես պատկերացրեք, թե ինչքան կարող է վաստակել «Յունայթեդը» իր հսկայական երկրպագուների բազայով, եթե երկրպագուները վճարեն 90 րոպեով Մարկուս Ռեշֆորդ կամ Բրունո Ֆերնանդեշ լինելու համար:
Աղբյուրը՝ Armsport.am: