London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Պուտին-Թրամփ առաջին հեռակա բանակցությունները՝ Ուկրաինայի ապագայի շուրջ

Analytical

Փորձագիտական շրջանակները շարունակում են քննարկել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օրեր առաջ կայացած ռեզոնանսային հարցազրույցը: Սակայն, հաշվի առնելով աշխարհում ընթացող գեոպոլիտիկ պրոցեսները, թերևս սխալ կլինի այս հանդիպումը պարզ զրույց դիտարկել: Բանն այն է, որ Կառլսոնը աջակցում էր և շարունակում է աջակցել ԱՄՆ նախկին նախագա, իսկ այժմ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին և նրա ներքին և արտաքին քաղաքականության առանցքային ասպեկտներին: Ավելին՝ Կառլսոնին տեսնում են ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում, եթե, իհարկե, գալիք նախագահական ընտրություններում հաղթանակ տանի Դոնալդ Թրամփը:  Վերջինիս որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, ով ակտիվորեն ներգրավված է հոր նախընտրական արշավում, օրեր առաջ հայտարարել էր, որ Կառլսոնի թեկնածությունն ապագա փոխնախագահի պաշտոնում «արդեն սեղանին է»։ 

Եթե հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ ի դեմս Կառլսոնի՝ գործ ունենք ոչ թե մարգինալ լրագրողի, այլ ԱՄՆ ապագա հնարավոր բարձրաստիճան պաշտոնյայի հետ, որին, ի դեպ, Politico ամսագիրն  անվանել էր ստվերային դիվանագետ, ապա ակնհայտ է, որ այս հարցազրույցը Թրամփ-Պուտին առաջին ոչ պաշտոնական բանակցություններն էին, որոնց անկյունաքարային թեման, անշուշտ, ուկրաինական քեյսն է:  Կրեմլի համար Դոնալդ Թրամփի մերձավոր դաշնակցին հարցազրույց տալու համաձայնությունը հնարավորություն է սեփական մեսիջները հասցնելու և Թրամփի քաղաքական թիմի մոտեցումները զոնդաժ անելու համար: Ըստ էության, Կառլսոնը Պուտինին տվել է այն հարցերը, որոնք ամենաշատն են հուզում իր հովանավոր  Թրամփին՝ փաստացի սկիզբ դնելով Ուկրաինայի ապագայի վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցություններին:

Ինչպես գիտենք, Թրամփը երբեք չի թաքցրել իր մոտեցումը ուկրաինական քեյսի վերաբերյալ՝ հայտարարելով, որ այս պատերազմը ԱՄՆ-ին պետք չէ և ընտրվելու դեպքում 24 ժամվա ընթացքում այն կանգնեցնելու է: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն, համաձայնության գալով, պարզապես կիսելու են Ուկրաինան, իսկ ավելի գլոբալ առումով՝ աշխարհաքաղաքական ազդեցության գոտիները: ՌԴ-ն, անշուշտ, կհպահպանի այն տարածքները որոնք այսօրվա դրությամբ հաջողել է վերցնել իր վերահսկողության տակ: Ընդ որում, չի բացառվում, որ Ուկրաինայի մի մասն էլ բաժին հասնի Հունգարիային, որը, լինելով ԵՄ անդամ երկիր, ողջ ընթացքում պահպանել է լոյալությունը ՌԴ–ի նկատմամբ և վերապահումներով է մոտեցել Կիևին ցուցաբերած ԵՄ օգնությանը: Ուկրաինական տարածքների հանդեպ որոշակի նկրտումներ կարող են ունենալ նաև Լեհաստանն ու Ռումինիան: Դրանից հետո բզկտված Ուկրաինային գուցե և վերցնեն ԵՄ, սակայն մեծ հարց է, թե ինչ սահմաններում ի վերջո Ուկրաինան կդառնա եվրոպական ընտանիքի մաս:

Պուտինի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած գլխավոր մեսիջները համընկնում են ուկրաինական հարցի լուծման մասին Թրամփի պատկերացումների հետ: Ըստ ՌԴ նախագահի՝ Կիևը վաղ թե ուշ նստելու է բանակցությունների սեղանի շուրջ:  Նույն կարծիքին է նաև Կառլսոնը, համենայնդեպս, վերջինս հարցազրույցից հետո կիսվելով տպավորություններով՝ բավական լուրջ քննադատության է արժանացրել ԱՄՆ գործող վարչակազմին՝ հայտարարելով, որ Կիևի վարչակազմին զինելն ու պատերազմն ամեն գնով շարունակելը՝ աբսուրդ է: Կառլսոնը հավելել է նաև, որ, իր կարծիքով, Պուտինն իսկապես ցանկանում է խաղաղություն հաստատել և այդ ճանապարհին այս պահի դրությամբ միակ խոչընդոտը հենց արևմուտքի համառությունն է:

Եթե ​​Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, ինչն այս պահի դրությամբ ավելի քան հավանական է, Ռուսաստանի նկատմամբ առավել լոյալ վերաբերմունքը, հավանաբար, կրկին կդառնա ԱՄՆ արտաքին քաղաքականության անկյունաքարը։ Ըստ ամերիկյան փորձագետների՝ հանրապետական ​​ընտրողների մեծամասնությունը և որոշ հանրապետական կոնգրեսմեններ պատրաստ են աջակցել նման քաղաքական կուրսին: Բրիտանական Daily Express-ն ամիսներ առաջ գրել էր, որ Կիևին մինչև վերջ օգնելու խոստում տված ԱՄՆ-ում արդեն իսկ սկսել են խոսել Ուկրաինայի մասնատման անխուսափելիության մասին՝ ՌԴ հետ հակամարտությունում խաղաղության հասնելու համար։ Ավելի վաղ Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ուիլյամ Թեյլորը հայտարարել էր, որ եթե ՆԱՏՕ-ն չօգնի այդ երկրին, ապա Կիևը Մոսկվայի հետ հակամարտությունը կկարգավորի կորեական սցենարով՝ հրաժարվելով տարածքներից։ Ակնհայտ է նաև, որ պատերազմը շարունակելու անհեռանկարայնությունը հասկանում է նաև ԱՄՆ հասարակության մեծամասնությունը: Pew Research-ի  անցկացված հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի կառավարությունը կենտրոնանա ներքին խնդիրների լուծման վրա: Հասարակական նման տրամադրություններն էլ ավելի հավանական են դարձնում Թրամփի ընտրվելը և, ըստ էության, ՌԴ նախագահի հիմնական մեսիջներն ուղղված էին հենց Թրամփի քաղաքական թիմին և վերջինիս ընտրազանգվածին և նպատակ ունեին ճշտել սլաքներն ԱՄՆ-ում սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ:

 

 

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular