Ծանրամարտի ԵԱ. Այսօր մրցահարթակ դուրս կգա Գոռ Սահակյանը
СпортՍոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ դուրս կգա 67 կգ քաշային Գոռ Սահակյանը։
Գոռը Եվրոպայի գործող չեմպիոնն է, նաև նախորդ տարում նա դարձել է մեծահասակների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Գոռի նախնական պատվիրած քաշը՝ 320 կգ, ամենաբարձրն է այսօր A խմբում մասնակցող ծանրամարտիկների հայտերում։
Նշենք, որ հենց այս քաշով Գոռը անցած տարի Երևանում դարձավ Եվրոպայի չեմպիոն։