2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart 

Չի կարելի, որ բոլոր հնարավոր տեղերում պետության վարկանիշն անընդհատ հարվածի տակ դրվի․ Փաշինյան

Armenia

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 14-ին այցելել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ վերջինիս 2023թ․ գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով։

Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը և պետի տեղակալները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում իրականացված աշխատանքները, արձանագրված ձեռքբերումները, ինչպես նաև՝ հաշվետու ժամանակահատվածի և նախորդ տարիների ընթացքում գրանցված ցուցանիշների համեմատական վերլուծությունը: Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանն անդրադարձել է Քրեակատարողական ծառայության ոլորտում թվայնացմանն ուղղված աշխատանքներին:

Զեկուցվել է, որ Ծառայության բյուջեն կատարվել է 99,79%-ով:

Հանցավորության դեմ պայքարի շրջանակներում Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների օպերատիվ ստորաբաժանումների կողմից ներկայացվել է հանցագործության մասին 1122 հաղորդում, որից 489-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, այդ թվում 3-ը՝ կոռուպցիոն հանցագործություններ, 146-ը՝ թմրամիջոցների շրջանառության։ Օպերատիվ բաժինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 36 անձ, որից 3-ը՝ Քրեակատարողական ծառայության աշխատակից, 32-ը՝ քաղաքացի։

2023թ․ ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից հայտնաբերվել են 1496 բջջային հեռախոս, մոտ 912 գրամ և 607 հատ թմրամիջոց, մոտ 1600 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և այլ արգելված իրեր։

Անցկացվել է 149 ծառայողական քննություն, արդյունքում՝ կիրառվել են տարբեր տեսակի տույժեր 137 աշխատակցի նկատմամբ։

Ի կատարումն ՀՀ Վարչապետի հանձնարարականի` 2023թ․ հուլիսի 1-ից դատապարտյալներին վարույթային գործողությունների կատարման վայրեր ուղեկցումներն իրականացվում են Քրեակատարողական ծառայության կողմից։ Այդ նպատակով Քրեակատարողական ծառայության ավտոպարկը համալրվել է միջազգային չափանիշներին համապատասխանող, նոր տրանսպորտային միջոցներով։

Հաշվետու ժամանակահատվածում Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարությամբ 36 կետերից 35-ը կատարվել է ամբողջությամբ, իսկ 1-ը՝ մասնակի։

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ աղմկոտ դեպք է տեղի ունեցել, երբ Քրեակատարողական հիմնարկի ծառայողները կալանավորված անձին ուղեկցել էին տուն։ Այս առումով, վարչապետը հետաքրքրվել է. «Հիմա մենք համոզված ենք, որ այդ դեպքի բոլոր պատասխանատուների նկատմամբ միջոցներ ձեռնարկվե՞լ են»։

Ի պատասխան՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նշել է. «Այո, պարոն վարչապետ: Կոնկրետ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարն այլևս չի աշխատում Քրեակատարողական ծառայությունում, նաև ստորին օղակի հենց ուղեկցողները հեռացված են համակարգից: Նաև խնդիր ունեինք դատավորի կողմից տրված այդ թույլտվության բովանդակության հետ, որը նույնպես ուսումնասիրության առարկա է, քանի որ շատ տարօրինակ երկու ժամվա հատվածը, այսպես ասած, բաց էր թողնվել հենց դատարանի կողմից, որն ուսումնասիրում ենք, հասկանանք՝ արդյոք դա սովորական պրակտիկա էր, թե ոչ, որովհետև քրեակատարողական ծառայության մեր մոնիթորինգը ցույց է տվել, որ դա եզակի դեպք է եղել»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ 2023 թվականի նման քանի՞ դեպք է արձանագրվել: Նախարարը զեկուցել է, որ վերը նշվածը եղել է միակ բացառիկ դեպքը:

«Կարևոր նյուանսը հետևյալն է՝ ես ուզում եմ մենք իրադրությունը ճիշտ գնահատենք, եթե կա այդպիսի պրակտիկա, պետք է շատ խստորեն կասեցնել, որովհետև դա առաջին հերթին մարդկանց վերաբերմունքն է ձևավորում պետության և իրավակարգի նկատմամբ: Այսինքն, ըստ էության, մեր օրենսդրությունը նախատեսում է կալանավորված անձի ընդհուպ արձակուրդ, եթե այդպիսի անհրաժեշտություններ կան, որովհետև իրոք կարող են ծագել օբյեկտիվ անհրաժեշտություններ, որ կալանավորված անձը տուն էլ գնա, տեսակցություններ կան և այլն, իհարկե, օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներով: Դա նախատեսված է, եթե նման դեպքերի համար կա օբյեկտիվ անհրաժեշտություն: Այսինքն՝ այստեղ շատ կարևոր է, որ դա վերաբերմունք է ձևավորում ընդհանրապես օրենքի, օրինականության նկատմամբ, և այստեղ ամենևին էլ անձնավորված մոտեցման մասին չէ խոսքը: Ի վերջո, մենք պետք է կարողանանք վերաբերմունք ձևավորել իրավակարգի նկատմամբ, որ օրենքը պետք է աշխատի, առավել ևս, որ օրենսդրությունը նման հնարավորություններ տալիս է և չի կարելի, որ բոլոր հնարավոր տեղերում պետության վարկը, վարկանիշն անընդհատ հարվածի տակ դրվի՝ թեկուզ լավություն անելու մոտիվացիայով: Այսինքն՝ լավություն անել պետության հեղինակության հաշվին՝ բացարձակապես անընդունելի է, մանավանդ օրենքի կոպտագույն խախտումով»,- շեշտել է վարչապետ Փաշինյանը:

Վարչապետին զեկուցվել է, որ գերմանական մոդելով նոր բանտի կառուցման փաթեթը փոխանցվել է Քաղաքաշինության կոմիտե, հայտարարվել է մրցույթ, առկա է հաղթող կազմակերպություն, որը մինչև 2024թ․ նոյեմբեր կներկայացնի նախագծանախահաշվային փաստաթղթեր, իրականացվում է հողաշերտի փորձաքննություն տեղանքում՝ կառուցապատման նպատակահարմարությունը պարզելու համար:

Ազատությունից զրկված անձանց կրթության ապահովման շրջանակներում իրացվել է 10 անչափահաս անձի պարտադիր կրթություն ստանալու իրավունքը։ Նոր օրենքով ՔԿՀ-ներում իրականացվել է անկախ տարիքից հանրակրթության ծրագիր, որին մասնակցել է 138 անձ (2022թ․ համեմատ գրանցվել է կտրուկ աճ՝ 2022թ․ - 92 անձ)։

Ապահովվել է 8 ազատազրկված անձի բարձրագույն և հետբուհական կրթությունը։

Իրականացվել են ոչ ֆորմալ կրթական ծրագրեր, որոնց շրջանակներում նույնպես գրանցվել է աճ 2022թ․ համեմատ (2023թ․՝ 185 անձ, 2022թ․՝ 140 անձ)։

2023թ․ ընթացքում 382 դատապարտյալ կամ դատապարտյալների ընդհանուր թվի 34%-ը ներգրավված է եղել աշխատանքային զբաղվածության մեջ, 117-ը՝ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում, 137-ը՝ տարածքի բարեկարգման չվարձատրվող աշխատանքներում, 15-ը՝ այլ գործատուի մոտ պայմանագրային հիմունքներով, 113-ը՝ աշխատանքային խցերում ստեղծագործական աշխատանքներում։

Վարչապետը հետաքրքրվել է քրեակատարողական հիմնարկներում կանանց և անչափահասների թվի վերաբերյալ:

Զեկուցվել է, որ միայն «Աբովյան» ՔԿՀ-ում պահվում են կանայք և անչափահասները, ներկայումս այնտեղ են գտնվում երկու անչափահաս, 40 կալանավորված և 21 կին դատապարտյալներ:

Զեկուցվել է, որ համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ՝ իրականացվել է դատապարտյալների կարիքների և ռիսկերի գնահատման գործիքի մշակում և պիլոտային կարգով ներդրում։

ԱՄՆ դեսպանատան և «Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպության» հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում առաջին անգամ ներդրվել է տեսազանգի միջոցով հանրային պաշտպան-վստահորդ հաղորդակցության պիլոտային ծրագիրը։

Ներկայացվել են 2023թ․ ընթացքում հիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ տարված աշխատանքները։

Անդրադարձ է կատարվել նաև 2024թ․ նախատեսվող շինբարեկարգման աշխատանքներին։ Ի թիվս այլ աշխատանքների՝ «Սևան» ՔԿՀ-ում կառուցվելու է նոր մասնաշենք՝ նախատեսված 216 ազատազրկված անձի համար։ Արդեն իսկ ձեռք է բերվել նախագծային փաթեթը։

«Սևան» ՔԿՀ-ում նախատեսվում է պիլոտավորել անձնակազմի կարողությունների զարգացման ծրագիր, ըստ որի՝ ներկայում գործող երկու ստորաբաժանումների փոխարեն ստեղծվելու է անվտանգային կառավարման նոր բաժին, ինչը թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել ՔԿՀ-ների թե´ արտաքին պահպանությունը, թե´ ներքին անվտանգության ապահովումը։

Անդրադարձ է կատարվել հանձնուքների ընթացակարգերի վերանայմանը։ ԵՄ երկրների ստանդարտների համաձայն՝ ազատազրկված անձինք հանձնուք ստանալու իրավունք ունեն խիստ սահմանափակ դեպքերում և քանակով։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ նախատեսվում է իրականացնել կարիքների գնահատում և ԵՄ փորձի հիման վրա վերանայել ազատազրկված անձանց տրամադրվող սննդի և հիգիենայի պարագաների տեսականին, չափաբաժինները և որակը։ Այս համատեքստում կատարելագործվելու է ազատազրկված անձանց առցանց գնումների (կրպակի) ինստիտուտը և ԵՄ ստանդարտներին է համապատասխանեցվելու հանձնուքների ընդունման գործընթացը։

Զեկուցվել է նաև, որ նախատեսվում է արդիականացնել ՔԿՀ-ների անվտանգային համակարգը։ Այդ նպատակով ձեռք են բերվելու առանց շփման միկրոմիլիմետրային ակնթարթային սկանավորման սարքեր, ներդրվելու են նաև փոքր դոզավորված ռենտգենային համակարգեր, բացի այդ՝ իրերի սկաներներ, որոնք սկանավորում են անձնական իրերը և սննդով լի սայլակը։ Նոր սարքավորումների միջոցով կարելի է հայտնաբերել զենք, թմրամիջոց, բջջային հեռախոս, հեղուկ, փոշի և այլն։

Նախատեսվում է նաև ստեղծել միասնական թվային տիրույթ, որտեղ առկա կլինի ամբողջական տեղեկատվություն անձի վերաբերյալ՝ ձերբակալումից մինչև պատժի կրման վերջնական վայրը՝ ՔԿՀ համապատասխան խուցը:

Այս տիրույթում ազատազրկված անձի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը հավաքագրվելու է ՔԿԾ տեղեկատվական շտեմարանում, որն ապահովելու է տեղեկատվության փոխանակումը այլ շահագրգիռ մարմիններին, օրինակ՝ դատարան, ՔԿՀ, առողջապահական մարմիններ և այլն:

Զեկուցվել է, որ նախատեսվում է ներդնել «Ազատազրկված անձանց անձնական գրասենյակ» մոդուլը, որտեղ հավաքագրվելու է կալանքի կամ պատժի կրման ընթացքի վերաբերյալ ողջ տեղեկատվությունը, օրինակ՝ ռիսկերի և կարիքների գնահատման վերաբերյալ եզրակացությունը, վերասոցիալականացման անհատական պլանը, տույժերը, խրախուսանքները, բժշկական միջամտությունները, սննդի հետ կապված տեղեկատվությունը վերասոցիալականացման միջոցառումների մասնակցությունը, բացասական հակումները և նման այլ տեղեկություններ:

Անձնական գրասենյակ մոդուլի էֆեկտիվ կիրառությունը ապահովելու նպատակով առաջարկվում է ՔԿԾ տեղեկատվական շտեմարանը ինտեգրել բոլոր շահագրգիռ մարմինների տեղեկատվական շտեմարանների հետ, օրինակ՝ էլեկտրոնային բժշկական հարթակ, քրեական դատարան, ՆԳՆ, Դատախազություն, Պրոբացիայի ծառայություն և այլն։

Անդրադառնալով թվայնացման գործընթացին՝ վարչապետը նշել է. «Հիմնական հանձնարարականը հետևյալն է, որ ընդհանրապես մեր թվային մոդուլները, ինչ ստեղծում ենք, պետք է հաշվի առնել, որ հընթացս կարող են նոր կարիքներ առաջանալ և նոր մոդուլներ ավելացնելու անհրաժեշտություն լինի: Այսինքն՝ այսօր այս գաղափարն ենք մենք գույքագրել, այս պրոցեսներն ենք գույքագրել, վաղը կարող է նոր անհրաժեշտություն առաջանալ: Մենք մեր բոլոր ծրագրերը պետք է պատվիրենք այս համատեքստում: Իմիջիայլոց, սա հանձնարարական ձևակերպել Թվայնացման խորհրդին:

Պատկերացրեք՝ ասենք, մենք սա ենք գույքագրել, որ այս պրոցեսները պետք է թվայնացնենք, հիմա տարբեր վերլուծություն ենք արել՝ չգիտենք ի սկզբանե ինչքանով ենք լավ արել, ինչքանով ենք վատ արել, կամ հաջորդ պահին կարող է գործողություն անհրաժեշտ լինի, մենք այդ պահին ոչ թե գնանք՝ ասենք լավ, սա չկա ծրագրի մեջ, հիմա պետք է գնանք նոր ծրագիր գրենք, այլ հնարավորություն ստեղծենք, որպեսզի այդ ծրագրի մեջ ևս մեկ գործառույթ ավելանա»:

Վարչապետը հետաքրքրվել է՝ կալանավորված կամ դատապարտված անձանց ուղեկցումների հետագծելիությունը նախատեսվո՞ւմ է այդ պրոցեսի մեջ:

Արդարադատության նախարարը զեկուցել է, որ հետագծելիության հարցը, օրինակ, Հարկադիր կատարման ծառայությունում լուծել են GPS սարքավորումների ներդրմամբ: Այստեղ նույնպես կարող են նույնն անել:

Նիկոլ Փաշինյանը նշել է. «Սրանով մենք նաև խնդիր ենք չէ՞ լուծում, որ կալանավորված կամ դատապարտված անձն այս խցում է, հետո տեղափոխվեց ուրիշ խուց, հետո գնաց տեսակցության, հետո հարցաքննության և այլն, գնաց դատարան և հետ եկավ: Այսինքն՝ այդ հետագծելիությունը, կարծում եմ, մեծ բարդություն չէ, լուծելի է այդ հարցը»:

Ի կատարումն Վարչապետի հանձնարարականի՝ Քրեակատարողական ծառայությունում ներդրվել է ատեստավորման համակարգ։ Ներկայումս ընթանում են ատեստավորման կարգի մշակման աշխատանքները, նախատեսվում է մեկնարկել 2024թ. ապրիլին։

Ներկայացվել են քրեական ենթամշակույթի դեմ պայքարի արդիականացման ճանապարհները․ ծրագրվում է մշակել ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծ և քրեական պատասխանատվություն նախատեսել՝ ազատազրկված անձանց կապի ցանկացած միջոց փոխանցելու, իսկ ազատազրկվածների կողմից նման միջոցներ ձեռք բերելու և պահելու համար։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Central Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?
Most Popular