Մեքենան բախվել է հողաթմբերին, գլխիվայր շրջվելով հայտնվել քարե պարսպի մոտ․ կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Ս․ Ծառուկյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով «Առինջ մոլ»-ից դեպի Ջրվեժ տանող ճանապարհահատվածում՝ «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտակայքում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հողաթմբերին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել քարե պարսպի մոտ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Առինջ գյուղի Անահիտ Ծառուկյանի անվան բժշկական ամբուլատորիա։
Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարավոր է փոխանցվեն Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ավեին՝ սկզբնաղբյուր կայքում։