London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Նոր պատերազմի ուրվականը․ Ավետիք Չալաբյան

Blogosphere

Հասարակական–քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է․

«Երեկ ՀՀ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, փոխանցելով մեր ժողովրդին իր օտարերկրյա հովհանավորների հերթական ուղերձը, հայտարարեց, որ Ադրբեջանը նոր պատերազմ է սկսելու, թերևս նկատի ունենալով նաև, որ ինչպես և նախկինում, ինքն իրենից կախված ամեն հնարավորը կանի, որ մենք այն արագ պարտվենք, քանի որ այդպես է որոշվել որոշ աշխարհաքաղաքական կենտրոններում։

Եթե ոմանց թվում է, որ ես գույները խտացնում եմ, հիշեցնեմ 2020 թ․ սեպտեմբերի 28-ը, երբ այդ նույն անձը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ "ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարելու", հետո վստահ ձեռքով և հաշվարկված քայլերով տարավ երկիրը պարտության, դուրս եկավ եթեր և սկսեց հիստերիկ գոռգոռալ, որ "քաղաքացու հատուցման պահն է եկել", պարտության ամբողջ մեղքը փորձելով բարդել նախորդ իշխանությունների վրա։ Ով էլ դեռ մինչև հիմա չի հավատում կազմակերպված պարտության վարկածին, հիշեցնեմ, որ ներկայումս Քննչական կոմիտեի վարույթում է գտնվում Շուշին թշնամուն հանձնելու գործը, որով այժմ որպես հիմնական մեղադրյալ է անցնում ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, թեև ակնհայտ է, որ այս դավադիր գործողության թելերը այլ տեղեր են տանում, և վաղ թե ուշ ևս կբացահայտվեն։

Նույն սցենարով տեղի ունեցավ Արցախի վերջնական հանձնումը 2023 թ․ սեպտեմբերին։ Մի քանի ամիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը լուրջ դեմքով հայտարարում էր, որ Ադրբեջանը Արցախում էթնիկ զտումներ է պատրաստում, որևէ անգամ չասելով սակայն՝ իսկ ինչ է պատրաստում Հայաստանի կառավարությունը դրանք կանխելու համար։ Փոխարենը՝ անհեթեթ ու անհասցե դիմումներ "միջազգային հանրությանը", ուշադրությունը շեղող տարբեր գործողություններ, ու քար անտարբերություն՝ երբ Ադրբեջանը վերջապես համոզվելով, որ Հայաստանից որևէ իրական դիմադրություն չի լինելու, գնաց հարձակման և կոտրեց Արցախի հերոսական, բայց բացարձակ մեկուսացված պաշտպանների դիմադրությունը։ Զարմանալիորեն, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը կարողացավ կրկին չոր դուրս գալ ջրից, այս անգամ էլ մեղքը բարդելով ՌԴ խաղաղապահների և Արցախի իշխանությունների վրա, թեև ակնհայտ էր, որ Արցախի հանձնումը հենց ինքն էր իրականացրել՝ դեռ 2022 թ․ հոկտեմբերին Պրահայում ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Հիմա սկսվել է նույն սցենարի արդեն երրորդ կրկնությունը՝ արդեն Հայաստանի Հանրապետության տարբեր ռազմավարական տարածքներ հանձնելու նպատակով, ընդ որում գերխնդիրը այդ տարածքները հանձնելն է՝ միաժամանակ իշխանությունը պահպանելով։ Դրա համար սակայն պետք է գտնվեն նոր մեղավորներ, և նոր "ճշմարտանման" ստեր՝ հասարակությունը մանիպուլացնելու համար։ Քանի որ նախկինները արդեն վաղուց ոչ մի բանի չեն խառնվում, ՌԴ խաղաղապահ առաքելությունը Սյունիքի տարածքում որևէ անմիջական պատասխանատվություն չի կրում, Արցախի իշխանությունները փաստացի կազմալուծված են, ապա մեղավորներին պետք է փնտրել արդեն սեփական շրջապատում։ Դրանով է թերևս բացատրվում Երկրապահ կամավորների նկատմամբ վերջին մեղադրանքները, թե նրանք էսկալացիա են սադրել Ներքին Հանդում, դրանով է նաև բացատրվում Էկոնոմիկայի նախարարության շուրջ կոռուպցիոն սկանդալը, և գործող վարչախմբի պահեստարանում մի քանի այդպիսի գործողություն է դեռ ենթադրաբար կա պահված։

Նախորդ երկու անգամները, երբ այս վարչախումբը իրականացնում էր Արցախի հանձման գործողությունները, Հայաստանի հասարակությունը և ընդդիմադիր ուժերը, լինելով էապես ավելի անփորձ և անկազմակերպ, չկարողացան արդյունավետ հակազդեցություն իրականացնել, և ամեն անգամ հայտնվեցին ուշացած արձագանքողի դերում (խոսքն այստեղ նաև ինձ է վերաբերվում)։ Արդյունքում թշնամու ծրագրերը, թեև հողի վրա հանդիպեցին հայ մարդկանց զինված դիմադրությանը, ի վերջո իրականություն դարձան։ Այս անգամ այդ ծրագրերը պետք է կանխել, և դրա միջոցը գործող վարչախմբին իշխանությունից հեռացնելն է, որպես պատերազմների և պարտությունների հիմնական պատասխանատուի։ Այն պետք է հստակ հասկանա, որ ևս մեկ անգամ հայկական տարածքների հանձնում իրականացնել, բայց դրանից հետո իշխանությանը կառչել մնալ այլևս չի ստացվելու, և ստիպված լինի իր օտարերկրյա հովհանավորների հետ այլ սցենարներ բանակցել, որոնք թույլ չեն տա ադրբեջանական ագրեսիայի անարգել շարունակումը Հայաստանի նկատմամբ։

Դրա հնարավորությունները ուրվագծվում են, այս օրերին Հայաստանի գործող իշխանությունը տարբեր շահագրգիռ արտաքին ուժային կենտրոններից համապատասխան ուղերձներ է ստանում, և նման կոշտ ուղերձ նա պետք է ստանա նաև սեփական հասարակությունից։ Մինչ այդ, գիտակցելով նաև, որ ամեն ինչ չի կախված մեր բարի կամքից, յուրաքանչյուրս պետք է պատրաստվենք հնարավոր նոր ռազմական ագրեսիային, այն հաշվարկով, որ դրա դեպքում սահմանի վրա թշնամուն առավելագույն կորուստներ հասցնենք, իսկ երկրի ներսում էլ ի վերջո ազատվենք նրա կամակատարներից»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular