Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (լուսանկարներ)
Чрезвычайный случай![Նոր մանրամասներ՝ Վանաձորում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից (լուսանկարներ)](/timthumb.php?src=disc/20-02-24/95950ec9584947db195efe2ec032607a.jpg&w=780)
Փետրվարի 20-ին, ժամը 15։41-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Daewoo» (վարորդ՝ Ա․ Կ․) և «Maserati» (վարորդ՝ Կ․ Ա․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև մեքենաներից մեկը բախվել է կայանած «HOWO» մակնիշի (վարորդ՝ Վ․ Ա․, ծնված 1993 թ․) բեռնատարին․ «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը տեղում մահացել են։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Maserati» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները «Daewoo» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևորի դիերը, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
![](disc/20-02-24/e613333a84a74e55fcc05f994bf6a1b3.jpg)
![](disc/20-02-24/a99c4c5ccb6fa28c714ba9532a38c727.jpg)
![](banners/armflix.jpg)