London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Ռուսաստանը խանգարում է Հայաստանի տարածքը մասնատելու Արևմուտքի ծրագրին. Այվազյան

Blogosphere

«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը գրում է․ 

«1992 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև կնքվել է Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին պայմանագիրը։

Այդ պայմանագրի 3-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող և պետական սահմանը պահպանող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը իրենց գործունեության մեջ ղեկավարվում են Թուրքիայի և Իրանի հետ նախկին ԽՍՀ Միության ուժը պահպանող միջպետական պայմանագրերով, ԱՊՀ մասնակից պետությունների սահմանային հարցերի համաձայնագրերով, «ԽՍՀՄ պետական սահմանի մասին» ԽՍՀ Միության օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի նորմատիվային ակտերով այն մասում, որը չի հակասում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։

Համաձայն այս պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետության սահմանները Իրանի և Թուրքիայի հետ պահպանվում են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կողմից՝ ԽՍՀՄ, Իրանի և Թուրքիայի միջև այդ երկրների պետական սահմանների սահմանազատման վերաբերյալ միջպետական պայմանագրերի հիման վրա։ Այսինքն՝ Հայաստանի, Իրանի և Թուրքիայի միջև պետական սահմանը, որպես այդպիսին, գոյություն ունի Իրանի և Թուրքիայի հետ ԽՍՀՄ միջպետական պայմանագրերի շնորհիվ։

Այս առումով անհրաժեշտ է ընդգծել, որ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 67.1 հոդվածի համաձայն, Ռուսաստանի Դաշնությունը ԽՍՀՄ իրավահաջորդն է իր տարածքում, ինչպես նաև ԽՍՀՄ իրավահաջորդը (իրավաշարունակողը) միջազգային կազմակերպություններին, նրանց մարմիններին անդամակցելու, միջազգային պայմանագրերին մասնակցելու, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության տարածքից դուրս միջազգային պայմանագրերով նախատեսված ԽՍՀՄ պարտավորությունների և ակտիվների մասով:

Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունն այսօր հանդիսանում է ԽՍՀՄ միջպետական պայմանագրերի իրավահաջորդը (իրավաշարունակողը) Իրանի և Թուրքիայի հետ այս երկրների միջև սահմանազատված պետական սահմանների առումով, որոնք այսօր հանդիսանում են ՀՀ պետական սահմանները։ Այլ իրավանորմատիվ բազա, բացառությամբ ԽՍՀՄ միջպետական պայմանագրերի, որոնց հիման վրա գոյություն ունի Հայաստանի սահմանազատված և սահմանագծված սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, չկա։

Հարկ է ընդգծել, որ նույնիսկ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է բարեխղճորեն կատարել Թուրքիայի և Իրանի հետ ԽՍՀՄ սահմանազատման պայմանագրերի բոլոր դրույթները, որոնք ապահովում են Հայաստանի Հանրապետության սահմանների միջազգային իրավական ճանաչումը, անձեռնմխելիությունը և տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերը հուսալիորեն պաշտպանում են Հայաստանի սահմանները ապօրինի ներթափանցումներից, ապօրինի ապրանքների և թմրամիջոցների տեղափոխումից։

Ի դեպ, մի քանի խոսք թմրամիջոցների մասին:

Այսպես, ՄԱԿ-ի տվյալներով՝ 2022 թվականի վերջից մինչև 2023 թվականի նոյեմբերը Աֆղանստանում թմրանյութերի արտադրությունը նվազել է 95%-ով։ Կակաչի ցանքերը 233000 հեկտարից նվազել է 10800 հեկտարի, իսկ ափիոնի (օպիում) արտադրությունը 6200 տոննայից նվազել է 333 տոննայի։

ԱՄՆ-ը և իր ՆԱՏՕ-ի դաշնակիցները Աֆղանստան են մտել 2001 թվականին և հեռացել են այնտեղից 2021 թվականին։ Այսինքն՝ 20 տարի շարունակ Արևմուտքը Աֆղանստանում ահռելի մասշտաբներով թմրանյութերի արտադրություն էր կազմակերպել, որով թունավորում էր աշխարհի ժողովուրդներին։ Եվ միայն այն բանից հետո, երբ Արևմուտքը լքեց Աֆղանստանը, թալիբներին հաջողվեց մեկ տարում թմրանյութերի արտադրությունը կրճատել 95%-ով։

Այժմ Հայաստանում գտնվող Ռուսաստանի սահմանապահները թույլ չեն տալիս Արևմուտքին Հայաստանը վերածել թմրամիջոցների ապօրինի շրջանառության տարանցիկ երկրի։ Վերջին տարիներին թմրամիջոցների բոլոր խոշոր խմբաքանակները, ինչպես տպագրվել է մամուլում, Հայաստան են ներմուծվել Վրաստանի հետ սահմանով, որը չի վերահսկվում Ռուսաստանի սահմանապահների կողմից։

Ադրբեջանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության Վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետում ասվում է. «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային երթեւեկության հսկողությունն իրականացնում են ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության մարմինները»։

Այս հայտարարության մեջ հստակ և միանշանակ ասվում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկողությունը պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը։

Սակայն Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի անգամ հերքել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության այս կետի առկայությունը։ Իսկ վերջերս Հայաստանում գործող և Արևմուտքի կողմից ֆինանսավորվող հակառուսական տարրերը մի ամբողջ տեղեկատվական արշավ են իրականացնում ՀՀ սահմաններին ռուսական սահմանապահ զորքերի ներկայության դեմ։ Այս հակառուսական տարրերի ներկայացուցիչները լայնորեն օգտվում են Հայաստանի պետական հանրային հեռուստատեսության եթերի հնարավորություններից։

Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի այսօրվա իշխանության այլ ներկայացուցիչներ անընդհատ խոսում են Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության անհրաժեշտության մասին։ Եվ լսելով, այսպես կոչված, արևմտյան գործընկերների «լավ» խորհուրդները՝ Հայաստանի իշխանություններն անընդհատ ակնարկում են Ռուսաստանին՝ որպես Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու սպառնալիքի աղբյուր։ Չնայած հենց Ռուսաստանի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ապահովում է և՛ իր ինքնիշխանությունը, և՛ տարածքային ամբողջականությունը։ Իսկ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից ՀՀ տարածքով անցնող տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների վերահսկումը հուսալիորեն կապահովի Հայաստանի ինքնիշխանությունը այդ հաղորդակցությունների նկատմամբ։

Փաշինյանին անհրաժեշտ է ականջին օղ անել, որ Ռուսաստանը չի գործում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պես, չի խառնվում այլ երկրների ներքին գործերին, չի խախտում նրանց տարածքային ամբողջականությունը և չի խարխլում նրանց ինքնիշխանությունը։ Ռուսաստանը պարզապես թույլ է տալիս ինքնուրույն ընտրություն կատարել։ Ինչպիսին լինի ընտրությունը, այնպիսին էլ կլինեն հետևանքները:

Այսօր Արևմուտքը նպատակ ունի դուրս բերել ռուսական սահմանապահ զորքերը Հայաստանի տարածքից, խզել նրանց կարգավիճակի մասին պայմանագիրը, խախտել Հայաստանի սահմանազատված սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, կասկածի տակ դնել պետության տարածքային ամբողջականությունը և ճանապարհ բացել Հայաստանի տարածքի մասնատման համար։

Փաշինյանը գիտակցում է այս ամենը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular