Այսօր ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի ծննդյան տարեդարձն է
Society![Այսօր ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանի ծննդյան տարեդարձն է](/timthumb.php?src=disc/22-02-24/7afd57337667b47b0146aadd42a8af01.jpg&w=780)
Այսօր գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր նկարիչ Շմավոն Շմավոնյանը նշում է ծննդյան 71-րդ տարեդարձը:
Նկարչի կտավները զարդարում են ոչ միայն աշխարհի լավագույն ցուցասրահները, այլև Վատիկանը, ԱՄՆ-ի Սենատը, Գլենդելի քաղաքապետարանը («Հավերժություն» կտավը՝ նվիրված 2011 թ. սեպտեմբերի 11-ի արհավիրքի զոհերին, «Հույս» կտավը և այլն):
Մոնրեալ քաղաքում գործող ՄԱԿ-ի ինֆորմատացման միջազգային ակադեմիայի կողմից Շմավոնյանին շնորհվել է ակադեմիկոսի պատվավոր կոչում, ինչը միջազգային հարթակներում գնահատանքի ամենավառ ապացույցն է:
2011 թվականին Հայաստանի Նախագահի հրամանագրով նկարչին շնորհվել է Հայաստանի վաստակավոր նկարչի պատվավոր կոչում։
ԼՈՒՐԵՐ․com-ի անձնակազմը սրտանց շնորհավորում է վարպետին՝ մաղթելով երկար տարիների բեղուն գերծունեություն, մասնագիտական վերելքներ։
![](disc/22-02-24/213a9ea4062e1b8c9d5588231480790b.jpg)
![](disc/22-02-24/01c7ae89cceb725bca2d4637c51c0a8e.jpg)
![](disc/22-02-24/ad3cec2f72dba37799ca729b504ff865.jpg)
![](banners/armflix.jpg)