Մենք ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը․ Փաշինյան
ПолитическиеԱյսօր Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում մտաբերել է 2021 թվականի նախընտրական շրջանում իր թիմի կողմից տարեկան միջինում 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խոստումը․
«7 տոկոսը, իհարկե, շատ հավակնոտ ցուանիշ է․ կարող եմ ասել, որ 2023 թվականին մեզ հաջողվել է արձանագրել 8,7 տոկոս տնտեսական աճ, նաև ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականին տնտեսական աճի ցուցանիշը 12․6 տոկոս էր, և եթե նախընտրական տարին էլ հաշվի առնենք՝ տնտեսական աճի ցուցանիշը 5,6 տոկոս էր։
Ըստ էության, մենք միջինում ավելի քան կատարել ենք տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու խնդիրը»,- այս մասին հայտարարեց վարչապետը։
Նա նաև անդրադարձ կատարեց հարկային եկամուտների մասով բյուջեի աճին՝ ընդգծելով, որ 2017 թվականի նկատմամբ բյուջեի հարկային եկամուտները ավելացել են 92 տոկոսով․
«Ավելի ճիշտ կլինի ասել՝ հարկ վճարողներն են ավելացրել եկամուտը, ուզում եմ բոլոր օրինապահ հարկ վճարողներին շնորհակալություն հայտնել»,- խոսքի ավարտին ասաց Փաշինյանը։