Գեղհովիտ բնակավայրի հարևանությամբ ավտոմեքենան խափանվել էր և չէր կարողանում շարունակել ընթացքը
Общество![Գեղհովիտ բնակավայրի հարևանությամբ ավտոմեքենան խափանվել էր և չէր կարողանում շարունակել ընթացքը](/timthumb.php?src=disc/23-02-24/1e875ecb8af35157ca460d5b79f48449.jpg&w=780)
Փետրվարի 23-ին, ժամը 04:33-ին ՆԳՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության 911 ահազանգման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Վարդենյաց լեռնանցքում՝ Գեղհովիտ բնակավայրի հարևանությամբ ավտոմեքենան խափանվել է և չի կարողանում շարունակել ընթացքը. ուղևորներին տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ահազանգին անմիջապես արձագանքել է Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Դեպքի վայր հասնելով փրկարարական ծառայողները պարզել են, որ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենան խափանվել է, ցրտի և տեղանքի բարդության պատճառով ուղևորները գտնվում են անօգնական վիճակում:
Հրշեջ-փրկարարներն օպերատիվորեն կազմակերպել են վարորդի և 3 ուղևորի անվտանգ տեղափոխումը հրշեջ-փրկարարական ջոկատ ժամանակավոր գիշերակացի՝ մինչ վերջիններս կարողացել են իրենց ուժերով շարունակել ճանապարհը։
![](banners/armflix.jpg)