Ավտովթար՝ Արարատում․ բախվել են «Mercedes», «Nissan Altima», «Volkswagen Vento» և «IZH 21-17-220»-ը
Чрезвычайный случай
Երեկ՝ փետրվարի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Այնթապ-Երևան-Արտաշատի խճուղու թիվ 4/3 հասցեի դիմաց բախվել են «Mercedes», «Nissan Altima», «Volkswagen Vento» և «IZH 21-17-220» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աբել Վարդանյանի, դասակի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել, ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Լևոն Լևոնյանն ու կրտսեր պարեկ Մարատ Մանուկյանը։
Վթարի փաստով ՊԾ Արարատի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենաներից «IZH 21-17-220»-ն ու «Mercedes»-ը եղել են կայանված, իսկ վթարում հայտնված վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող մսի «պասաժ»-ի աշխատակիցները։
