Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda US State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan Armenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpart Invitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: Stano Armenia and Hungary sign an agreement and a cooperation program Armenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in Budapest Foreign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks off 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանում. վերլուծական․ ԵՊԲՀ ռեկտոր

Blogosphere
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը․
 
«ՄԻԱՎ վարակը՝ մարդու իմուն անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) հարուցվող հիվանդություն է: Բնութագրվում է ձեռքբերովի իմուն անբավարարության համախտանիշի՝ ՁԻԱՀ-ի հարաճուն զարգացումով:
 
Համաձայն ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տվյալների՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում 1988թ․-ից մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ հետևյալ տեսքն ունի.
ՄԻԱՎ վարակի գրանցված 5614 դեպք, որից 3909-ը՝ արական (69,6%), 1705-ը՝ իգական (30,4%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 2669 դեպք, որից 1982-ը՝ արական (74,3%) և 687-ը՝ իգական (25,7%) սեռի շրջանում:
Մահվան 1186 դեպք, որից 950-ը՝ արական (80,1%) և 236-ը՝ իգական (19,9%) սեռի շրջանում։
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 84 դեպք, ՁԻԱՀ-ի 46 դեպք, մահվան 12 դեպք։
Ժամանակահատվածի վերջի դրությամբ՝
ՄԻԱՎ-ով ապրող ՀՀ քաղաքացիների թիվը 4428 է (հաշվարկային թիվը 5900 է)։
Հակառետրովիրուսային /ՀՌՎ/ բուժում է ստանում3398 ՀՀ քաղաքացի:
 
2023թ-ի ընթացքում ՀՀ-ում գրանցվել է․
 
ՄԻԱՎ վարակի 500 դեպք, որից 346-ը՝ արական (69,2%), 154-ը՝ իգական (30,8%) սեռի շրջանում։
ՁԻԱՀ-ի 221 դեպք, որից 162-ը՝ արական (73,3%) և 59-ը՝ իգական (26,7%) սեռի շրջանում:
Մահվան 79 դեպք, որից 61-ը՝ արական (77,2%) և 18-ը՝ իգական (22,8%) սեռի շրջանում:
Երեխաների շրջանում (0-14 տարեկան) արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 5 դեպք։
2023թ․-ի և 1988-2023թթ. ընթացքում (ընդհանուր) ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխում ըստ տարիքային խմբերի։
 
ՄԻԱՎ վարակի արձանագրված դեպքերի (1988-2023թթ․) հարաբերական բաշխումն ըստ մարզերի՝ 100․000 բնակչի հաշվարկով, ցույց է տալիս, որ ՀՀ-ում ՄԻԱՎ-ի տարածվածության ամենաբարձր ցուցանիշը Շիրակի (275) մարզում է, որին հաջորդում է Լոռու (248), այնուհետև Գեղարքունիքի (235) մարզը։

Բոլոր փոխանցման ուղիները բաժանվում են 2 խմբի՝ արհեստական և բնական: Արհեստական ուղիներ 1. բժշկական միջամտություններ, արյան և արյան բաղադրամասերի փոխներարում, օրգանների փոխպատվաստում, բոլոր տեսակի բժշկական միջամտություններ, 2. ոչ բժշկական միջամտություններ, ներերակային թմրամոլություն, դաջվածք, պիրսինգ և այլն:

Բնական ուղիներ 1. սեռական, հատկապես՝ հոմոսեքսուալ շփումների դեպքում 2. մորից պտղին՝ ուղղահայաց տրանսպլացենտար և հատկապես՝ ծննդաբերության ժամանակ Արյան մինիմալ վարակիչ դոզան 0.1մլ է:

2023թ․ և 1988-2023թթ. ընթացքում (ընդհանուր) ՀՀ քաղաքացիների շրջանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակի դեպքերի բաշխում ըստ փոխանցման ուղիների։

2021թ.-ի ՄԻԱՎ վարակի վերաբերյալ հետազոտությունների տվյալներով՝ ՀՀ-ում ՄԻԱՎ վարակի խոցելի խմբերի չափերն են՝

  • թմրամիջոցների ներարկային օգտագործողներ (ԹՆՕ) – 14 110,
  • տղամարդու հետ սեռական կապեր ունեցող տղամարդիկ (ՏՍՏ) – 22 716,
  • կոմերցիոն սեռական ծառայություններ տրամադրող կանայք (ԿՍԿ) – 8 140,
  • տրանս անձինք (ՏԱ) – 1 015:

ՄԻԱՎ-ի տարածվածությունը խոցելի խմբերում կազմում է՝

  • ԹՆՕ-ների շրջանում՝ 2,6%,
  • ՏՍՏ-ների շրջանում՝ 5%,
  • ԿՍԿ-ների շրջանում 0,2%,
  • ՏԱ-ների շրջանում՝ 2,5%:

2023թ․ գրանցված նոր դեպքերի գերակշիռ մասի փոխանցման ուղին հետերոսեքսուալն է՝ կազմում է 82,4%, հաջորդում են հոմոսեքսուալ հարաբերությունները 11,2%, թմրամիջոցների ներարկային օգտագործումը 3,4%, մորից երեխային փոխանցումը 1% և անհայտ՝ 2%:

ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագրերի շրջանակներում 2023թ.-ի ընթացքում արձանագրվել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելման 60 դեպք, ՄԻԱՎ վարակի նախակոնտակտային կանխարգելում՝ 77 դեպք և ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելման՝ 64 դեպք:

Հետկոնտակտային կանխարգելումը (ՀԿԿ) բժշկական միջամտություն է, որն ուղղված է ՄԻԱՎ-ի հետ հնարավոր շփումից հետո վարակման վտանգի նվազեցմանը: ՀԿԿ միջոցառումները ներառում են՝ առաջին օգնություն, խորհրդատվություն և վարակման վտանգի գնահատում, տեղեկացված համաձայնության ստացումից հետո ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության անցկացում և, կախված վարակման վտանգի աստիճանից, ՀՌՎ բուժման կարճատև կուրսի (28 օր) տրամադրում, հետագա դիսպանսերային հսկողություն և հոգեբանական աջակցություն:

ՀԿԿ անցկացնելու վերաբերյալ որոշումը կայացվում է ռիսկի գործոնների կլինիկական գնահատման արդյունքների հիման վրա: ՀԿԿ տրամադրվում է ՄԻԱՎ-ի հետ մասնագիտական և ոչ մասնագիտական շփման ենթարկված անձանց:

2024թ. փետրվարից սկսած՝ պետպատվերի շրջանակում ՄԻԱՎ վարակի հետկոնտակտային կանխարգելումն անվճար է տրամադրվում ոչ միայն մասնագիտական վարակման վտանգի ենթարկված, այլև ՄԻԱՎ վարակ հավանական ունեցողի հետ ոչ մասնագիտական շփում ունեցած անձանց:

Հետկոնտակտային կանխարգելման տրամադրումը կատարվում է ռիսկի գործոնների գնահատման արդյունքների հիման վրա:

Նախակոնտակտային կանխարգելումը (ՆԿԿ) բժշկական միջամտություն է, որն ուղղված է ՄԻԱՎ վարակ չունեցող անձանց շրջանում, որոնց մոտ առկա է ՄԻԱՎ-ով վարակվելու զգալի վտանգ, ՀՌՎ դեղերի կիրառմամբ ՄԻԱՎ վարակի կանխարգելմանը»։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in KazakhstanArmenia FM expresses ‘cautious optimism’ regarding upcoming talks with Azerbaijan counterpartArmenia President traveling to US7 people killed and 40 injured in Belgorod from drone attackRussia will conduct exercises with non-strategic nuclear weaponsInvitation to Putin's inauguration received, decision on participation not made yet: StanoMedicalXpress: Diabetes drug lowers COVID-19 viral load 4-fold, study findsArmenia and Hungary sign an agreement and a cooperation programJoint press conference of Ararat Mirzoyan and Péter Szijjártó took place in Budapest7 powerful flares were registered on Sun in one day: Will they cause a magnetic storm?UN Assistant Secretary-General visits Armenia’s Gegharkunik, Tavush ProvincesArmenia PM to hold press conference TuesdayArmenian and Hungarian foreign ministers’ enlarged meeting underway in BudapestPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysRuins of Pharaoh Thutmosee III's royal residence unearthed in Sinai PeninsulaPashinyan will not attend Putin's inauguration, Armenia parliament speaker saysForeign Minister Mirzoyan’s official visit to Budapest kicks offArmenian and Azerbaijani foreign ministers to meet in Almaty on May 10French bakers bake 140.53m baguette, break Italians’ world record
Most Popular