Blinken to meet Wang Yi in Laos Armenian Prime Minister got acquainted with the investment programs of Agro Management Mehdi Sobhani also denies reports of Tehran-Yerevan arms deal Latvia MFA welcomes EU visa liberalization dialogue with, European Peace Facility support to Armenia Luis Moreno Ocampo: Armenians! Lead the world to a truly peaceful COP29! Ararat Mirzoyan congratulates Estonian colleague on re-election as Foreign Minister Armenia and Azerbaijan continue to make progress toward a peace agreement - Miller EBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance funding Macron on military cooperation with Armenia: Baku armed itself much better than Yerevan Ambassador: Next Meeting of Foreign Ministers in “3+3” format will be held in Turkey in near future 

Քանի անգամ է ՆԱՏՕ-ն զոհաբերել իր «դաշնակիցներին»

Analytical

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտոր փոխելուն ուղղված գործողությունները դարձել են անթաքույց, և պաշտոնական Երևանը որոշել է բաց խաղալ՝ չթաքցնելով պրո-արևմտյան խաղաքարտերը: Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն շատ ավելի արդյունավետ դաշնակից կլինի և կապահովի ՀՀ անվտանգությունն ահագնացող ռիսկերի ֆոնին: Սակայն, պատմությունը և փաստերը վկայում են այն մասին, որ ի տարբերություն նույն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն բազմիցս աչքի է ընկել իր դաշնակիցներին քցելով և խաբելով:

2008 թվականի վրաց-օսական հակամարտությունից հետո, երբ Արևմուտքի աջակցության հավաստիացումներին հավատացած Վրաստանը պատերազմի արդյունքում կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան՝ ՆԱՏՕ-ն օրակարգ բերեց Թբիլիսիին ալյանսի կազմ ներառելու հարցը, կարելի է ասել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Սակայն, ընդամենն ամիսներ անց ՆԱՏՕ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարեց, որ Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու հարցում որևէ կոնսենսուս չկա: 2014–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Վրաստանի անդամակցության հարցն ընդհանրապես չի քննարկվում:  Իսկ ահա 2022-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու պայմանների վերաբերյալ։ «Անդամակցության հարցում մենք չենք պատրաստվում նշել որևէ ժամկետ»,- ասել է Ստոլտենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Նույն ճակատագրին արժանացավ Ուկրաինան:  2008 թվականի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը հետաձգվեց, իսկ դեկտեմբերին որոշում ընդունվեց հարաբերությունների նոր ձևաչափի մասին՝ տարեկան ազգային ծրագրերի շրջանակներում, որոնք ճանապարհային քարտեզ են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Ուկրաինան բարեփոխելու համար: Այնուհետև եղավ 2014-ի պատերազմը, երբ Ուկրաինան կորցրեց  Ղրիմը: ՆԱՏՕ-ն այս անգամ էլ բավարարվեց ընդամենը աջակցության խոսքեր հնչեցնելով: Այսօր, երբ Ուկրաինան հերթական պատերազմի արդյունքում կանգնած է էլ ավելի մեծ տարածքներ կորցնելու վտանգի առջև, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարում է, որ կառույցը Ուկրաինային իր կազմ ընդունելու սցենար այս պահին չի քննարկում:  Մինչև 2014 թվականը ՆԱՏՕ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին գործնականում չէր քննարկվում, սակայն Ղրիմի իրադարձություններից հետո այդ հարցը ավելի ու ավելի հաճախ է հնչում։ Սովորաբար դա ձևակերպվում է այսպես՝ կցանկանա՞ն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ  իրենց զինվորներին ուղարկել պատերազմելու ՌԴ–ի դեմ, եթե վերջինս հարձակվի Բալթյան երկրներից որևէ մեկի վրա։ 2016 թվականի սկզբին BBC-ն նույնիսկ ֆիլմ թողարկեց՝ նվիրված այս սցենարին։ Արդյունքում՝ 2014 թվականին Միացյալ Նահանգներն սկսեց մի շարք գործողություններ և զորավարժություններ, որոնք ուղղված էին ՆԱՏՕ-ի իր արևելյան դաշնակիցներին վստահեցնելու, որ դաշինքը կաջակցի նրանց ռուսական ագրեսիայի դեպքում: Ինչպես տեսնում ենք՝ դա այնքան էլ այդպես չէ:

ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներին քցել է ոչ միայն գեղեցիկ խոստումներ տալով՝ այնուհետև դրանցից հետ կանգնելով: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն չի արձագանքել դաշինքի անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Ալբանիայի միջև առկա կոնֆլիկտին, որն էլ ավելի սրվեց 2021-ին, երբ Հունաստանն ընդլայնեց իր տարածքային ջրերը Հոնիական ծովում՝ 6 մղոնից հասցնելով 12 մղոնի: Սա, բնականաբար, դուր չեկավ Տիրանային և արդյունքում՝ նույնիսկ մի քանի բավական լուրջ միջադեպեր գրանցվեցին, որոնք ՆԱՏՕ-ն պարզապես չնկատելու տվեց:

Մեկ այլ օրինակ՝ ՆԱՏՕ-ի հապճեպ դուրս գալը, եթե չասենք՝ փախուստն Աֆղանստանից զգալիորեն թուլացրեց աֆղանական բանակը՝ ամրապնդելով Թալիբան շարժման դիրքերը՝ երկիրը նորից գցելով ահաբեկչության և իսլամական ջիհադի ճիրանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո աֆղանցիները պետք է ստանային առնվազն 17074 միավոր տեխնիկա։ Սակայն իրականում ԱՄՆ բանակին պատկանող տեխնիկայի մեծ մասը հայտնվել է գրոհայինների ձեռքում։

Ահա այսպիսի ճակատագիր է սպասվում այն բոլոր պետություններին, ովքեր իրենց հույսը կապում են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող անվտանգության մեխանիզմների հետ...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Former French Ambassador to Armenia, Jonathan Lacôte, to continue diplomatic mission in HungaryEuropean Council appoints Magdalena Grono as EU Special Representative for South CaucasusArmenia PM visits Margara checkpoint on Turkey borderBlinken to meet Wang Yi in LaosKamala Harris opens TikTok accountDollar, euro up in ArmeniaArmenian Prime Minister got acquainted with the investment programs of Agro ManagementElon Musk re-talks about fighting Mark ZuckerbergThe Vishaps and the Cultural Landscape of Tirinkatar added to UNESCO World Heritage Tentative ListMehdi Sobhani also denies reports of Tehran-Yerevan arms dealFrench rail lines disrupted by ‘coordinated sabotage’ ahead of Paris Olympics Opening CeremonyArmenian Prime Minister visits Armavir regionSlovakia calls on EU to step in over disrupted oil flows through Ukraine - ReutersAmeriabank Receives 3 Awards for Excellence by Euromoney: the Best Bank, the Best Digital Bank, and the Best Bank for SMEs in Armenia for 2024Latvia MFA welcomes EU visa liberalization dialogue with, European Peace Facility support to ArmeniaBiden to return to White House Tuesday after being in isolation due to Covid"Past" (Fact in Armenian) Armenians bought real estate in Dubai worth about $60 million in two daysEU ministers to meet in Brussels instead of BudapestHarris secures enough delegates to win nominationLuis Moreno Ocampo: Armenians! Lead the world to a truly peaceful COP29!World's most liveable cities announcedArarat Mirzoyan congratulates Estonian colleague on re-election as Foreign MinisterArmenia and Azerbaijan continue to make progress toward a peace agreement - MillerEBRD and Ameriabank to support Armenian businesses through stable trade finance funding Macron on military cooperation with Armenia: Baku armed itself much better than YerevanGoogle Chrome is the fastest but the most problematic browserMax presents the official teaser trailer for its new series “Dune: Prophecy”Officer and cadet among victims in deadly plane crashAmbassador: Next Meeting of Foreign Ministers in “3+3” format will be held in Turkey in near futureA global internet outage is affecting airlines, banks, media worldwideArmenian Ambassador to Greece meets with Secretary General of Black Sea Trade and Development BankMilitary helicopter crashed in Armenia, both pilots killedNew Armenian Consulate opens in Bari, ItalyParis mayor Hidalgo bathes in the Seine to dispel water quality woesMagdalena Grono to replace Toivo Klaar as EU Special Representative for the South CaucasusRuben Rubinyan receives Ambassador of Iran to ArmeniaMeeting of Ministers of Foreign Affairs of Armenia and LebanonAccess to a number of settlements in Belgorod region to be restrictedEuropean Commission says it cannot strip Hungary of its EU presidencyKim Kardashian talks about how worsening psoriasis affected her preparation for the Met GalaAl Jazeera: Israeli strikes on Gaza Strip kill 48 peoplePrime Minister Pashinyan left for the UK on a working visitOil Prices DownMacron accepts PM Attal's resignationBiden discloses what would make him drop out of 2024 raceProud that EU support is saving lives of people in Azerbaijan: EU ambassador on deminingRussia has no intention to interfere in internal US processes: PeskovPossibility of strengthening domestic relations between Azerbaijan and Israel discussedUnder Secretary of State visited new buildings of Patrol Service and operational managementThe son of India's richest man receives a gold Dartz SUV as a wedding gift
Most Popular