Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին ՈւՂԻՂ. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսը Աստղագուշակ՝ մարտի 22-ի համար Պատերшզմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս․ Վահե Հովհաննիսյան Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը. օրվա մամուլ (տեսանյութ) Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ Երևանում Դու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին. Շարմազանով ՀՀ-ն կործանում են այս մարդիկ, Բաքուն կհարձակվի, Պուտինի մասնակցությամբ Ալիևի հետ հանդիպո՛ւմ պահանջեք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ) Շարմազանովը հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին Արմեն Բեգոյանի մոտ երկերեսանիությունը պաշտոնով է չափվում. Արթուր Չախոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (տեսանյութ) 

Քանի անգամ է ՆԱՏՕ-ն զոհաբերել իր «դաշնակիցներին»

Վերլուծական

Հայաստանի իշխանությունների կողմից արտաքին քաղաքական վեկտոր փոխելուն ուղղված գործողությունները դարձել են անթաքույց, և պաշտոնական Երևանը որոշել է բաց խաղալ՝ չթաքցնելով պրո-արևմտյան խաղաքարտերը: Նիկոլ Փաշինյանը և թիմակիցները փորձում են հանրության մոտ տպավորություն ստեղծել, որ ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն շատ ավելի արդյունավետ դաշնակից կլինի և կապահովի ՀՀ անվտանգությունն ահագնացող ռիսկերի ֆոնին: Սակայն, պատմությունը և փաստերը վկայում են այն մասին, որ ի տարբերություն նույն ՀԱՊԿ-ի՝ ՆԱՏՕ-ն բազմիցս աչքի է ընկել իր դաշնակիցներին քցելով և խաբելով:

2008 թվականի վրաց-օսական հակամարտությունից հետո, երբ Արևմուտքի աջակցության հավաստիացումներին հավատացած Վրաստանը պատերազմի արդյունքում կորցրեց Հարավային Օսիան և Աբխազիան՝ ՆԱՏՕ-ն օրակարգ բերեց Թբիլիսիին ալյանսի կազմ ներառելու հարցը, կարելի է ասել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում: Սակայն, ընդամենն ամիսներ անց ՆԱՏՕ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը հայտարարեց, որ Վրաստանին ՆԱՏՕ ընդունելու հարցում որևէ կոնսենսուս չկա: 2014–ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ Վրաստանի անդամակցության հարցն ընդհանրապես չի քննարկվում:  Իսկ ահա 2022-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինքին միանալու պայմանների վերաբերյալ։ «Անդամակցության հարցում մենք չենք պատրաստվում նշել որևէ ժամկետ»,- ասել է Ստոլտենբերգը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

Նույն ճակատագրին արժանացավ Ուկրաինան:  2008 թվականի ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Գերմանիայի և Ֆրանսիայի դիրքորոշման պատճառով Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հարցը հետաձգվեց, իսկ դեկտեմբերին որոշում ընդունվեց հարաբերությունների նոր ձևաչափի մասին՝ տարեկան ազգային ծրագրերի շրջանակներում, որոնք ճանապարհային քարտեզ են ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Ուկրաինան բարեփոխելու համար: Այնուհետև եղավ 2014-ի պատերազմը, երբ Ուկրաինան կորցրեց  Ղրիմը: ՆԱՏՕ-ն այս անգամ էլ բավարարվեց ընդամենը աջակցության խոսքեր հնչեցնելով: Այսօր, երբ Ուկրաինան հերթական պատերազմի արդյունքում կանգնած է էլ ավելի մեծ տարածքներ կորցնելու վտանգի առջև, ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարում է, որ կառույցը Ուկրաինային իր կազմ ընդունելու սցենար այս պահին չի քննարկում:  Մինչև 2014 թվականը ՆԱՏՕ-ի հավատարմությունը Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածին գործնականում չէր քննարկվում, սակայն Ղրիմի իրադարձություններից հետո այդ հարցը ավելի ու ավելի հաճախ է հնչում։ Սովորաբար դա ձևակերպվում է այսպես՝ կցանկանա՞ն Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան և ՆԱՏՕ-ի այլ երկրներ  իրենց զինվորներին ուղարկել պատերազմելու ՌԴ–ի դեմ, եթե վերջինս հարձակվի Բալթյան երկրներից որևէ մեկի վրա։ 2016 թվականի սկզբին BBC-ն նույնիսկ ֆիլմ թողարկեց՝ նվիրված այս սցենարին։ Արդյունքում՝ 2014 թվականին Միացյալ Նահանգներն սկսեց մի շարք գործողություններ և զորավարժություններ, որոնք ուղղված էին ՆԱՏՕ-ի իր արևելյան դաշնակիցներին վստահեցնելու, որ դաշինքը կաջակցի նրանց ռուսական ագրեսիայի դեպքում: Ինչպես տեսնում ենք՝ դա այնքան էլ այդպես չէ:

ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներին քցել է ոչ միայն գեղեցիկ խոստումներ տալով՝ այնուհետև դրանցից հետ կանգնելով: Օրինակ՝ ՆԱՏՕ-ն չի արձագանքել դաշինքի անդամ երկու երկրների՝ Հունաստանի և Ալբանիայի միջև առկա կոնֆլիկտին, որն էլ ավելի սրվեց 2021-ին, երբ Հունաստանն ընդլայնեց իր տարածքային ջրերը Հոնիական ծովում՝ 6 մղոնից հասցնելով 12 մղոնի: Սա, բնականաբար, դուր չեկավ Տիրանային և արդյունքում՝ նույնիսկ մի քանի բավական լուրջ միջադեպեր գրանցվեցին, որոնք ՆԱՏՕ-ն պարզապես չնկատելու տվեց:

Մեկ այլ օրինակ՝ ՆԱՏՕ-ի հապճեպ դուրս գալը, եթե չասենք՝ փախուստն Աֆղանստանից զգալիորեն թուլացրեց աֆղանական բանակը՝ ամրապնդելով Թալիբան շարժման դիրքերը՝ երկիրը նորից գցելով ահաբեկչության և իսլամական ջիհադի ճիրանները։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ՆԱՏՕ-ի դուրս գալուց հետո աֆղանցիները պետք է ստանային առնվազն 17074 միավոր տեխնիկա։ Սակայն իրականում ԱՄՆ բանակին պատկանող տեխնիկայի մեծ մասը հայտնվել է գրոհայինների ձեռքում։

Ահա այսպիսի ճակատագիր է սպասվում այն բոլոր պետություններին, ովքեր իրենց հույսը կապում են ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող անվտանգության մեխանիզմների հետ...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Թրամփը հայտարարել Է՝ Պուտինը չի մերժել հրադադարի առաջարկը (տեսանյութ)Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասինՀռոմի պապը մոռացել է՝ ինչպս խոսելՈւՂԻՂ. «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրների ասուլիսըԱստղագուշակ՝ մարտի 22-ի համարՈւկրաինայի շուրջ բանակցությունները ընթանում են «հենց հիմա»․ Թրամփ (տեսանյութ)Պատերшզմ բերածն այսօր դիրքավորվել է որպես խաղաղության միակ հույս․ Վահե ՀովհաննիսյանՍիրիան պաշտոնապես դիմել է Ռուսաստանին Ասադին արտահանձնելու խնդրանքովՀրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթը. օրվա մամուլ (տեսանյութ)Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան ԳեղամյանԷլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ՝ ԵրևանումԾերանոցում տղամարդը բենզասղոցով հարձակվել է ոստիկանների վրա (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը այսօրվա համեմատ կբարձրանա 11-15 աստիճանով. ՍուրենյանՕրվա խորհուրդ. Մեծ Պահք. օր 20ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև համագործակցությունը․ ԲոնոԴու ոչ միայն զիջել ես, այլ նաև հանձնել ես ՀՀ երբեմնի անկախությունը թուրք-ադրբեջանական ուժերին. ՇարմազանովԻնչպես է արձագանքել Ուկրաինայի ԶՈւ-ն Սուջայում ռուսական բանակի «հոսք» գործողությանը ՀՀ-ն կործանում են այս մարդիկ, Բաքուն կհարձակվի, Պուտինի մասնակցությամբ Ալիևի հետ հանդիպո՛ւմ պահանջեք. Էդմոն Մարուքյան (տեսանյութ)Իշխանությունը ՀՀ-ի շղթայական պարտությունները, Արցախի հանձնումը, նվաճումն են համարում․ ԱբրահամյանՇարմազանովը հանդիպել է Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանինԻնչ յուրօրինակ նվեր է արել Պուտինը Թրամփին (տեսանյութ)Արմեն Բեգոյանի մոտ երկերեսանիությունը պաշտոնով է չափվում. Արթուր ՉախոյանՈւկրաինայի իշխանությունները համաձայնել են ընտրություններ անցկացնել․ ՈւիթքոֆՄարզերում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համարԹուրքիայում բողոքի ակցիաների 97 մասնակից է ձերբակալվելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը (տեսանյութ)«Ռուսաստան-Հայաստան-Իրան. եթե կարողանանք նման ռազմական դաշինք ստեղծել, վստահ եղեք՝ առաջիկա 50 տարվա մեջ մեզ վրա ոչ ոք չի հարձակվի». «Փաստ»«Ժողովուրդ». Հայտնի են ԲԴԽ գիտնական անդամի թեկնածուների անունները․ ովքեր են նրանք«Հրապարակ». Սահմանազատումը մտել է փակուղիՀայաստանում գործում է ռուսաց լեզվի 11 կենտրոն. ռուսաց լեզվի և մշակույթի նոր կենտրոններ կստեղծվեն ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում. «Փաստ»«Հրապարակ». Մեծ հանրահավաք է սպասվում«Ժողովուրդ». ՊՆ-ն նախարարի գլխավորությամբ բառախաղով է հաստատում կրակոցների մասին լուրըԲոլորն էլ նույնն են.... «Փաստ» «Հրապարակ». Հրահանգվել է չփչացնել խաղաղության հեքիաթըՆոր հարկեր, տուգանքի նոր «մատերիալ». «Փաստ»«Ժողովուրդ». Մերձավանի կրակոցների գործով քրեական հետապնդման են ենթարկվել ընդդիմադիր համայնքապետի թեկնածուի մտերիմներըՆպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ»Ինչի՞ շուրջ են «միավորվում» հայրենյաց բնապահպանական ՀԿ-ներն ու ինչո՞ւ են աղմկում. «Փաստ»Թրամփը լավատեսորեն է խոսում Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցությունների մասինՆիգերում ահաբեկիչները ուկրաինական ականանետերով գնդակոծում են երկրի բանակը. ԼրատվամիջոցներԻսրայելը Սիրիայում հարվածել է ռազմավարական թիրախներինԼավրովը բացահայտում է Էր Ռիադում Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների առանձնահատկություններըԳիտնականները պարզել են, թե ինչպես են համակարգչային խաղերն օգնում ուսանողներին ուսման մեջՎրաստանը նոր դեսպաններ է նշանակել Ավստրիայում, Ուզբեկստանում և ԲելառուսումՕդի ջերմաստիճանը կբարձրանա․ եղանակն՝ առաջիկա օրերին ԶՄՊԿ-ի գործադուլի կազմակերպիչ-մասնակիցները Փաշինյանի «Իրական Հայաստան» քննարկման են մասնակցել. Նարինե Կիրակոսյան Գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի պակասը ազդում արյան մեջ շաքարի մակարդակի վրաԼույս չի լինելու․ հասցեներ Բանակը ՀՀ տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ ՀՀ ավելի քան 200 քմ օկուպացված տարածքների մասով. Փաշինյան Գազ չի լինելու
Ամենադիտված