London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs Armenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace Treaty Armenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforced Pashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agenda 

Մեր թշնամիներին ու մեծ տերություններին անհրաժեշտ է ամեն կերպ արդարացնել Հայոց ցեղասպանության այս հերթական փուլը․ Արմեն Այվազյան

Blogosphere
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
 
«Մեր թշնամիներին ու նրանց աջակցող գաղութարար մեծ տերություններին անհրաժեշտ է ամեն կերպ արդարացնել Հայոց ցեղասպանության այս հերթական փուլը, մասնավորապես Արցախի հայաթափումը։ Ուրեմն, նախևառաջ նրանց պետք է կոտրել հայ ժողովրդի ոգին ու շեղել նրա ուշադրությունը՝ կատարվածի ամբողջ մեղքը բարդելով ոչ թե ոճրագործների, այլ զոհի՝ հայ ժողովրդի վրա։ Եվ ահա՝ ի դեմս Շիրակի թեմի առաջնորդ չարքեպիսկոպոս Աջապահյանի, նրանք գտել են մի հրաշալի գործիք, հոգևորականի սքեմ հագած մի նոր փաշինյան։
 
Սա էլ թևերը քշտել ու լծվել է հայոց մեջ հայատյացություն (այսինքն՝ ինքնատյացություն) քարոզելու ստոր ու դավաճանական գործին։ Սա այլևս կանգ չի առնելու, որովհետև, ըստ երևույթին, եկել է իր ժամը։ 36 տարի շարունակ ու հատկապես վերջին տարիներին հայաստանաբնակ ժողովուրդը ներսից ու դրսից ստացել է ցեղասպանական հարվածներ ու մեծապես թուլացել է։ Ուրեմն, ըստ ցեղասպանների ու գաղութարարների, հիմա՛ է հայ ժողովրդին սևացնելու, ստորացնելու, կամազրկելու ու վերջնականապես ստրկացնելու պահը։
 
Աջապահյանը հաճույք է ստանում հայոց պատմությունը կեղծելուց. ըստ նրա՝ «վերջին հազար տարում մեկ հատ Սարդարապատ ենք ունեցել», իսկ դրանից առաջ՝ ընդամենը մի «Հայկի նետ» (իր հեգնանքն է) ու մի Ավարայր։ Սա սովորական տգիտություն չէ, այլ օտարի պատվերով կատարվող պատմության վայրագ կեղծարարություն։
Աջապահյանը հաճույք է ստանում հայ ժողովրդին վատաբանելուց՝ նրան անվանելով աշխարհի «ամենահիվանդ ու ամենախայտառակ» ազգը։ Սրանք հե՛նց թուրքերի ու գաղութարարների թեզերն են։
 
Աջապահյանը հաճույքով 10 անգամ կրկնում է, թե «Արցախը հավետ կորցրել ենք» ու այլևս երբեք հետ չենք բերելու։ Այս հայտարարության պատվիրատուի ականջները ևս, կարծում եմ, պարզ երևում են։
 
Ճիշտ Փաշինյանի տիկնոջ պես, Աջապահյանն էլ է հերյուրում, թե մեր նահատակ զինվորներն իբր «զոհվել են հանուն ոչնչի»։ Իր ձևակերպմամբ՝ մեր հերոսների սխրանքը «զրոյացվել է», որ նույն վայրահաչոցն է։ Հանուն հայրենիքի զոհված նահատակների մասին այդպես արտահայտվելն ինքնին անբարոյականություն է ու մեծ մեղք։ Այս անհավատ հոգևորականը փորձում է նսեմացնել նույնիսկ Ավարայրի ՍՐԲԱԴԱՍՎԱԾ հերոսներին, Նժդեհի բառերով՝ 1036 «հաղթական նահատակներին»՝ ասելով, թե ինքն անգամ չգիտի, թե այդ հերոսամարտն ինչ ելք է ունեցել։ Այսինքն՝ փաշինյանական տխրահամբավ դասագրքի պես, Աջապահյանն էլ է Ավարայրին փորձում պարտություն վերագրել։
 
Հարվածելով հայրենասիրություն գաղափարին և իրեն արդեն հոգեբան երևակայելով՝ Աջապահյանը զազրաբար կեղծում է, թե հայ ժողովուրդն «այնքան բթացած է հայրենասիրության մեջ, որ Արցախի կորստից ցավ չի զգում, Արցախի կորուստը մեզ ցավ չի պատճառում»։
 
ՍՈՒՏ ՈՒ ԿԵՂԾԻՔ։ Ընդհակառակը, հայ մարդիկ այնքան մեծ ցավ են ապրել և առ այսօր ապրում, որ այդ ցավը բթացնելու-թմրեցնելու ձև ու միջոց են փնտրում։ Աջապահյանը միտումնավոր կերպով (և անտրամաբանորեն) փորձում է հակադրել հայրենասիրությունը Արցախի նկատմամբ իբր հայերի անտարբերությանը։ Այս հայտարարությամբ նա դարձյալ թուրքավարի սեպ է խրում արցախցիների և հայ ժողովրդի մյուս հատվածների միջև։ ԱՄՈ՛Թ։
 
Երեկ Աջապահյանը մի նոր հարցազրույց է տվել, որտեղ լկտիաբար հայտարարում է, թե հավատարիմ է մնում իր նախորդ խայտառակ ելույթում արտահայտած դրույթներին՝ «ես իմ ասածներից որևէ մեկից չեմ հրաժարվում»։
 
Աջապահյանի ելույթները ստացել են հակահայկական, հակաեկեղեցական, հակաքրիստոնեական, հակաբանակային, հակաազատագրական և հակաարցախյան բնույթ։ Տողատակեր նրա խոսքում չկան, տարընկալումների խնդիր չկա։
Շատ չերկարացնեմ։ Աջապահյանն ինքնատյաց հայ է, այսինքն՝ հոգեպես հիվանդ մարդ է, ինչպեսև բոլոր ինքնատյացները։ Դա է, թերևս, պատճառը, որ նա ամբողջ հայ ժողովրդին «հիվանդ» է անվանում։ Մեր եկեղեցու պատմության մեջ դժվար է գտնել մեկ ուրիշ բարձրաստիճան հոգևորականի, ով այդ աստիճան ատելությամբ լցված կլիներ հայ ժողովրդի նկատմամբ։ Ինչ արժեն միայն նրա հետևյալ բառերը՝ «էս ժողովրդից այլևս ինչ-որ հույսեր կապելն անիմաստ է» (երեկվա հարցազրույցի 17:20 վայրկյանին)։
 
Սա ո՛չ հավատայցյալ քրիստոնյայի, ո՛չ եկեղեցու սպասավորի, ո՛չ էլ հայրենասեր հայ մարդու խոսք է։ Այսպես կարող է արտահայտվել միմիայն թշնամին, որովհետև եթե «հույս չկա», ապա էլ ի՞նչ են անում սահմանին կանգնած հրամանատարն ու զինվորը, ի՞նչ են անում ազնիվ հայ մարդիկ, ի՞նչ է անում, ի վերջո, Հայ եկեղեցին։ Ցրե՛ք ձեր բանակը, ինքնալուծարե՛ք Հայաստանի Հանրապետությունը, հրաժարվե՛ք ձեր լեզվից ու կրոնից, դարձե՛ք մեր՝ ձեզ ցեղասպանող «ավելի լավ» ազգերի ու պետությունների ստրուկը, ձուլվե՛ք-վերջացե՛ք, զզվելի հայե՛ր։ Սա՛ է Աջապահյանի հայտարարության ետին պատվիրովի իմաստը։
 
Աջապահյանի հետագա ծառայությունը Հայոց եկեղեցում սպառնում է ներսից քայքայել ու կազմալուծել եկեղեցին ճիշտ այնպես, ինչպես Փաշինյանը կազմալուծեց հայոց պետությունը։
 
Չի բացառվում, որ գաղութարարները կփորձեն նրան բազմեցնել Հայոց կաթողիկոսի գահին, որպեսզի նա կարողանա է՛լ ավելի մեծ եռանդով նպաստել հայ ժողովրդին ստրկացնելու նրանց հանցավոր ծրագրերին։
Աջապահյանին պետք է սաստել։ Եվ դա արդյունավետորեն կարող է անել միայն Հայոց եկեղեցին։
 
Ի՞նչ է մտածում և ի՞նչ է պատրաստվում անել այս առթիվ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ ու ՀԱՅՈՑ ՀԱՅՐԱՊԵՏԸ։
 
Հ.գ. Աջապահյանին պաշտպանող բոլոր մեկնաբանությունները ջնջվելու են։ Աջապահյանական վատաբանումներին ու հերյուրանքներին համամիտ մարդիկ ավելի ճիշտ կվարվեն, եթե անմիջապես ինքնահեռացվեն իմ ընկերների ցանկից»։
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Armenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian presidentPashinyan: Border posts being installed in Tavush Province are pillars of Armenia's security guaranteesArmenia-Azerbaijan border delimitation being carried out according to latest USSR maps, Nikol Pashinyan saysThe Wall Street Journal: US delays sending precision weapons to IsraelChina specialists create UAV that flies to drowning person, transforms into lifebuoyIDF takes over Palestinian side of Rafah crossingIsrael army tanks enter Gaza’s Rafah city, media reportIndia's PM Modi casts his vote in world's largest electionsOil Prices DownNewspaper: March coming from Kirants village to Yerevan causes serious concerns among Armenia authoritiesUS State Department does not comment on Armenia, Azerbaijan FMs’ upcoming meeting in Kazakhstan
Most Popular