Mkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters Civil disobedience actions underway in Yerevan (live) Armenia, Azerbaijan FMs to meet today in Kazakhstan London expels military attaché of Russian embassy China’s Sinovac ‘ready’ for Disease X 2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial Technology Al Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza City International center for money laundering, terrorist funding risk assessment to be established in Armenia AstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effect Gallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their Jobs 

Ինչ հետևանքներ կունենա ՀՀ տնտեսության համար՝ ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի վերանայումը

Analytical

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը օրեր առաջ տված հարցազրույցի ընթացքում անուղղակի մեսիջ հղեց հայկական կողմին, որ ՀԱՊԿ–ում չմնալն ու, առհասարակ, ՌԴ–ի հետ հարաբերությունների նշաձողի իջեցումը նաև հետևանքներ կունենա: Ակնհայտ է, որ այդ հետևանքները առաջին հերթին վերաբերվելու են տնտեսական կապերի վերանայմանը․ այստեղ ՌԴ-ն ազդեցության բավական լուրջ լծակներ ունի: Դիտարկենք, թե ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ ՀՀ տնտեսության համար ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզումը:

Ըստ փորձագետների գնահատականի՝ առաջին հերթին կաթվածահար կլինեն երկրի գյուղատնտեսությունը, էներգետիկան և շինարարական ոլորտը: Առաջին տարին կգրանցվի ՀՆԱ-ի մինչև 25% անկում, ինչը կատաստրոֆիկ ազդեցություն կունենա երկրի վրա: Եկրորդ տարին կանխատեսվել է ՀՆԱ-ի մինչև 14% անկում:

Հաջորդ ռիսկը: Չպետք է մոռանալ, որ ՀՀ սեփականության 70 տոկոսի շրջակայքում, նույնիսկ մի փոքր ավել գտնվում է Ռուսաստանի տիրապետության, տնօրինման եւ օգտագործման տակ։ Դա ե՛ւ միջուկային վառելիքն է, ե՛ւ հիդրոկայաններն են, ե՛ւ գազամուղն է, որը, կապերը խզելու պայմաններում, կոնտր պայմաններ կարող են առաջացնել, որի պատճառով միայն գազի բաղադրիչով՝ Հայաստանի արձանագրած 13 տոկոս տնտեսական աճն ի չիք կարող է դառնալ։ 

Հայաստանի արտահանման ավելի քան 47%-ը և ներմուծման ավելի քան 31%-ը բաժին է ընկնում ԵԱՏՄ-ին։ Որոշ ապրանքատեսակների դեպքում Հայաստանից արտահանումների մեծ մասը գնում է Ռուսաստան։ Արտահանվող ձկան, կարտոֆիլի, լոլիկի, ծիրանի, բալի, կեռասի, դեղձի, սալորի գրեթե ամբողջ մասնաբաժինը արտահանվում է Ռուսաստան։ Այդ երկիր է արտահանվում նաև պանրի և կաթնաշոռի, ջրերի և սպիրտային ըմպելիքների գերակշիռ մասը։ Ակնհայտ է, որ մենք չենք կարող ավտոմատ տեղափոխվել մեկ այլ տնտեսական տարածք։  ՀՀ-ում արտադրվող արտադրանքն ու ապրանքները միջազգային առևտրում մրցունակ չեն, և ՀՀ ընկերությունները դիտարկվում են միայն հումքի մատակարարներ: Եվրամիության երկրների շուկաների սպասարկումն ավելի բարդ և աշխատատար է, քանի որ նրանցում առկա է սուր մրցակցություն, գործարար միջավայրի սուբյեկտներն ավելի փորձառու և ֆինանսապես ապահովված են, քան ԵԱՏՄ երկրների արտադրողները: Եվրամիությունում ապրանքների որակին և հատկություններին ներկայացվող պահանջներն առավել խիստ են, որը մի կողմից պայմանավորված է շուկայի պետական կարգավորման ու ապրանքների սերտիֆիկացման ավելի կատարյալ մեխանիզմների առկայությամբ, մյուս կողմից` եվրոպացի սպառողների համեմատաբար բարձր վճարունակությամբ: Սրա հետ մեկտեղ պետք է նշենք, որ  ԵԱՏՄ-ից բացի ոչ մի երկիր կամ տնտեսական միավոր մինչ այժմ Հայաստանին չի առաջարկել որևէ տնտեսական կամ մաքսային արտոնություն, որը կարող է դիտարկվել որպես Միությանն անդամակցության այլընտրանք։

 Ներմուծման մեջ ՌԴ-ն ունի մեծ տեսակարար կշիռ՝ դարձյալ կեսից ավելի, և դրա մեջ՝ նաև վառելիքաէներգետիկ ռեսուրսներն են, որոնցից, փաստացի,  մենք կախված ենք: Հայաստան ներմուծվող նավթամթերքի 77 տոկոսը մենք ստանում ենք Ռուսաստանից: Ատոմակայանի համար անհրաժեշտ միջուկային վառելիքը՝ ուրանը, Հայաստանը ևս ներկրում է Ռուսաստանից։ Հայկական ատոմակայանն ունի VVER-440 ռեակտոր և աշխատում է միջուկային վառելիքով, որն արտադրվում է բացառապես Ռուսաստանում։ Միանգամայն սպասելի է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետ կապված ՀԱԷԿ-ից միջուկային վառելիքի և միջուկային ռեակտորի հովացուցիչ նյութերի ներկայիս գները կվերանայվեն (կբարձրանան), ինչը իր հերթին կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի թանկացմանը։

Ռուսաստանից Հայաստան ներմուծվում է գրեթե ամեն տեսակի ապրանք։ Ըստ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) արտաքին առևտուրի վիճակագրության, Ռուսաստանից ներմուծվող ամենաբարձր արժեք ունեցող ապրանքները հետևյալն են՝ բնական և հեղուկ գազ (404 մլն դոլար), նավթ և նավթամթերք (270 մլն), անմշակ ալյումին (73 մլն), ոսկի (71 մլն), ցորեն (62 մլն), արևածաղկի ձեթ (36 մլն), մարդատար ավտոմեքենա (34 մլն), շոկոլադ և կակաո պարունակող սնունդ (30 մլն), դեղամիջոցներ (29 մլն), բջջային հեռախոսներ (26 մլն), մարգարին (23 մլն) և երկաթուղային վագոններ (20,5 մլն)։ Նավթը և գազը (674 մլն) կազմում են Ռուսաստանից ներկրվող ապրանքների շուրջ 38 տոկոսը, իսկ ալյումինն ու ոսկին (144 մլն)՝ մոտ 8 տոկոսը։ Որոշ ապրանքատեսակների դեպքում Ռուսաստանից կախվածությունը հսկայական է։ Հայաստան ներմուծվող ցորենը և արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ Ռուսաստանից է գալիս։ Ներմուծված գազի և նավթամթերքի (այդ թվում բենզինի) համապատասխանաբար 88 և 73 տոկոսը բերվում է Ռուսաստանից։ Այդ երկրից է ներմուծվում նաև մարգարինի 80 տոկոսը, շաքարի 38 տոկոսը և դեղամիջոցների 21 տոկոսը։

ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանը զրկվելու է բնական գազի ընդհանուր շուկայի մաս կազմելու հնարավորությունից:  Ռուսաստանը Հայաստանի բնական գազի հիմնական մատակարարն է, և Ռուսաստանից գազի արտահանումը՝ մոտ 2 միլիարդ խորանարդ մետր, ամբողջությամբ բավարարում է Հայաստանի կարիքները, ընդ որում մատակարարումները կատարվում են արտոնյալ պայմաններով: Ավելորդ է նշել, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանը, եթե ՌԴ և ԵԱՏՄ հետ տնտեսական կապերը խզելու դեպքում փոփոխվի գազի գինը: Հասկանալի է, որ վերջնական սպառողների համար գազի սակագնի բարձրացումը մուլտիպլիկատիվ էֆեկտ է ունենալու, և տեղի է ունենալու գների համատարած բարձրացում, առաջին հերթին՝ էլեկտրաէներգիայի, տրանսպորտի, սննդամթերքի:

Իրավիճակի անհաջող զարգացման դեպքում արձանագրվելու է ՌԴ-ից ՀՀ եկած քաղաքացիների արտահոսքի և ներհոսքի էական դադարում, ինչը կուղեկցվի նաև դրամական փոխանցումների նվազմամբ: Չմոռանաք, որ արտագնա աշխատանքի հիմնական ուղղղությունը Հայաստանի համար ևս շարունակում է մնալ Ռուսաստանը, և այս պահին այդ դրամական փոխանցումների հիմնական մասը՝ 70 տոկոս և ավելի, ստացվում է հենց այնտեղից:

Ինչպես տեսնում ենք՝ փաստերը վկայում են այն մասին, որ ՌԴ–ի և ԵԱՏՄ–ի հետ տնտեսական կապերի խզումը կարող է կատաստրոֆիկ իրավիճակ ստեղծել ՀՀ տնտեսության համար,  պարենային և էներգետիկ անվտանգության սպառնալիքներ առաջացնել, հանգեցնել տնտեսական աճի դանդաղեցման և լրջորեն հարվածել քաղաքացիների գրպանին՝ շղթայական թանկացումների տեսքով...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Arabian Peninsula’s ancient inhabitants survived the heat by hiding in underground ‘lava tubes,’ study suggestsMkhitar Hayrapetyan, Vassilis Maragos discuss Armenia-EU cooperation agenda matters4 flight attendants make millions of dollars from drug smugglingRussia’s Putin submits Mishustin’s candidacy for PM’s officeCivil disobedience actions underway in Yerevan (live)Dr. Denis Mukwege, Congolese gynecological surgeon and human rights activist, awarded the 2024 Aurora PrizeNetanyahu said Israel would fight with its “fingernails” as Israel strikes eastern RafahArmenia, Azerbaijan FMs to meet today in KazakhstanVolvo plans to incorporate megaphone technology into its next-generation electric carsNewspaper: Armenia PM to make new concessions in Azerbaijan’s favorArmenia will not participate in financing of CSTO activities: Armenia's Foreign MinistryChina supports Serbia in defending its sovereignty on Kosovo issue: Xi JinpingKyiv says it foiled plot to kill Zelensky: DWAzerbaijan, Israel MFAs hold consultationsNo border delimitation carried out in Armenia’s Kirants village WednesdayLondon expels military attaché of Russian embassyBig demonstration against law on ‘foreign agents’ planned in Georgia capital Tbilisi SaturdayChina’s Sinovac ‘ready’ for Disease XNATO summit to be held on July 9-11 in WashingtonCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metals Dollar rises, euro falls in ArmeniaVictory over Nazism is marked at France embassy in ArmeniaAzerbaijan, Bulgaria to strengthen strategic partnership2024 AIM Congress in Abu Dhabi Highlights Innovation, Entrepreneurship, and Financial TechnologyDer Spiegel: New attacks on politicians occur in GermanyMFA: Russia welcomes Armenia, Azerbaijan FMs' upcoming meetingAl Jazeera: Israel airstrike kills at least 7 in Gaza CityHow redistricting in these states could determine which party controls the US HouseInternational center for money laundering, terrorist funding risk assessment to be established in ArmeniaShakira wears bold satin white dress to Met Gala after-partyWhat devices did Apple announce at its Let Loose event?Ucom's fixed network is launched in ArtashatKim Kardashian reveals secrets behind her sensational Met Gala lookRare Lamborghini Jalpa is up for auctionAstraZeneca withdrawing Covid vaccine, months after admitting rare side effectNewspaper: Armenia soldier who died yesterday committed suicide, according to initial theoryPM lists what national values of people of Armenia areMore civilians will be killed in Israel's Rafah offensive 'whatever they say', EU's BorrellCentral Bank of Armenia: exchange rates and prices of precious metalsAgreement on status of EU monitoring mission in Armenia enters into forceGeorgia’s Parliament to discuss EU 9 points on May 10 and transparency bill on May 13Prime Minister claims all referendums on Armenian Constitution were falsifiedGallup Poll Shows 63% of Working Bulgarians Satisfied with Their JobsPencil Pro to be presented today? New stylus appears on Apple’s websiteApple plans to release first ever iPhone Slim: When will it appear and what is known about it?EU Mission in Armenia Status Agreement enters into forceArmenian and Azerbaijani Foreign Ministers to Discuss Incorporating Almaty Declaration into Peace TreatyArmenia premier on 1988 border delimitation: That package has not been legally enforcedPashinyan, Putin to address all issues on bilateral and multilateral agendaPutin inaugurated for fifth term as Russian president
Most Popular